Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱՄԵՆԱԳՆԱՑ ՄԵՔԵՆԱՆԵՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

47.jpgԱմանորի նախօրեին Քաշաթաղի շրջանի 3 համայնքներ ԼՂՀ կառավարության կողմից անչափ անհրաժեշտ  նվեր ստացան՝ ամենագնաց ՙՈՒԱԶ՚ մակնիշի մեքենաներ: 
Դեկտեմբերի 29-ին շրջվարչակազմի շենքի մոտից մեքենաները Ձմեռ Պապի և Ձյունանուշի ուղեկցությամբ ուղևորվեցին Ծիծեռնավանքի, Արտաշավիի գյուղական և Որոտանի քաղաքային համայնքներ: 
Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանի հետ մեկնում ենք Որոտան: Շրջանի 4-րդ քաղաքային համայնքը վերջերս է կազմավորվել: Զինվորականների բազմահարկ շենքի մոտ Ձմեռ Պապին ու Ձյունանուշին էին սպասում քաղաքի  մի խումբ երեխաներ։ Սկզբում Ձմեռ Պապն ու Ձյունանուշը  բաժանում են երեխաների համար նախատեսված նվերները: Մանուկներից շատերը հանդես են գալիս ասմունքով, երգով և արժանանում  ծափերի ու նվերի: Ներկաներին Ամանորի առթիվ շնորհավորեց շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը և տեղեկացրեց, որ համայնքին հատկացվել է ավտոմեքենա, որը նվերներով լի բերել է Ձմեռ Պապը: Անձամբ Ձմեռ Պապն էլ համայնքի ղեկավար Կոմիտաս Դավթյանին հանձնեց մեքենայի բանալիները՝ մաղթելով, որ այն  անփորձանք ծառայի բնակչությանը: Համայնքի ղեկավարը, որ նախկին զինվորական է, եղել է գումարտակի հրամանատար, շնորհակալություն հայտնեց և շնորհավորեց  տոների առթիվ՝ մաղթելով, որ 2014-ը բերի միայն ու միայն  բարիք ու հաջողություն: