Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԿԱՅԱՑԱՎ ՙԱՐՑԱԽՊՐԵՍ՚ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՅՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Մայիսի 23-ին` Արցախում լրագրողի մասնագիտական օրը, Ստեփանակերտի ՙԱրմենիա՚ հյուրանոցի կոնֆերանս-դահլիճում տեղի է ունեցել ՙԱրցախպրես՚ լրատվական գործակալության կայքի շնորհանդեսը, որին մասնակցում էին լրագրողներ և լրատվական ծառայությունների ղեկավարներ:
ՙԱրցախպրես՚ լրատվական գործակալության ղեկավար Վահրամ Պողոսյանը մանրամասն ներկայացրեց կայքի բաժիններն ու իրականացվող աշխատանքները:
ՙՉորս ամիս է, ինչ սկսվել է կայքի աշխատանքը, արդեն այցելուների մեծ բանակ ունենք, և այս ընթացքում շուրջ ութ տասնյակ երկրներից այցելուներ են եղել՚,- ասաց Վ. Պողոսյանը` հավելելով, որ եռալեզու (հայերեն, ռուսերեն և անգլերեն) կայքի նպատակն է արցախյան ներքաղաքական կյանքը հնարավորինս շատ ներկայացնել արտասահմանյան լսարանին:
Այնուհետև տեղի ունեցավ մտքերի փոխանակում։ Մասնավորապես, շնորհավորելով Արցախում առաջին լրատվական գործակալության ծնունդը` ԼՂՀ ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը նշեց, որ, հետևելով ՙԱրցախպրեսի՚ գործունեությանը, տպավորված է կատարվող աշխատանքով: ՙԼավ կլիներ, որ կայքում ընդգրկվեին նաև վերլուծական, ինչպես նաև լուսադարանի և տեսադարանի բաժիններ՚,- ասաց Կ. Գաբրիելյանը:
Շնորհավորանքի խոսքով հանդես եկան նաև ԼՂՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը, ԼՂՀ Նախագահի օգնական Աշոտ Բեգլարյանը, ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանը, արցախյան լրատվադաշտի այլ ներկայացուցիչներ:
Շնորհանդեսի ժամանակ մասնակիցների կողմից անդրադարձ եղավ նաև Արցախում առկա լրագրողական խնդիրներին, նշվեց, որ դրանց լուծման համար անհրաժեշտ է կազմակերպել առանձին քննարկումներ:
 
 
ՙԱԱ՚