[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

28_13_1_1.jpgՂեկավարվելով ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ ԼՂՀ օրենքի համապատասխան հոդվածով և ելնելով Ստեփանակերտ քաղաքի տարածքում հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների անցկացման անհրաժեշտությունից, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել նման միջոցառումների իրագործման մասին։
 Ինչպես տեղեկացանք Ստեփանակերտի քաղաքապետարանի մամլո ծառայությունից՝ որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով, որի աշխատանքները կգլխավորի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության Ստեփանակերտի փրկարարական վարչության պետ Ա. Ջավադյանը, պետական ծառայության Ստեփանակերտի ՓՎ բնակչության և տարածքների պաշտպանության բաժնի պետ Կ. Ներսեսյանը, քաղաքապետարանի բաժինների պատասխանատուներ, նրա ենթակայության տակ գտնվող կառույցների ղեկավարներ։
Վերոնշյալ որոշմամբ հաստատվել է նաև հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների ծրագիրը։ 
 
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ