[ARM]     [RUS]     [ENG]

ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐԸ ԱԶԴԱԿ՝ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑՆԵՐ

IMG_6501_1_.jpgՍկսվել են  խաղահրապարակների անսարքությունների  վերացման աշխատանքները
Հունիսի վերջին Ստեփանակերտի հասարակությունը ցնցվել էր տեղի ունեցած դժբախտ պատահարից.  Հեքիմյան 11 շենքի  բակում կառուցված խաղահրապարակում խաղալիս, ճոճանակի անսարքությունը դարձավ  8 տարեկան երեխայի մահվան պատճառ: 
Դա ազդակ  հանդիսացավ, որպեսզի խաղահրապարակներում տեղ գտած անսարքությունները հայտնվեն պատասխանատու մարմինների ուշադրության կենտրոնում: Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հանձնարարությամբ ստեղծվել է  աշխատանքային խումբ, որի նպատակն էր իրականացնել վերահսկողական շրջայց կառուցված բոլոր  խաղահրապարակներով և գրանցել առկա  անսարքություններն ու կարճ ժամանակահատվածում կազմել վերանորոգման անհրաժեշտ աշխատանքների նախահաշիվ և այն ներկայացնել քաղաքապետարան:
Նշենք, որ աշխատանքային խմբում ներգրավված են Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման բաժնի պետ Վալերի Միքայելյանը, ՙԲՇՏ՚ ՓԲԸ տնօրենի տեղակալ Արայիկ Բարսեղյանը, ընկերության կազմում ապրիլիր նոր հաստիքում աշխատող՝ մարզադաշտերի և խաղահրապարակների հսկիչ Կոնստանտին Բադալյանը և փրկարար ծառայության աշխատակիցներ:
ՙԲՇՏ՚¬ի  տնօրենի տեղակալ Արայիկ Բարսեղյանի տեղեկատվությամբ՝ վերահսկողական շրջայց է կատարվել կառուցված  բոլոր խաղահրապարակներով՝ թե՜ փողոցների բակերում, թե՜ մանկապարտեզների. Վաղարշյան 11, Մամիկոնյան 10, Բաղրամյան 6 և 4, Կամոյի  2 նրբանցքի, Ա. Մանուկյան 7, 9, 11, 13, ՙԱրևիկ՚  բուժմիավորմանը  հարակից տարածքի, Տիգրան Մեծի 37, Ա. Առաքելյան 2, Վ. Սարոյան 2, 4, 6, 10, 41, Մ. Գոշի 1, 3, Ազատամարտիկների 18, 31, 41, Մ. Մաշտոցի 3, 4, 5, 7, Իսակովի 4, Հեքիմյան 3, 9, 11, 16, 20, 21,  Հեքիմյան 9, Սասունցի Դավթի 11, 56, Վ. Սարգսյան 14, 16, 20, 21, 1ա, 1, 3, Մարտունու 10, Գ. Լուսավորչի 8, Կնունյանցների 28, Գ. Նժդեհի 68, Ն. Ստեփանյան 23,  Թումանյան 95, Դավիթ Բեկի 7, Ամիրյան 3ա, Ս. Դավթի հասցեներում գտնվող շենքերի բակերի 24 խաղահրապարակներում, Ենիկոլոպովի, Իվանյան 10 փողոցի համար 1 պետական մանկապարտեզում, Իսակովի 4ա՝ թիվ 2 պետական մանկապարտեզում:
Գրանցվել են ոչ քիչ  թերություններ, անսարքություններ և վթարային իրավիճակներ, որոնց մեջ իրենց բաժին մեղքն ունեն նաև բնակիչները: Այսպես, որոշ ճոճոնակների երկաթե հատվածի վրա առկա էր կտրվածք, որը հազիվ թե արդյունք լիներ փոքրիկ երեխայի չարաճճի վարքագծի: Հենց շրջայցի ժամանակ էլ վերասկողական խմբի անդամներն ականատես եղան, թե ինչպես են բարձր  տարիքի երեխաներ ճոճվում փոքրիկների ճոճանակով: Որոշ շենքերի թաղային կոմիտեների նախագահները հաստատեցին այն կասկածները, որ հասարակության ոչ պատշաճ, անգամ թշնամաբար վերաբերմունքի պատճառով են հաճախ առաջ գալիս ճոճանակների անսարքությունները:
Այսպես թե այնպես, ցավալի է, որ դժբախտ պատահարն ավելի շուտ տեղի ունեցավ, քան վերահսկողական աշխատանքների մեկնարկը: Հատկապես որ արդեն գիտակցվել էր դրա անհրաժեշտությունը, հատկացվել է համապատասխան հաստիքը և փաստաթղթային գործընթացը սկսվել էր:
Ըստ ԲՇՏ տնօրենի տեղակալի՝ որոշ թաղային կոմիտեների նախագահներ  մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում խաղահրապարակների հսկողության նկատմամբ, և հայտնված անսարքությունների դեպքում ահազանգում էին ԲՇՏ ղեկավարությանը, և ընկերության համապատասխան աշխատողները վերացնում էին նշված անսարքությունները: 
Արայիկ Բարսեղյանի տեղեկատվությամբ՝ գրանցված են բոլոր խաղահրապարակներում տեղ գտած անսարքությունները, արդեն կազմված է նախնական նախահաշիվը, ֆինանսավորումը կկատարվի քաղաքապետարանի կողմից: Զուգահեռ սկսվել է սարքերի պատրաստման, պատվիրման, ինչպես և  անսարքությունների վերացման գործընթացը: Մասնավորապես,  ՙՏեխհանդերձանք՚ ՍՊԸ¬ի  կողմից սկսվել են Մամիկոնյան  փողոցի 10 շենքի բակում կառուցած խաղահրապարակի անսարքությունների, ինչպես և տեղի ունեցած թերությունների  վերացման աշխատանքները:
 
Էմմա ԲԱԼԱՅԱՆ