Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՏՈՆ, ՈՐՆ ԱՎԱՆԴՈՒՅԹ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԻՏՈՒՄ ՈՒՆԻ

33.jpgՀունվարի 31-ին Ստեփանակերտի Ս. Շահումյանի անվան օղակաձև  պուրակում կազմակերպված միջոցառումը՝ ուսանողների, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների, ռազմամարզական վարժարանի սաների և զինծառայողների մասնակցությամբ, նվիրված էր Սուրբ Սարգիս զորավարի տոնին։

 Այն նախաձեռնել էր Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժինը։ Օրը հանրության շրջանում խորհրդանշվում է որպես երիտասարդների օրհնության օր։ 

Ի դեպ, Ս. Սարգսի տոնին նվիրված միջոցառում վերոնշյալ բաժնի կողմից կազմակերպվում է երկրորդ անգամ  և ավանդույթ դառնալու միտում ունի։ Նախօրեին՝ հունվարի 30-ին, քաղաքի փողոցներում երիտասարդներին բաժանեցին  աղաբլիթներ՝ Ս. Սարգիս զորավարի մասին պատմող խորհրդանշական բուկլետներով։
Ս. Շահումյանի անվան պուրակում իրականացված մշակութային ծրագիրը, որին ներկա էր Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը, բավականին հետաքրքիր էր ու հագեցած. ժողովրդական երգ ու պար, ասմունք, տարաբնույթ մրցույթներ, վիկտորինաներ, հաճելի անակնկալներ։ Լավագույնները պարգևատրվեցին նվերներով։ 
Խորհրդանշական տոնի առթիվ շնորհավորանքի և օրհնանքի խոսք ասաց Սամվել սարկավագը։ 
 
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ