[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐԱՏՈՒՆԿ ԱՅԳԻ

IMG_7394.jpg2013¬ի այս օրերին Քաշաթաղի շրջանի Տանձուտ գյուղում, որը Մելիքաշենի հետ մտնում է Ծիծեռնավանքի գյուղական համայնքի մեջ և ազատագրվել է 1993թ. գարնանը, նշվեց բնակավայրի հիմնադրման 20¬ամյակը, որի ժամանակ որոշվեց Հայոց մեծ եղեռնի 100¬րդ տարելիցին անմեղ զոհերի հիշատակին տնկել 100 ծառ: 
Ապրիլի 11-ին Տանձուտի հիմնական դպրոցում կայացավ հիշատակի միջոցառում: Դպրոցի տնօրեն Գագիկ Համբարձումյանը հանդես եկավ  ցեղասպանությունը դատապարտող և  այդ ահավոր իրողությունը չմոռանալու կոչով: Նա  նշեց, որ անցյալ  տարի տնկել են 50 ծառ և այդքան էլ՝ այս տարի: 
Հանդիսավոր մասից հետո ներկաները դպրոցի բակում մասնակից եղան այգու բացման արարողությանը: 100 պտղատու ծառերի կենտրոնում տնկվել են նաև եղևնիներ, իսկ մեջտեղում Մեծ Եղեռնի հուշահամալիրի մակետն է՝ կառուցված քարով: Իսկ յուրաքանչյուր ծառի մոտ վառվում էր մեկ մոմ:
Այգու բացման պատիվը տրվեց շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանին և դպրոցի տնօրենին: Անմար կրակը ջահով վառեց շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչի տեղակալ Վահե Դավթյանը: Անմար կրակից վառվեցին ջահեր, որոնք խորհրդանշում էին պայքար ու պահանջատիրություն: 
 
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
ք. Բերձոր