Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԷԿՈԳՅՈՒՂԻ ՄՈԴԵԼԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ԿՅԱՆՔԻ Է ԿՈՉՎՈՒՄ

Susanna_Petrosyan__oktryvaet_meropriyatie..jpgԱրցախի երիտասարդության զարգացման կենտրոն՚ (AYDC), ՙԵրիտասարդական կենսաբանների ասոցիացիա՚, ՙԷկոգյուղ՚ և ՙՀամաշխարհային անկախ երիտասարդական միավորում՚ հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ Արցախում իրականացվում է էկոգյուղի մոդելի ներդրման նախագիծ։ 
Ծրագրի շրջանակներում 2013-15թթ. կազմակերպվել են էկոճամբարներ, կարդացվել դասախոսություններ։ Այդ առումով Խնձրիստան, Պատարա և Աստղաշեն համայնքներում նախատեսվել է էկոգյուղի համար ընդունելի գործունեության իրականացում։ 
Pered_otkrytiem..jpgՀունիսի 4-ին նշված գյուղեր տանող ճանապարհի խաչմերուկում կայացավ գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի համար նախատեսված մեկ կրպակի և երկու տաղավարների բացման շնորհանդես։ Ներկա էին պետական այրեր, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ, հյուրեր։ Այստեղ շրջակա գյուղերի բնակչությունը վաճառքի է հանել ձու, մեղր, կանաչեղեն և էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական այլ արտադրանք։ Տաղավարները տեղադրված են դեպի Գանձասար տանող ճանապարհի ուղղությամբ։ Ամեն տարի այստեղով անցնում են շատ զբոսաշրջիկներ և այցելուներ, սակայն սննդի կազմակերպված վաճառքը ճանապարհի երկայնքով գրեթե բացակայում է։ Ծրագիրը նպատակ ունի լրացնել այս բացը, և զբոսաշրջիկների և, ընդհանրապես, այստեղով անցուդարձողների  համար հնարավորություն ստեղծել ձեռք բերելու գյուղատնտեսական մաքուր սննդամթերք։ Ekologicheski_chistye_produkty..jpg
Առաջիկայում նախատեսվում է ստեղծել համայնքային կոոպերատիվ՝ կազմված 10-20 գյուղացիներից, ովքեր կներգրավվեն մթերքների արտադրման, դրանց փաթեթավորման և վաճառքի աշխատանքների մեջ։ Նրանց կտրամադրվեն փաթեթավորման սարք, այլ պարագաներ, կտպագրվեն պիտակներ, որոնց հետագա ծախսն արդեն կհոգա համայնքային կոոպերատիվը։ 
Արցախի երիտասարդության զարգացման կենտրոնի ղեկավար Սուսաննա Պետրոսյանի խոսքով՝ նշված համայնքների տարածքը բարենպաստ է էկոտուրիզմի և ագրոտուրիզմի զարգացման համար։ ՀՀ ՙԷկոգյուղ՚ ՀԿ-ի նախագահ Եվա Հարությունյանն իր հերթին ներկայացրեց տաղավարները և ծրագրի նպատակները. իրականացվել է գյուղատնտեսական ապրանքների բրենդավորում, ստեղծվել է ՙԷկոխնձրիստան՚ կայքէջ, որտեղ հայերեն և անգլերեն ներկայացված է անհրաժեշտ տեղեկատվություն։ Հետագայում արդեն այստեղ կտեղադրվեն նշված տաղավարների սննդամթերքների տեսականու վերաբերյալ առավել սպառիչ տեղեկություններ։ 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ