Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱՎԱՆԴՈՒՅԹԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ

618.jpgՎարդավառը, կամ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Դեռևս վաղնջական ժամանակներում մեր նախն իները տոնում էին այն, որը հեթանոսական Հայաստանում կապված էր Գեղեցկության և սիրո աստվածուհի Աստղիկի և Ռազմի աստված  Վահագնի սիրո պատմության հետ: 
Վարդեր նվիրելով և ջուր ցողելով՝ Աստղիկը սեր էր տարածում ողջ Հայաստանով, իսկ Վահագնը, մշտապես պայքարելով  չարի դեմ, պաշտպանում էր այդ սերը, բարին: Աստղիկին վարդեր էին նվիրում, որպես մաքրության ու բարության խորհուրդ՝ աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում: 
Այս սովորությունը պահպանվել է մինչ օրս: Վարդավառի խորհուրդը կապված է նաև  ջրի պաշտամունքի հետ: Ավելի վաղ ժամանակներում տոնակատարությունը հիմնականում տեղի է ունեցել սարերում, ջրերի ակունքների մոտ, որոնք յուրօրինակ սրբատեղիներ էին, և ուր կատարվել են զոհաբերություններ՝ ի պատիվ ջրի հովանավորող ոգիների: Մեր օրերում էլ, օրինակ, ՀՀ Մարտունու տարածքում, Վարդավառի տոնը հիմնականում կատարում են սարերում՝ սառնորակ աղբյուրների մոտ՝ մատաղացու գառներ զոհաբերելով: Վարդավառը նաև բերքահավաքի հետ կապվող առաջին տոներից էր, որի ծեսերը մասամբ նվիրված էին բերք ու բարին ապահովող աստվածություններին: Այս սովորությունը պահպանվել է նաև քրիստոնեություն ընդունելուց հետո. Վարդավառին եկեղեցուն նվիրաբերել են հացահատիկի հասկեր, աղերսել, որ արտերն ու այգիները զերծ մնան աղետներից՝ կարկուտից, մորեխից, հրդեհից, երաշտից և այլն: 
Հուլիսի 12-ին Վարդավառի տոնակատարություն կայացավ նաև Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում: Մինչև իրար ջրելը՝ Քաշաթաղի հոգևոր հովիվ Հայր Աթանաս Վարդապետը Սուրբ Պատարագ մատուցեց: Եկեղեցու երգչախումբի կատարմամբ հնչեցին հոգևոր երգեր: Դիմելով ներկաներին՝ Հայր Աթանասը մեկնաբանեց Վարդավառի՝ Հիսուսի Պայծառակերպության խորհուրդը: 
Վարդապետի խոսքից հետո ներկաները եկեղեցու բակում մասնակցեցին ուրախ տոնախմբության, որը կազմակերպել էր շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը: Միջոցառումը համակարգող Հասմիկ Կարապետյանը խոսք ասաց տոնի պատմության մասին: ՙՃերմակ աղավնի՚ պարով հանդես եկավ պարուհի Էլինարը, ապա ներկաներին բաժանեց հոգևոր հոր կողմից օրհնած խնձոր ու կեռաս: Այնուհետև վարդի թերթեր լցրեց այն ամանների մեջ, որոնցով հիմնականում երեխաներն ու երիտասարդները պետք է ջրեին միմյանց: Ուրախ երաժշտության հնչյունների տակ սկսվեց ՙՋրոցին՚՝ երջանկության պահեր նվիրելով ներկաներին: 
 
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
ք. Բերձոր