Items filtered by date: Հինգշաբթի, 14 Փետրվարի 2013

ՏՈՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ

7.jpg1988թ. փետրվարի 13-ին Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ուսանողությունը դուրս եկավ հրապարակային ցույցի՝ բարձրաձայն արտահայտելու Լեռնային Ղարաբաղը մայր Հայաստանին վերամիավորելու իր անկոտրում կամքը։ Թե որքան ճիշտ էր այդ ընտրությունը՝ հաստատել է ժամանակը։ 

ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 25-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

altՊատմության համար 25 տարին ակնթարթ է: Առավել ևս` հայ պատմության համար: Սակայն, վերջին 25 տարին  արցախահայության և ողջ հայության համար   հոգևոր վերելքի,  ազգային ինքնությունը վերահաստատելու,  պատմության մարտահրավերները   դիմագրավելու, ռազմադաշտում տարած հաղթանակի ջահը նոր սերնդին փոխանցելու քառորդ դար էր: 
1988 թվականի  փետրվարի 20-ին,  արտահայտելով ժողովրդի կամքը,  ԼՂԻՄ մարզխորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանը ընդունեց պատմական որոշում, որով ազդարարվեց իր ճակատագիրը տնօրինելու`  արցախահայության վճռականությունը:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ծնունդով վաղուհասցի մի խումբ բարերարների:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարներին հայրենիքին մշտական աջակցություն ցուցաբերելու համար՝ հավելելով, որ նրանց կողմից կատարվող աշխատանքը նպաստում է Վաղուհաս գյուղի եւ Մարտակերտի շրջանի սոցիալ-տնտեսական, մշակութային եւ հոգեւոր ոլորտների զարգացմանը:

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ

 ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի` այսօր ստորագրած որոշմամբ Կարեն Ներսիսյանը հասարակական հիմունքներով նշանակվել է վարչապետի` կենսաթոշակային բարեփոխումների և կրթության ու գիտության հարցերով խորհրդական:

ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ: ՄԱՐՏՈՒՆԻ

DSC05176_1_.jpgՓետրվարի 12-ին փետրվարյան խրոխտ ու հաղթական ոգին էր թևածում Մարտունի քաղաքում: Օրը տոնական էր, պահը` հուզմունքով լեցուն: Շրջվարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանի գլխավորությամբ Շարժման նախաձեռնող խմբի և տոնական միջոցառումները համակարգող հանձնաժողովի անդամները հարգանքի տուրք մատուցեցին հանուն արդարության  նահատակվածների հիշատակին` այցելելով նրանց գերեզմանները ու ծաղիկներ դնելով շիրիմներին: 

ՀԱԴՐՈՒԹ

1H.jpg25 տարի է անցել այն օրից, որը ժամանակի հրամայականով արցախցիների համար նոր դարաշրջանի սկիզբ դարձավ։ 1988-ի այդ օրը սկսվեց ոչ միայն հայ ժողովրդի սլացքը դեպի իրական ինքնուրույնություն, այլև, ըստ էության, խորհրդային չարիքի փլուզումը։ Քառորդ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունները ոչ պակաս ոգևորությամբ, բայց արդեն բեմականացված, կրկնվեցին Հադրութում...

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ ԷՐ

1988թ. փետրվարի 12-ի իրադարձությունների մասին իր հուշերն է ներկայացնում Շարժման առաջամարտիկ, Ասկերանի նախաձեռնող խմբի ղեկավար Սլավիկ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԸ 
-Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմը որոշեց Շարժումը խեղդել իր բնում: Փետրվարի 12-ին Կենտկոմի ներկայացուցիչները` երկրորդ քարտուղար Վ. Կոնովալովի գլխավորությամբ, ժամանում են Ղարաբաղ, որպեսզի կուսակցական-տնտեսական  ակտիվի նիստեր գումարեն` կուսակցական կազմակերպության միջոցով կասեցնելու Շարժումը: Փետրվարի 12-ի առավոտյան եկա Ստեփանակերտ, մի շարք մարդկանց հանդիպելով՝ բացատրեցի, որ փաստորեն այդ ակտիվում վճռվում է Ղարաբաղի բախտը:

ՙ20 ՓԵՏՐՎԱՐԻ 1988՚. ԻՆՉՊԵՍ Է ԴԱ ԵՂԵԼ

Zori.jpgԱնցել է քսանհինգ տարի։ Քառորդ դար։ Դա նշանակում է, որ 1988 թվականին ծնված երեխաներն այսօր արդեն ոչ թե պարզապես պատանիներ ու աղջիկներ են, այլ, համարձակորեն կարելի է ասել՝ տղամարդիկ և կանայք, որոնցից շատերը ծառայել են բանակում, հասցրել բուհեր ավարտել, ծնողներ դառնալ։ Մի խոսքով, իրենք արդեն կյանքի փորձ են կուտակել։

ՇԱՐԺՈՒՄ. ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

P2200136.jpgԲոլոր ելույթ ունեցողները նշել են, որ Արցախյան շարժման մասին ԽՄԿԿ Կենտկոմի գնահատականներն օբյեկտիվ չեն, և պահանջել են խորապես ուսումնասիրել այն։ Ժողովին չեն կարողացել մասնակցել Ասկերանի և Մարտակերտի շրջանների ներկայացուցիչները, քանի որ ադրբեջանցիների կողմից խափանված էր տրանսպորտային հաղորդակցությունը։ Ավելին, նույն օրն Աղդամի շրջանի տարածքից մի խումբ ՙքաղաքակիրթ՚ ադրբեջանցիներ իրենց շուրջն են համախմբել հազարավոր իրենց նմաններին, որոնք արշավել են դեպի Ասկերանի շրջան՝ ՙկարգ ու կանոն՚ հաստատելու համար։ 
Subscribe to this RSS feed