[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 19 Փետրվարի 2013

Հայաստանի և Արցախի արտգործնախարարների հանդիպումը

Փետրվարի 19-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և  Կարեն Միրզոյանի հանդիպումը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ: 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

Փետրվարի 19-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ ղեկավար կազմի և աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ:  
Քննարկման հիմնական թեման 5-րդ գումարման Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի և նստաշրջանի անդրանիկ լիագումար նիստի  օրակարգերի ձևավորման հարցն էր: 

ԱՌԿԱ ՆԵՐՈՒԺԻ ՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՄԲ

150213Ynderq_Info.jpgԻնչպես արդեն հաղորդել ենք, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օրերս անցկացրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված հանքարդյունաբերության ոլորտում 2012 թվականին իրականացված աշխատանքներին եւ 2013 թվականի անելիքներին: Խորհրդակցությանը օրենսդիր եւ գործադիր իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ մասնակցել են նաեւ մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ։

ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ

 Վերջին երեք օրերի ընթացքում հակառակորդն աննախադեպ ակտիվություն է դրսևորում շփման գծի ողջ երկարությամբ: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները միայն փետրվարի 16-ից 18-ն ընկած ժամանակահատվածում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել են 1500-ից ավելի կրակոց, որոնց մի մասը՝ ՙСВД՚ և ՙԻստիգլալ՚ տիպի դիպուկահար զենքերից:

ՙ20 ՓԵՏՐՎԱՐԻ 1988՚. ԻՆՉՊԵՍ Է ԴԱ ԵՂԵԼ

altՍտալինը Արուտինովի նամակին արձագանքեց զուտ ստալինավարի. կարգադրեց Ադրբեջանին քննարկել այդ հարցը։ Իսկ Բաքվում լավ էին հիշում, թե նման դեպքերում ինչպես էր հարցը լուծում իրենց առաջին առաջնորդ Նարիմանովը քառորդ դար առաջ։ Նա նամակ էր գրել Լենինին և Ստալինին, որտեղ խոսվում էր ողջ մահմեդական աշխարհի կողմից սպառնալիքի վտանգի մասին։ 

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՄՈՌԱՆԱԼ

85640_1.jpgՂարաբաղյան շարժման 25-ամյակի առնչությամբ ներկայացնում ենք Շարժման ակտիվիստ, ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար, ՀՀ ՊԲ պահեստազորի գնդապետ Արկադի 
ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ ունեցած մեր հարցազրույցը։ 

ՇԱՐԺՈՒՄ. ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 28։ ԽՄԿԿ 19-րդ համամիութենական կոնֆերանսի բացման օրը Ստեփանակերտի մի շարք ձեռնարկությունների բանվորներ վերադառնալով աշխատանքի՝ հույս էին փայփայում, որ գոնե այս անգամ ՙվերևներում՚ կանսան ժողովրդի ձայնին, բայց հուսախաբված զգալով իրենց՝ միացել են գործադուլավոր ընկերներին։
Հուլիսի 12։ Գումարվել է ԼՂ ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման մարզային խորհրդի 8-րդ նստաշրջանը, ուր հռչակվել է ԼՂԻՄ¬ի դուրս գալը Ադր. ԽՍՀ կազմից և մարզը վերանվանվել է Արցախի հայկական ինքնավար մարզ։

Ի ՀԵՃՈՒԿՍ ԱԶԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՔՎՈՐՈՒՄԸ ԿԱՅԱՑԱՎ...

Արցախյան ազգային-ազատագրական շարժումը ցնցեց աշխարհը (մասնավորապես՝ խորհրդային երկիրը), եւ միջազգային հանրության ուշադրությունը սեւեռելով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող  գործընթացներին, հրապարակայնորեն հասկանալ տվեց, որ Արցախի հինավուրց հողը պատմական Հայաստանի մի հատվածն է։ Եվ, ինչպես հետագայում ակնհայտ դարձավ Բաքվի կողմից ծրագրված հայատյաց քաղաքականությունից, եթե 1988-ի համաժողովրդական պայքարը (ընդվզումը), որն ամրագրվեց ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի փետրվարի 20-ին կայացած արտահերթ նստաշրջանի հայտնի որոշմամբ, փոքր-ինչ հապաղեր, ապա Արցախը, հավանաբար, նույնպես կարժանանար Նախիջեւանի ողբերգական ճակատագրին։ 

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻ ՇԵՆՔԸ ՆՈՐԻՑ ԿԾԱՌԱՅԻ ՈՐՊԵՍ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՋԱԽ

Շուշիի վերականգնման աշխատանքների ընթացքն արդեն ոչ թե տարեցտարի, այլ ամսից ամիս է ակնհայտ երևում: Ավելի հաճախ են կազմակերպվում մշակութային միջոցառումները` այն էլ համահայկական մակարդակով, ավելի արագ են վեր հառնում նորոգված ու նորակառույց շենքերը` վերածնելով քաղաքի յուրահատուկ, անկրկնելի տեսքը: Այդպիսի կառույցներից է Շուշիի արվեստի պատկերասրահի շենքը, որտեղ, վերանորոգումից հետո, 2012թ.հոկտեմբերից կազմակերպվում են ցուցահանդեսներ: Սակայն պաշտոնական բացման արարողությունը դեռ առջևում է: Այն նախատեսվում է կազմակերպել ապրիլ-մայիս ամիսներին մեծ ցուցահանդեսով... Բայց այդ մասին՝  քիչ հետո:
Subscribe to this RSS feed