Items filtered by date: Ուրբաթ, 28 Հունիսի 2013

ԱՐՑԱԽԸ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է, ԻՄ ՍՐԲՈՒԹՅՈՒՆԸ...

sos.jpgԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Սոս ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ  մեր թղթակից Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հարցազրույցը առնչվում է մշակույթին, աշխարհաքաղաքական իրողություններին, ազգային բանակին և այլն:
-Սոս Արտաշեսի, Ձեր բնորոշմամբ ու  գնահատմամբ, ո՞վ է Հայը...

ԴԻՏԱՐԿՈՒՄ

           Հունիսի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մերձակայքում:

ԱՆՏԱԿՏ ՄԱՐԴԻԿ. ԻՆՉՊԵ՞Ս ՇՓՎԵԼ ՆՐԱՆՑ ՀԵՏ

5.jpgՈչ ոք  չի ցանկանում շփվել անտակտ ու արտահայտությունների մեջ անզգույշ մարդու հետ: Ցավոք, նմանները փոքր թիվ չեն կազմում: Ուստի, կամա թե ակամա, ստիպված ենք լինում ոչ միայն շփվել, այլև կյանքի տարբեր ոլորտներում  գործ ունենալ նրանց հետ: Խուսափել այս տիպի մարդկանցից, հնարավոր չէ, պարզապես պետք է զգույշ լինել, նրանց հետ առնչվելու դեպքում չկորցնել  հոգեկան հավասարակշռությունը: 
Իսկ ո՞վ է անտակտ ու անշնորք մարդը: Երբեմն թվում է, թե նման մարդկանց բնավորության մեջ գերակայում են  նախանձն ու չարակամությունը: Մինչդեռ հաճախ անտակտությունը ոչ թե վերոնշյալ հատկությունների դրսևորումն է, այլ` անկրթության: 

ՀԱՆՈՒՆ ԵՎ ԸՆԴԴԵՄ…ՀԱՅՐԵՆԻՔԻ

DSC_2854.jpgՇարունակելով Ռաֆայել Ավագյանի և Դավիթ Բարսեղյանի գործով դատավարությունը, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դատաքննության երկրորդ օրը լսեց ամբաստանյալ Դավիթ Բարսեղյանի ցուցմունքը, ինչպես նաև հրապարակեց նախաքննության ընթացքում նրա կողմից տրված ցուցմունքներն ու դրանց համապատասխանությունը դատավարության ընթացքում տրված ցուցմունքին: Ամբաստանյալը չնչին բացառությամբ հաստատեց դրանք: 

ԵՐԴՎԵՑԻՆ ԲԱՐՁՐ ՊԱՀԵԼ ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ՊԱՏԻՎԸ

DSCN2933_1_.jpgՀունիսի 25-ին Շուշիի նախկին Մարիամյան վերակառուցված դպրոցի բակում տոնական տրամադրություն էր. այստեղ՝ հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ ԱրՊՀ քիմկենսաբանության ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը։ 

ԵՐԵՎԱՆ-ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևան-Ստեփանակերտ համագործակցության ծրագրի շրջանակներում հունիսի 24-ին  Երևանի ՙՇտապ բուժօգնություն՚ ՓԲԸ պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ, այնուհետև այցելել Ստեփանակերտի ՙՇտապ բուժօգնության կայան՚ ՓԲԸ: Այցի նպատակային ծրագրերի մասին զրուցեցինք Երևանի ՙՇտապ բուժօգնություն՚ ՓԲԸ տնօրեն Թագուհի ՍՏԵՓԱՆՅԱՆԻ, ինչպես նաև Ստեփանակերտի նույնանուն կառույցի ղեկավար Իրինա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՏՈՓԱՌԱՏՈՆԻՆ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՆԱԵՎ ԱՐՑԱԽՑԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉԸ

3.jpgՄայիսի 28-ից հունիսի 4-ը Թբիլիսիում տեղի է ունեցել լուսանկարչական փառատոն, որը վերջին չորս տարիներին կազմակերպվում է աշխարհում հայտնի Les Rencontres D` Arl  ֆրանսիական փառատոնի շրջանակներում` National Geographic-ի, Magnum, Noor և այլ հայտնի գործակալությունների, աշխարհահռչակ անհատ լուսանկարիչների, ինչպես նաև Կովկասում հայտնի լրատվական գործակալությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Փառատոնի աշխատանքին Հայաստանը ներկայացնում էր PanARMENIAN լրատվագործակալության լուսանկարչության բաժնի հիմնադիր Վահան Ստեփանյանը:
Subscribe to this RSS feed