[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 11 Հուլիսի 2013

ԱՐՑԱԽՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ

Մայիսի վերջին և հունիսի սկզբին ՌԴ  Սանկտ Պետերբուրգ քաղաքում ՙՓորձաքննությունների քաղաքային կենտրոն՚-ի կողմից կազմակերպված 11-րդ միջազգային համաժողովի նիստերին  և արդյունաբերական անվտանգության գիտագործնական միջազգային համաժողովին մասնակցեց նաև  ՀՀ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում առաջին անգամ ընդգրկվեց նաև ԼՂՀ ներկայացուցիչը՝ ԼՂՀ ՙՏեխանվտանգության կենտրոն՚ ՊՈԱԿ-ի տնօրեն Սերգեյ Բաբայանը: 

ԱՐՓԱԳԵՏԻԿ՝ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ՈՒ ՇԵՆԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐ

2_1.jpgԳյուղը գտնվում է Խծաբերդ համայնքի կազմում, շրջանի հարավային սահմանամերձ բնակավայրերից  է: Թուրք-ազերիների հեռատես քաղաքանության շնորհիվ դեռևս 1950-ական թվականներից ՙխոշորացման՚ անվան տակ հայաթափվեցին այդ ենթաշրջանի հարավային թևի գյուղերը, բնակչությունը տեղափոխվեց Տող, Թաղուտ: 

ՄԵՀՐԻԲԱՆԻՆ ԱՔՍՈՐԵ՞Լ՚ ԷԻՆ

Անցյալ շաբաթ Մեհրիբան Ալիեւան գտնվում էր ֆրանսիական Կաննում, որտեղ ՙադրբեջանական մշակույթի օրեր՚ էր անցկացնում։ Ադրբեջանի առաջին տիկինը Ֆրանսիա էր մեկնել երեք զավակների  ուղեկցությամբ։ Ֆրանսիացի լուսանկարչին նույնիսկ հաջողվել էր ՙհավերժացնել գահաժառանգին՚՝ կրտսեր  Հեյդար Ալիեւին, որի տարիքը եւ մշտական բնակության վայրն Ադրբեջանում համարվում են ՙպետական գաղտնիք՚։ 
Մեհրիբան Ալիեւայի ֆրանսիական այցը, սակայն, կարեւորվեց ոչ այնքան արտաքին, որքան՝ ներքին  քաղաքական նշանակությամբ։ 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԿԱՊՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԵՏ

100701.jpgՎերջերս ԼՂՀ ԱԺ¬ն  ընդունեց ՙՍոցիալական ապահովության քարտերի մասին՚ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին՚ օրենքի նախագիծը՝ պայմանավորված սոցիալական ապահովության քարտերի համարները հանրային ծառայությունների համարանիշներով փոխարինելու, ինչպես նաև ԼՂՀ օրենսդրական դաշտը ՀՀ օրենսդրական դաշտին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Ի դեպ, նշենք, որ ՀՀ¬ն  այդ օրենքն ընդունել է դեռևս 2012թ.: 

ՆԵՑՈՒԿ ԴԱՌՆԱՆՔ ՄԵԿՍ ՄՅՈՒՍԻՆ

A.jpgՀարցազրույց Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի 
սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Էվելինա ԱՂԱՋԱՆՅԱՆԻ հետ 
-Տիկին Աղաջանյան, ի՞նչ խնդիրներ են դրված Ձեր ղեկավարած ծառայության առջև։

ՄԵԾ ԱՐՎԵՍՏԻ ԱՆՄԱՐ ԼՈՒՅՍԸ

DSC_1901.jpgԴասական երաժշտության մեկ շաբաթ տևող տոնը, որ պարգևեց մեզ պատանի երաժիշտ-կատարողների ՙՏնջրե՚ 3-րդ միջազգային փառատոնը, ավարտվեց հուլիսի 7-ին` մայրաքաղաքի Մշակույթի և երիտասարդության պալատում տված գալա համերգով և հուլիսի 8-ին` Քարվաճառում տված փոքրիկ համերգով:
Հիշեցնենք, որ փառատոնն իր աշխատանքը սկսել է հուլիսի 1-ից: Ընդհանուր առմամբ, այդ ութ օրերի ընթացքում միջոցառման մասնակիցները մեր հանրապետությունում տվեցին 12 համերգ:

ԱՎԱՐՏՎԵՑ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒՄԸ

ԼՂՀ ընդհանուր իրավասության  առաջին ատյանի դատարանը հուլիսի 9-ին շարունակեց հուլիսի 5-ից ընդմիջված դատական գործն ըստ Ռաֆայել Ավագյանին և Դավիթ Բարսեղյանին ներկայացված մեղադրանքի՝ նախատեսված ԼՂՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով: Վկաների ցուցմունքներից հետո դատարանն անցավ գործում առկա փաստաթղթերի հետազոտմանը: 
Նշենք, որ վկաներից վերջինը  Գուրգեն Արզումանյանն էր, որի՝ արտերկրում բուժում ստանալու անհրաժեշտություն ունեցող երեխայի համար տղաները տվյալներ են վերցրել և ուղարկել Ստամբուլում ապրող և բարեգործ ներկայացող Սամվել Ազատյանին:

ՍԱՆԴԱ-ՈՒՇՈՒԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ

IMG_3381.jpgԼՂՀ ուշուի ֆեդերացիայի նախաձեռնությամբ հունիսի 28-30-ը Ստեփանակերտի հ. 3  դպրոցի մարզադահլիճում անցկացվեց սանդա-ուշուի գավաթի խաղարկություն։ Մրցաշարին մասնակցել են այս մարզաձևով պարապող արցախցի մարզիկները, ինչպես նաև կիոկուշին կարատեի, թայքիկ բոքսինգի ֆեդերացիաների ներկայացուցիչներ և ՀՀ 40 մարզիկներ։ Արցախում առաջին անգամ անցկացված սանդա-ուշուի գավաթի խաղարկությանը մասնակցեցին շուրջ 120 հոգի։ Մենամարտերն անց են կացվել սանդա-ուշուի միջազգային կանոնների համաձայն։  
Subscribe to this RSS feed