[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 19 Հուլիսի 2013

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ

Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ միջազգային հարաբերություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  շահերը եւ իրավունքները հետեւողականորեն ներկայացնելու համար եւ ԼՂՀ արտաքին գործերի նախարարության 20-ամյակի կապակցությամբ ԼՂՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան է շնորհվել նախարարության մի խումբ աշխատակիցների, այդ թվում`

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:

               190713_Banak_Info.jpg Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 19-ին մասնակցել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության կազմավորման 20-ամյակի կապակցությամբ տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմանը:

          altԻր խոսքում Նախագահը շնորհավորել է գերատեսչության անձնակազմին հոբելյանի կապակցությամբ եւ նշել, որ նախարարության   կազմավորումը մեր պետականաշինության եւ ազգային-ազատագրական պայքարի ամենաճակատագրական հատվածներից մեկում եղել է ժամանակի պահանջ ու անհրաժեշտություն

ՔԱՂԾԱՌԱՅՈՂՆԵՐՆ ԱՎԱՐՏԵՑԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐԸ

Ավարտվեցին ԼՂՀ քաղծառայողների երկշաբաթյա վերապատրաստումները։ Ինչպես տեղեկացանք ԼՂՀ քաղաքացիական ծառայության  խորհրդի աշխատակազմից, նախնական ձևավորված 25 խմբերից  մասնակցել են 24-ը, մեկ խումբ, որում ընդգրկված են գյուղատնտեսության ոլորտի քաղաքացիական ծառայության աշխատողներ, կապված աշխատանքների թեժ շրջանի հետ, վերապատրաստում կանցնի հոկտեմբեր ամսին։

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔ՝ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՏՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՍՔՈՎ

Եվ հերթապահ խոսակցություններ հակամարտող կողմերի 
հասարակությունների շփման մասին 
Անցած քաղաքական շաբաթը նշանավորվեց  ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարայի՝ տարածաշրջան կատարած այցով։ Գործող նախագահը հանդիպումներ ունեցավ Հայաստանի Հանրապետության  ղեկավարության, ինչպես նաև ԼՂՀ Նախագահ  Բակո Սահակյանի հետ։
Տեղի ունեցավ հանդիպում նաև ադրբեջանական կողմի հետ։

ԱՊԱՀՈՎԵԼ ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ

oooo.jpgԱնցած շաբաթ Ստեփանակերտում քաղծառայության խորհրդի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացների ժամանակ ՀՀ-ում իրականացվող երիտասարդական քաղաքականության հիմունքների, գործող հիմնական ծրագրերի վերաբերյալ հանդես էր եկել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետ Արմեն Պապյանը:

ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՄԲԱՐՈՒՄ

390120_583081905077912_284477392_n.jpgՄիջազգային երիտասարդական ՙԵրկխոսություն՚ ճամբարն արդեն 5 տարվա կենսագրություն ունի: Այն ամեն ամառ կազմակերպվում է ՌԴ Կալուգայի մարզում գործող կրթամշակութային զբոսաշրջային ՙԷթնոմիր՚ ընկերության տարածքում: Ճամբարի կազմակերպմանն աջակցում են Ռուսաստանի երիտասարդական և մանկական միավորումների ազգային խորհուրդն ու  ՌԴ կրթության և գիտության նախարարությունը, Եվրոպայի միության երիտասարդական ծրագրերի գործակալությունը:

ԺԱՄԱՆԱԿՆ Է ԽՈՍԵԼ ԱՐՑԱԽԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Karine.jpgԱնցած հանգստյան օրերը դեռ երկար կմնան արվեստասեր ստեփանակերտցիների հիշողության մեջ: Հուլիսի 13-14-ը Տիգրանակերտի հնավայրում` թանգարանի բակի տարածքում, երկու օր շարունակ այդպիսի տեղին ոչ հատուկ իրադարձություն տեղի ունեցավ: Ստեփանակերտից ժամանած հանդիսատեսները` տեղավորված որտեղ որ հնարավոր էր, վայելում էին Տիգրան Չուխաջյանի հանրահայտ ՙԿարինե՚ կոմիկական օպերետը Արցախի պետական երգչախմբի և Երևանի պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիայի նվագախմբի կատարմամբ:

ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ ԵՐՋԱՆԿԱՑՆԵԼԸ` ՀԱՅՐԵՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄՂՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔ

8777.jpg(Շուշիում  մեկնարկեց  ՙԱրամ  Մանուկեան՚ ամառային  ավանդական  ճամբարը )
Շուշիի  ՙՆարեկացի՚  արվեստի  միության  կենտրոնում (ՆԱՄ)  կրկին  աշխույժ  ճամբարային  առօրյա  է: Նորից  մեկնարկել  է  ՙԱրամ  Մանուկեան՚  ճամբարը,  որի կազմակերպիչներն  են կանադահայ  հասարակական-մշակութային  գործիչ,  բանաստեղծ  Հայդուկ  ՇԱՄԼԵԱՆԸ և  նրա կինը`  մանկավարժ Աիդա  ՇԱՄԼԵԱՆ-ԴԱՎԻԴԵԱՆԸ:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄՈՏ

ԼՂՀ արտգործնախարարության կազմավորման 20-ամյակի առթիվ վարչապետ Արա Հարությունյանն այսօր հանդիպել է նախարարության ստորաբաժանումների պատասխանատուների և արտերկրում ԼՂՀ ներկայացուցիչների հետ` արտգործնախարար Կարեն Միրզոյանի գլխավորությամբ:

Subscribe to this RSS feed