[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 23 Հուլիսի 2013

ԼՂՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՒՄ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱԶՄԱՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ԵՆ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԼՂՀ ԱԺ նիստերի դահլիճում հուլիսի 19-ին տեղի ունեցավ հանդիսավոր նիստ ՝ նվիրված ԱԳՆ-ի հիմնադրման 20-ամյակին, որին ներկա էին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ երկրորդ նախագահ և առաջին արտգործնախարար Արկադի Ղուկասյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավորներ, գործադիր իշխանության պատասխանատուներ, արտերկրում ԼՂՀ մշտական ներկայացուցիչներ։ 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի մասին տեղեկությունների տրամադրումը մասնակիցներին
ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը (այսուհետ՝ հարկային մարմին) վարելու է աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով ձևակերպված աշխատողների և նրանց գործատուների, ինչպես նաև ինքնազբաղվածների, անհատ ձեռնարկատերերի կողմից կատարված կուտակային վճարի և եկամտային հարկի անձնավորված հաշվառում։

ՙՄՌԱԿԱԾԸ՚ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ

22..jpgՀուլիսի 3-8-ը Վիլնյուս քաղաքում կայացած ՙԼաուդատե Դոմինում՚` ՙՓառաբանեք Աստծուն՚ խորագրով հոգևոր երաժշտության երգչախմբային միջազգային մրցույթ-փառատոնին մասնակցում էր  10 երգչախումբ (3-ական՝ Լիտվայից, Ռուսաստանի Դաշնությունից, Լեհաստանից և ՙՄռակածը՚ ԼՂՀ-ից, որը ներկայացնում էր Հայաստանի Հանրապետությունը): 

ԵՍ ԴՈՒՐՍ ԵՄ ԳԱԼԻՍ ԲԵՄ ԱՂՈԹԵԼՈՒ...

9_1.jpgՀարցազրույց ՀՀ ժողովրդական արտիստ, Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների համույթի գեղարվեստական ղեկավար Ռուբեն ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ հետ։
-Ձեր ողջ կյանքն Ավետյաց երկիրը երգարվեստով հաստատելու մաքառում է եղել։ Զինվորագրվելով հայկական ժողովրդական երգարվեստին, ավելի քան հինգ տասնամյակ է՝ Ձեր երգով պայքարում եք հայոց ոգեղենության համար։

ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ՝ ՈՐՊԵՍ ՀԶՈՐ ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

1_1.jpgԱրցախյան Տիգրանակերտի պեղումներն այս տարի սկսվել են հունիսի 25-ին։ Արշավախմբի կազմը բավականին մեծաթիվ է. անդամներն են պատմական գիտությունների թեկնածու Ինես Կարապետյանը, ով  նաև Արմավիրի արշավախմբի ղեկավարն է, Արցախի պետական համալսարանի պատմության ամբիոնի վարիչ Վարդգես Սաֆարյանը, Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի ճարտարապետ Լյուբա Կիրակոսյանը։
Subscribe to this RSS feed