ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ՝ ԼԱՅՆ ԹԱՓ
Ինչպես տեղեկացրեց Շուշիի շրջանի գլխավոր ճարտարապետ Գեորգի Հայրապետյանը, 2013թ. կապիտալ ներդրումների պետական ծրագիրը Շուշիի շրջանում կազմել է 975 մլն 758 հազ. դրամ:
Առաջին կիսամյակում կատարվել է նախատեսված ընդհանուր շինարարության մոտ 48,5 տոկոսը: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում շրջանում կատարվել են կառուցման, վերակառուցման և կապիտալ վերանորոգման աշխատանքներ: Ավարտվել և շահագործման են հանձնվել երկու պատկերասրահները և մարզադաշտը:
- Published in Տնտեսական