[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 26 Հուլիսի 2013

ԱԼԻԵՎՅԱՆ ՌԵՎԵՐԱՆՍՆԵՐԻ, ՏԳԵՏ ՔԱՐՈԶԻՉՆԵՐԻ ԵՎ ՙՄՏՐԱԿԻ ՈՒ ՔԱՂՑՐԱԲԼԻԹԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ՚ ՇՈՒՐՋ

Ադրբեջանի քաղաքական վերնախավի ձեռնարկած քայլերից հստակ երևում է, որ  նրան մտահոգող թեման այսօրվա դրությամբ նախագահական ընտրություններն են։ Իսկ ընտրարշավն, ինչպես հայտնի է, ենթադրում է ակտիվ և նպատակային քարոզչություն։ Իլհամ Ալիևն այս իրողության գիտակցումով էլ որոշեց Ազգային մամուլի օրվա առթիվ կարևորել լրագրողների աշխատանքը, շոյել նրանց ինքնասիրությունը։
Ադրբեջանի առատաձեռն նախագահը, սակայն,  չէր կարող բավարարվել լոկ խոսքերով. նրա գլխավոր ռևերանսն, անշուշտ, նյութական բովանդակություն պիտի ունենար։ 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԵՎԷ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ

altNEWS.am-ի զրուցակիցը Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ ՔՈՉԱՐՅԱՆՆ է:
¬Ինչպե՞ս կմեկնաբանեք Բաքվում կազմակերպված ռազմական շքերթից հետո Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարությունները, թե իբր Հայաստանում վախեցած են ադրբեջանական ռազմական շքերթից եւ ռազմական ծախսերից:

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

Պարտադիր կուտակային կենսաթոշակի տրամադրումը  մինչև 63 տարին լրանալն անձի հաշմանդամ ճանաչվելու դեպքում
Ոչ բոլոր հաշմանդամ ճանաչված անձինք իրավունք ձեռք կբերեն նախքան 63 տարին լրանալը միանվագ վճարի տեսքով ստանալ իրենց պարտադիր կուտակային միջոցները։ Եթե անձն ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում, ապա նա իրավունք ունի իր կուտակային միջոցներն ստանալ միանվագ վճարի տեսքով՝ նախքան 63 տարին լրանալը։

ԶԵՓՅՈՒՌԱԿԱՆՆԵՐԸ՝ ԿՐԿԻՆ ԱՎԵՏԱՐԱՆՈՑՈՒՄ

8_1.jpgԻնչպես արդեն տեղեկացրել ենք, ՙԱվետարանոց՚ հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված հանգանակությունների միջոցով Ասկերանի շրջանի համանուն գյուղում կառուցվում է Արցախյան պատերազմում գյուղից նահատակված ազատամարտիկների հուշարձան։

ՙԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՀՐԱՇՔ ԱՇԽԱՐՀԸ՚

Պատանի երաժիշտների ՙՏնջրե՚ 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում, ինչպես տեղեկացրել ենք, դաշնակահարների, ջութակահարների, կամերային խմբերում մյուս նվագակցողների համար կազմակերպվել են վարպետության դասեր: Ջութակահարների համար դասը վարում էր Ֆինլանդիայի Էսպո քաղաքի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր, ջութակահար Գրաժինա Գերանսկա-Գեբերտը:

ԱՐԱՐԵԼ` ԶԳԱԼՈՎ ՄՈԼՈՐԱԿԻ ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Yura.jpgՇուշին օր-օրի գեղեցկանում է: Բարեկարգվում է քաղաքը, նոր շենքեր են հառնում, վերակառուցվում են  հները: Այստեղ հինն ու նորը ապրում են կողք կողքի, լրացնում իրար:               
Վերընձյուղված Շուշիի գեղեցկուհիներից է նախկին Օրիորդաց դպրոցի շենքը, որտեղ, հիմնանորոգումից հետո, այլ կառույցների հարևանությամբ հանգրվանել է նաև ՙԳյուրջյան՚ կիրառական արվեստի ինստիտուտը:

ՆՈՐ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ ՄԱՐՏԱԿԵՐՏՈՒՄ

uuuu.jpgՄարտակերտում նորություն չեն իրականացվող բազմապիսի վերականգնողական ծրագրերը: Դրանցում մեծ է պետության ու մասնավոր հատվածի, բարեգործ ձեռքի դերը:
Իրականացված ծրագրերի շարքում Մարտակերտ քաղաքի ազատագրման 20-ամյակի առթիվ մեծ անակնկալ մատուցվեց նաեւ փոքրիկ բնակիչներին: Սարատովում բնակվող մարտակերտցիների նախաձեռնությամբ կառուցված խաղահրապարակը երեխաների համար սպասված նվեր էր, բացումը կայացավ շրջկենտրոնի ազատագրման  օրվան նվիրված տոնակատարությունների շրջանակում:
Subscribe to this RSS feed