[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 30 Հուլիսի 2013

ԲԱՐԵՐԱՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

77.jpgՄարտակերտի շրջանի Չափար գյուղում ցանկացած խնդիր ծագելու դեպքում, որի լուծումը ֆինանսական միջոցների հետ է կապված,  սովորել են դիմել ոչ թե  գյուղապետարանին կամ պետական իրավասու մարմիններին, այլ երեւանաբնակ համագյուղացուն` Վարուժան Գրիգորյանին: 
Հուլիսի 25¬ին Չափարում տեղի է ունեցել  հերթական միջոցառումը` Վարուժան Գրիգորյանի հրավերով հավաքվել են ոչ միայն նրանք, ովքեր գյուղում են ապրում, այլեւ օտարաբնակները:

ՁԱԽՈՂՎԱԾ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Ժելեզնովոդսկում ստորագրված Համատեղ կոմյունիկեն այդպես էլ մնաց թղթի վրա
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական առաջին առաքելությունն, ինչպես հայտնի է, դեռևս 1991 թվականին ստանձնեցին ՌԽՖՍՀ և Ղազախստանի նախագահներ Բորիս Ելցինն ու Նուրսուլթան Նազարբաևը։  Այն  չհասավ իր նպատակին։ 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

Պարտադիր կուտակային կենսաթոշակային միջոցների կառավարումը մինչև անձի 63 տարին լրանալը
Մինչև պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակցի 63 տարին լրանալը պարտադիր կուտակային միջոցները կառավարվելու են կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից։ Արդյունքում, բացի կատարված կուտակային վճարները, մասնակիցները կունենան նաև կենսաթոշակային ակտիվների ներդրումներից ստացված լրացուցիչ եկամուտներ։

ԳՈՐԾԱԴԻՐՆ ԸՆԴԱՌԱՋԵԼ Է ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ

444.jpgԼՂՀ պետական և ոչ պետական բուհերի և Հայաստանի Հանրապետության պետական բուհերում ԼՂՀ-ին հատկացված տեղերի համար առկա ուսուցման 2013թ. ընդունելության արդյունքները հրապարակվել են հուլիսի 15-ին։ 

ՙԻՄ ԳՈՐԾԵՐԸ ԻՄ ՀՈԳՈՒ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ՚

1_3.jpgԱշոտ Առաքելյանի անունը քաջածանոթ է արցախցի կերպարվեստի երկրպագուներին։ Չեխիայում ապրող մեր համերկրացի գեղանկարիչն իր գործերը վերջին տասնամյակում մշտապես ցուցադրել է ամենատարբեր ցուցահանդեսների ժամանակ, իսկ հինգ տարի առաջ Ստեփանակերտում հանդես է եկել անհատական ցուցահանդեսով։ Ա. Առաքելյանը Չեխիայի, Հայաստանի և Արցախի նկարիչների միությունների անդամ է։

ԵՐԵԽԱՆԵՐԸ ՀՅՈՒՍՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՀԵՔԻԱԹԸ

DSC_5891.jpgՍտեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի ճեմասրահում օրերս բացվեց Աստղաշենի արվեստի դպրոցի կերպարվեստի բաժնի սաների նկարների ցուցահանդեսը։ Դպրոցը պետական կարգավիճակ է ստացել 2011թ. հունվարի 1-ից։ Գործում են 3 բաժիններ՝ երաժշտական (դհոլ, դաշնամուր, քամանչա, շվի, կլառնետ, երգեցողություն), կերպարվեստ և պար։ 

ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԳԻՐ

 Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով` գնդապետ Վյաչեսլավ Դանիելյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ`կնքելով պայմանագիր 5 տարի ժամկետով:

Subscribe to this RSS feed