[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 04 Հուլիսի 2013

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

             030713_Tndjri_Info.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 3-ին ընդունել է "Տնջրե" պատանի երաժիշտ-կատարողների միջազգային երաժշտական երրորդ փառատոնի մի խումբ մասնակիցների եւ կազմակերպիչների:

Հանդիպում ԼՂՀ կառավարությունում

 Հուլիսի 4-ին ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի մի խումբ ներկայացուցիչների և նվիրատուների, ովքեր Արցախ են այցելել հիմնադրամի կողմից ֆինանսավորված` Հադրութի շրջանի Դրախտիկի մանկապարտեզի բացմանը մասնակցելու նպատակով:

ԹԱԼԵԱ՞ԹՆ Է ՍՊԱՆԵԼ ՕՍՄԱՆՅԱՆ ԹԱԳԱԺԱՌԱՆԳԻՆ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆՆ ԸՆԴԴԻՄԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Ես հազվադեպ եմ անդրադառնում առեղծվածային սպանություններին, սակայն այս անգամ բացառություն կանեմ, հաշվի առնելով 1916 թվականին օսմանյան թագաժառանգ արքայազնի մահվան արտասովոր հանգամանքները և դրա հնարավոր կապը Թալեաթի ու Հայոց ցեղասպանության հետ:
Գաղտնիքը բացելու առաջին բանալին, որ ձեռքս ընկավ, 1921թ. ապրիլի 3-ին ՙՊիցբուրգ պրես՚ թերթում հրապարակված մի հոդված էր՝ հետևյալ վերնագրով. ՙՀամբերատար հետևել է նրան թաքստոցում և սպանել. ինչպե՞ս թուրք արյունարբու մեծ վեզիր Թալեաթ փաշան, ով ծրագրել էր միլիոնավոր հայերի ջարդը, հանդիպեց իր ճակատագրին՚: 

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԻԶԱՑԻԱՅԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Սոցիալիզացիայի (հանրայնացման) գործընթացն ընկած է անձի ձևավորման հիմքում, որի  ընթացքում անհատը յուրացնում է տվյալ հասարակության սոցիալական դերերը և այն գիտելիքների, նորմերի և արժեքների համակարգը, որը թույլ է տալիս նրան իրականացնել իր կենսագործունեությունը տվյալ հասարակությանը համապատասխան։ 

ԱՄԵՆ ԻՆՉ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԼԱՆՈՎ

G_1.jpgՀանրապետությունում հացահատիկայինների բերքահավաքի եռուն  շրջան է։ Ինչպես հաղորդում է բերքահավաքի հարցերը համակարգող օպերատիվ շտաբը, արդեն  իսկ  հնձվել է  23409,9 հա ցանքատարածություն, իսկ փաստացի հավաքված բերքը կազմել է 385461,6 ցենտներ։ 
Ասկերանի շրջանի  բերքահավաքի տվյալներին  ծանոթանալու նպատակով օրերս այցելեցինք  գյուղբաժին։ 

ԿԱՅՈՒՆ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՎԻՃԱԿԸ ՄԻԱՀԱՄՈՒՌ ՋԱՆՔԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔ Է

altԱմռանը մեծանում է վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման վտանգը: Իրավիճակի, կանխարգելիչ միջոցառումների և այլ հարցերի շուրջ զրուցեցինք ԼՂՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի  տնօրեն Օֆելյա ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, նույն հաստատության համաճարակաբանության բաժնի վարիչ Գալինա ԱՂԱԲԱԼՅԱՆԻ և սննդի գծով գլխավոր բժիշկ Հասմիկ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

ՀԱՆՈՒՆ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ

DSC_3394.jpgԻնչպես տեղեկացրել ենք մեր թերթի նախորդ համարում, հուլիսի 1-8-ը ԼՂՀ մշակույթի և երտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ Արցախում անց է կացվում պատանի երաժիշտների ՙՏնջրե՚ միջազգային 3-րդ փառատոնը: 
Մեկնարկը, ըստ ավանդույթի, սկսվեց փառատոնը խորհրդանշող հազարամյա սոսի ծառից` փոքրիկ համերգով, որն իր հերթին խորհրդանշում էր պատանի երաժիշտների` դասական  երաժշտությանը ծառայելու պատրաստակամության երդումը։ 

ԱՎԱՐՏՎԵՑ ՙԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ՚ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼԸ

030701.jpgՀունիսի 29-ից հուլիսի 1-ը Ստեփանակերտի Շահումյանի անվան մարզադաշտում տեղի ունեցավ ՙԼավագույն մարզական ընտանիք՚ մրցույթի հանրապետական փուլը։ Արդեն ավանդույթ դարձած այս միջոցառմանը մասնակցեցին ԼՂՀ շրջանների և Ստեփանակերտ քաղաքի 27 ընտանիքներ։ Նշենք, որ  մրցույթն առաջին անգամ անց է կացվել Հայաստանի Հանրապետությունում, Ռոբերտ Քոչարյանի բարձր հովանու ներքո, 2004թ., իսկ Արցախում այն կազմակերպվում է 2007 թվականից։ Միջոցառումը ֆիզիկական կուլտուրայի միջոցով քարոզում է  ընտանեկան կապերի ամրապնդում և առողջ կենսակերպի արմատավորում։ 

ԱՐՑԱԽՅԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԵՐԱԽՏԱՎՈՐԸ

2.jpgՎլադիմիր Պետրոսյանի հիշատակին 
Անցյալ դարի 70-80-ականների ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնության 2-րդ խմբի 9-րդ գոտում հաջողությամբ հանդես եկող ՙՂարաբաղ՚ թիմն ուրախության քիչ պահեր չի պարգևել նախկին ինքնավար մարզի այս  մարզաձևի երկրպագուներին։
Subscribe to this RSS feed