[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 18 Հունիսի 2015

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

 Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին հանդիպում է ունեցել 2014-2015 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի Հայաստանի Հանրապետության եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր գրաված ու գովասանագրերի արժանացած ԼՂՀ մասնակիցների եւ Արցախի պետական համալսարանը գերազանցության դիպլոմով ավարտած մի խումբ ուսանողների հետ:

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ

    SeyranOhanyan__Info.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին եւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանին:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի ընտանիքին:

            Ցավակցական հեռագրում ասված է.
"Արցախը եւ ողջ հայ ժողովուրդը խորը ցավ ապրեցին՝ լսելով Քըրք Քըրքորյանի մահվան բոթը:

ՈՉ ԲՆԱԿԱՆ ՙԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ՚

Արդեն ավելի քան երկուսուկես տասնամյակի ընթացքում, այսինքն՝ Ղարաբաղյան ազատագրական շարժման հենց սկզբից, ամենատարբեր ատյաններում, ֆորումներում և ԶԼՄ¬ներում չեն դադարում նիզակներ կոտրել միջազգային իրավունքի երկու սկզբունքների՝ ազգերի ինքնորոշման իրավունքի կամ պետությունների տարածքային ամբողջականության առաջնահերթության հարցի շուրջ։ 

ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԵԿ ՔԱՅԼ

hamalsaran.jpgԱրցախի պետական համալսարանի և Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանի միջև 2014թ. հոկտեմբերի 13-ին Ստեփանակերտում կնքված համագործակցության հռչակագրի շրջանակներում հունիսի 7-10-ը ԱրՊՀ պատվիրակությունը՝ ռեկտոր Մանուշ Մինասյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով եղավ Բելգիայում: 

ԴԺՎԱՐ ՀԱՑ

02.jpgՔաշաթաղի շրջանում բերքահավաքն անկորուստ կազմակերպելու և հրդեհային անվտանգությունն ապահովելու նպատակով  մայիսի 25-ից Իշխանաձորում շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ  գործում է  օպերատիվ շտաբ:

ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ԲԵՐՔԱՀԱՎԱՔ

Շրջանում  հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի եռուն շրջանն սկսված է: 
Շրջվարչակազմի աշխատակազմի ԳՀՀ բաժնի վարիչ  Ռոբերտ Վանյանի տեղեկատվության համաձայն` շրջանում առկա է 6823,6հա ցորենի և 3143,3հա գարու ցանքատարածք: 

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՊՈՒՐԱԿԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄՆ ԱՐԴԵՆ ՍԿՍՎԱԾ Է

1984.jpgՄարտունիում արդեն սկսվել և արագ տեմպերով առաջ է տարվում Երևանյան պուրակի կառուցումը։  Սա կարևոր և գեղեցիկ ձեռնարկ է, որը մեծ նշանակություն կունենա բնակչության հանգստի լիարժեք կազմակերպման համար։ Պուրակի գաղափարի, իրականացվող աշխատանքների շուրջ զրուցեցինք Մարտունու քաղաքապետ Մհեր ԽԱՉԱՏՐՅԱՆԻ  հետ։ 

ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՙԱՐՑԱԽԳԱԶ՚ ՓԲԸ-ՈՒՄ

gaz.jpgՏեղի ունեցավ ՙԱրցախգազ՚ ՓԲԸ տարեկան հաշվետվությունը, որին ներկա էին ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ի. Բաղրյանը, նախարարության էներգետիկայի պետական տեսչության պետ Կ. Բաղդասարյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, ՙԱրցախգազ՚¬ի բաժինների, ծառայությունների և  արտադրաշահագործման տեղամասերի պետեր:  

ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԱՐՄԱՏՆԵՐ

big_8189e4c5b.jpgԱնցած շաբաթ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցած համերգը դեռ շատ քննարկումների աղբյուր կհանդիսանա: Անսովոր և զարմանալիորեն համոզիչ ջազային և հոգևոր երաժշտության համադրությունն էին տեղում ստեղծում աշխարհահռչակ ջազ-երաժիշտ Տիգրան Համասյանն ու Երևանի պետական կամերային երգչախումբը` Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ:
Subscribe to this RSS feed