[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 15 Հունվարի 2016

ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է ԿԱՅՈՒՆ ԻՐԱՎԻՃԱԿ

Համաձայն Արցախի առողջապահության նախարարի ՙԼՂՀ-ում սեզոնային գրիպի և սուր¬շնչառական վարակիչ հիվանդությունների հետագա տարածման կանխարգելման միջոցառումների մասին՚ հրամանի, հանրապետությունում շարունակում է իրականացվել ամենօրյա մշտադիտարկում։

ՁՆԱՄԱՔՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՇՏԱԲԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՇԽԱՏԱՆՔԸ

Հանրապետությունում դեկտեմբերի վերջին և հունվարի սկզբին տեղացած առատ ձյան հետևանքների վերացման համար ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հանձնարարականով իրականացվել է ուժեղացված հսկողություն:

ԴԻՏԱՐԿՈՒՄ

Հունվարի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ:

Ս. ՄԱՐԿԵԴՈՆՈՎ. ՙՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՆՈՐ ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ

՚ Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտասահմանյան տարածաշրջանագիտության և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, միջազգային հարցերով Ռուսաստանի խորհրդի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը ՙՆովոստի¬Արմենիա՚ գործակալությանը տված հարցազրույցում ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման պատճառների և իրադարձությունների զարգացման հեռանկարների, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների գործունեության, ինչպես նաև վերջին դեպքերի հետ կապված Մոսկվայի և ՀԱՊԿ¬ի դիրքորոշումների վերաբերյալ իր տեսլականը։

ԱՐՑԱԽՑԻ ԵՐԳՉԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Հունվարի 3-5-ը Իսպանիայի Լորտե դե Մար ծովափնյա քաղաքում տեղի ունեցած ՙGran Fiesta՚ միջազգային արվեստի մրցույթին մասնակցել է նաև արցախցի բարիտոն Սար Սարգսյանը. երգիչը միանգամից երկու հաղթանակ է տոնել՝ ուրախություն պարգևելով իր երկրպագուներին։

Հաղորդագրություն

Հունվարի 14-ին և լույս 15-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց:

Subscribe to this RSS feed