Items filtered by date: Հինգշաբթի, 26 Մայիսի 2016

Բանակցվող բոլոր փաստաթղթերում կա կետ, որ առանց ԼՂ-ի անհնար կլինի որևէ փաստաթղթի մշակում ու կնքում

Աշխատանքային բոլոր փաստաթղթերում, որոնք դրված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային սեղանին, առկա է ԼՂ-ն որպես բանակցային կողմ ճանաչելու Հայաստանի պահանջը:ԱԺ-ում 2015թ.-ի պետական բյուջեի կատարողականի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցադրմանը:

Հաղորդագրություն

Մայիսի 25-ին` ժամը 18.20-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Վահե Արգամի Եղոյանը:

ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԲՈՒԼՂԱՐԱՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 25-ին ընդունել է Արցախ ժամանած՝՝ Բուլղարիայի Հանրապետության Ժողովրդական ժողովի պատգամավորներ, ՙԲուլղարիայի փրկության ազգային ճակատ՚ կուսակցության նախագահ Վալերի Սիմեոնովին, տեղակալ Վալենտին Կասաբովին և նույն կուսակցության անդամներ Խրիստիան Միտևին ու Դիմիտր Բայրակտարովին։

Իրադրությունն առաջնագծում

Մայիսի 25-ի կեսօրից հետո և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից վերսկսել է խախտել նախորդ գիշեր և մինչև կեսօր պահպանված կրակի դադարեցման պայմանավորվածությունը:

Subscribe to this RSS feed