[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 11 Մայիսի 2017

Հանդիպում "Երկրապահ կամավորականների միության" պատվիրակության հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին ընդունել է <<Երկրապահ կամավորականների միության>>  (ԵԿՄ) պատվիրակությանը՝ կազմակերպության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ:

Հաղորդագրություն

Եռօրյա որոնողական աշխատանքներից հետո այսօր ժամը 12.50-ին Մատաղիս գյուղի ջրամբարում հայտնաբերվել և դուրս է բերվել մայիսի 8-ին տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով ջրասույզ եղած երրորդ զինծառայողի՝ Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանի դին:

Հաղորդագրություն

Մայիսի 10-ին ժ. 18.00-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի միջտարածությունում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, հրազենային վիրավորում է ստացել նկարահանման նպատակով դիրքեր գործուղված ‹‹ՇԱՆԹ›› հեռուստաընկերության օպերատոր Դավիթ Արայիկի Աթոյանը:

Tert.am: Թալիշում իրավիճակը գտնվում է մեր վերահսկողության ներքո. Դավիթ Բաբայան

 Ադրբեջանի սադրիչ գործողություններից երբևիցե չենք ահաբեկվել, չենք էլ ահաբեկվելու, իրավիճակը գտնվում է մեր վերահսկողության ներքո: Tert.am-ի հետ զրույցում ասաց  ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով  հակառակորդի կողմից  Թալիշի ուղղությամբ կիրառել ականանետ և Դ-44 տիպի հրանոթի կիրառմանը և տեխնիկայի շարժին:

Հակառակորդը գնդակոծել է «Շանթ» ՀԸ–ի նկարահանող խմբի ավտոմեքենան, վիրավորվել է օպերատորը

Երեկ երեկոյան, ժամը 18-ի սահմաններում արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում գնդակոծության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը:

Իրադրությունն առաջնագծում

Մայիսի 10-ին և լույս 11-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 65 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1700 կրակոց:

Subscribe to this RSS feed