[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 18 Մայիսի 2017

Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է ՀՀ Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արա Բաբլոյանին: Նամակում մասնավորապես ասված է.

Խորհրդարանում քննարկել են գիտության, կրթության, սպորտի և մշակույթի ու երիտասարդության ոլորտների 2016թ.-ի պետական բյուջեի կատարողականները

Մայիսի 18-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության, սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Արմեն Սարգսյանը և Ռուսլան Իսրայելյանը:

Իրադրությունն առաջնագծում

Մայիսի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 650 կրակոց:

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԷԿՈՆՈՄԻԿԱ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ. 2016-ԻՑ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐՆ ԱՐԴԱՐԱՑԵԼ ԵՆ

Բյուջե-2016-ի կատարողականի խորհրդարանական քննարկումների շարքում մայիսի 16-ն կայացել է ԱԺ արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների հարցերի եւ Ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը՝ Արպատ Ավանեսյանի եւ Ռուսլան Իսրայելյանի համանախագահությամբ:

ԿԱՊԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ՆՇԵՑԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԸ

Երեկ՝ մայիսի 17-ին,  Արցախի կապի և հեռահաղորդակցության ոլորտի աշխատակիցները նշեցին իրենց մասնագիտական տոնը:  Տեղեկացնենք, որ այն մեզ մոտ պաշտոնապես  նշվում է արդեն երկրորդ տարին: Օրվա առթիվ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը պարգևատրեց ոլորտում  ներդրում և երկար տարիների վաստակ  ունեցող  մի խումբ աշխատակիցների:  

ԳԱՐՆԱՆԱՑԱՆԸ ՔԱՇԱԹԱՂՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Մոտ մեկ ամսից Քաշաթաղի շրջանում կսկսվի հացահատիկի բերքահավաքը: Շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչությունից տեղեկացրին, որ այս տարվա գարնանն արդեն ամբողջ տարածքում իրականացվել է 3152հա հերկ: Ցանքսը փոքր-ինչ ավելի է` 3284հա: 

ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՙՎԱՐՁՈՒ ԳՈՐԾԱԿԱԼ՚ ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀ ՊԵԴՐՈ ԱԳՐԱՄՈՒՆՏԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ԻՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

Ստրասբուրգում վերջերս արտահերթ լսումներ են տեղի ունեցել՝ կապված Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի  (ԵԽԽՎ) նախագահ Պեդրո Ագրամունտի Սիրիա կատարած այցի հետ։ Ստրասբուրգից այս մասին հայտնում է ՙԵվրոպական ճշմարտության՚ թղթակիցը։ 

ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՅԳԻՆ

Արաքսի ձախափնյա հարթություններից մեկում ՙԻմ այգին՚ բարեգործական հիմնադրամը հիմնել է պտղատու այգի: Վերջերս ՙԵրկիր մեդիա՚ հեռուստաընկերության ստեղծագործական խմբի հետ աշխատանքային այցով եղա Հադրութի շրջանի հարավային կողմում գտնվող  Արաքսավան գյուղում, որի հարևանությամբ 10հա տարածքի վրա մարտի սկզբից նռան, արքայանարնջի և սերկևիլի ծառեր են տնկվել:

Subscribe to this RSS feed