[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 02 Մայիսի 2017

ՔԱՐԵՐԻ ՀԵՏ ՄԵՋՔ ՄԵՋՔԻ ՏՎԱԾ…

Ապրիլին Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը 40 տարվա ընդմիջումից հետո նորից Արցախում էր: Մայր թատրոնը Ստեփանակերտ էր բերել Արցախյան հերոսամարտին նվիրված ՙԱրծվաբույն՚ ներկայացումը` բեմադրված ըստ գրող, պատմաբան Հրաչ Բեգլարյանի պիեսի: Այն բեմադրել է Դավիթ Հարությունյանը, կոմպոզիտորն Արման Էլբերտն է, նկարիչը՝ Սեդրակ Վելիկոդնին:

ԶԵՓՅՈՒՌԱԿԱՆՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՙԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՅԳՈՒՄ՚

Անցած շաբաթ ՙԶեփյուռ՚ բնապահպանական հասարակական կազմակերպության ներկայացուցիչները հերթական անգամ այցելեցին Ասկերանի շրջանի Պատարա գյուղի շրջակայքում հիմնած ՙԵրիտասարդական այգին՚։ Այն ստեղծվել է դեռևս 2010 թվականին, երբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի անմիջական մասնակցությամբ, ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ, ինչպես նաև պետական այրերի ու բազմաթիվ երիտասարդների հետ համատեղ տնկվեցին շուրջ 200 պտղատու ծառեր։ 

Իրադրությունն առաջնագծում

Մայիսի 1-ին և լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 540 կրակոց: Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ):

Subscribe to this RSS feed