[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 04 Մայիսի 2017

Հանդիպում Երեւանի պետական բժշկական համալսարանի պատվիրակության հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 4-ին ընդունել է Մ. Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) պատվիրակությանը՝ բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՆ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐԻ ԿԱՇԱՌՔ ՏԱԼՈՒ ՄԵՋ

Տարիներ շարունակ Ադրբեջանի կառավարությունը տարբեր երկրների քաղաքական գործիչների և պաշտոնյաների առատորեն թանկարժեք նվերներ է մատուցել՝ մետաքսից գորգեր, ոսկի, արծաթ, խավիար, կանխիկ դրամ և բոլոր ծախսերի վճարմամբ ուղևորություններ՝ Ադրբեջանի օգտին և Հայաստանի ու Արցախի դեմ նրանց ձայների դիմաց։

ՀԻՇՈՒՄ ԵՆ, ՄԵԾԱՐՈՒՄ` ԱՆՈՒՆ ԱՌ ԱՆՈՒՆ

Ստեփանակերտի Ավ. Իսահակյանի անվան h. 10 հիմնական դպրոցում  հիշատակի յուրահատուկ   միջոցառում էր` նվիրված Արցախյան ազատագրական պայքարում և ապրիլյան  քառօրյա պատերազմում դպրոցի զոհված շրջանավարտներ Անդրանիկ Սողոմոնյանին` ծննդյան 45-ամյակի, և Մասիս Թովմասյանին` ռազմագիտության դասասենյակը նրա պատվին անվանակոչելու  կապակցությամբ:

ԱՄԵՆԱՑԱՆԿԱԼԻ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔԸ՝ ԽԱՂԱՂ, ԱՆՓՈՐՁԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 29-ին  կենտրոնական  ենթակայության զորամասերից մեկում պարտադիր ժամկետային զինծառայողների  հազարավոր ծնողներ ու հարազատներ եկել էին հանդիպելու հայրենյաց սահմանները պահող ու պահպանող իրենց զավակներին։ Նման հանդիպումներն արդեն վաղուց ավանդական են դարձել։ 

ԱՐՎԵՍՏԸ` ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈԻԹՅԱՆ

Ապրիլի 27-30-ը Արցախում տեղի ունեցան ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնած ՙԱրվեստը` հանուն խաղաղության՚ միջազգային նախագծով նախատեսված բոլոր միջոցառումները:

Իրադրությունն առաջնագծում

Մայիսի 3-ին և լույս 4-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 460 կրակոց:

Խորհրդակցություն

Մայիսի 2-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հրավիրել է ծառայողական խորհրդակցություն, որին բացի բանակի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչներից, մասնակցում էին նաև հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում ՊԲ-ում գտնվող ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսչության անդամները՝ գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի գլխավորությամբ:

Subscribe to this RSS feed