Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

Նախագահ Հարությունյանը բերքահավաքի առաջիկա աշխատաքներին նվիրված խորհրդակցություն է հրավիրել

 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված բերքահավաքի առաջիկա աշխատանքների անկորուստ կազմակերպմանը:
Հակահրդեհային նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնակատար Վլադիկ Խաչատրյանը:
Ա. Հարությունյանը բավարար է գնահատել կատարված աշխատանքները՝ նշելով, որ, այնուամենայնիվ, անելիքներ շատ կան: Նա հավաստիացրել է, որ իշխանությունները ջանք չեն խնայելու մարդկային և տեխնիկական ներուժի արդյունավետ տեղաբաշխմամբ ցանկալի արդյունք ապահովելու համար:
Խորհրդակցությանը մասնակցում էին նաև շրջվարչակազմերի ղեկավարների պաշտոնակատարները: