ԴՐ­ՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԲՆԱ­ԿԱ­ՎԱՅ­ՐԻ ՀԻՄ­ՔԵ­ՐԸ...

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Բռա­չափ Ար­ցախն այ­սօր մի մեծ շին­հար­թակ է հի­շեց­նում, ցա­վոք, ա­վեր­վա­ծը շատ է, սա­կայն վհատ­վե­լը, բա­րե­բախ­տա­բար, մեր ազ­գի հա­մար չէ, այ­լա­պես պատ­մու­թյան բա­վիղ­նե­րում բա­զում փոր­ձու­թյուն­նե­րի դի­մա­կա­յած ժո­ղո­վուր­դը ՙկցա­մա­քեր, ինչ­պես հե­ղեղն ա­վա­զի մեջ՚... Մի ձեռ­քին Սուր, մյու­սում՝ Խաչ ու Մաճ, հա­յը մի ոտ­քը դեռ պա­տե­րազ­մում, քա­րը քա­րին էր դնում, իր ա­վե­րակ­ված տու­նը մաք­րում։ Մեր գո­յատևման գաղտ­նիք­նե­րից մեկն էլ սա է... Առ­հա­վատ­չյան՝ շինհ­րա­պա­րա­կի վե­րած­ված մեր բազ­մա­թիվ գյու­ղերն ու քա­ղաք­նե­րը։

Օ­րերս այդ շինհ­րա­պա­րակ­նե­րից մե­կում էինք... Աս­կե­րա­նի շր­ջա­նի Աստ­ղա­շեն ու Պա­տա­րա գյու­ղե­րի միջ­նա­մա­սում նոր բնա­կա­վայ­րի հիմ­քերն են դր­վում՝ հույ­սով ու ա­պա­գա­յի հան­դեպ հա­վա­տով։ ՙԿա­պա­վոր՚ ՍՊԸ-ի աշխ­ղեկ Ե­ղի­շե Ղահ­րա­մա­նյա­նի հետ զրույ­ցի ըն­թաց­քում պար­զե­ցինք, որ այս տե­ղա­մա­սում բնա­կա­րան­ներ են կա­ռուց­վում բռ­նա­տե­ղա­հան­ված 120 ըն­տա­նի­քի հա­մար։ Սա միայն ա­ռա­ջին փու­լում, հնա­րա­վոր է՝ այն հե­տա­գա­յում հասց­վի 200-ի։ Նա­խա­տես­վում են նաև հա­սա­րա­կա­կան նշա­նա­կու­թյան մի շարք շենք-շի­նու­թյուն­ներ՝ հա­մայն­քա­պե­տա­րան, պտ­ղա­տու այ­գի­ներ, խա­ղահ­րա­պա­րակ, ջեր­մոց­ներ և այլն։ Այս­տեղ բնա­կու­թյուն են հաս­տա­տե­լու Աս­կե­րա­նի շր­ջա­նի Սղ­նախ, Ջրա­ղաց­ներ, Մոշ­խմ­հատ, Մա­դա­թա­շեն գյու­ղե­րից բռ­նա­տե­ղա­հան­ված­նե­րը։ Նա­խա­տես­վում է մինչև տա­րե­վերջ ա­վար­տին հասց­նել 70 բնա­կա­րա­նի շի­նա­րա­րու­թյու­նը։
Ե. Ղահ­րա­մա­նյա­նը, պարզ­վում է, Սղ­նախ գյու­ղի գյու­ղա­պետն է, ներ­կա­յումս աշխ­ղե­կի պար­տա­կա­նու­թյուն­ներն իր վրա վերց­րած, հետևում է շի­նա­րա­րու­թյան ըն­թաց­քին։ Նա մեզ մեկ առ մեկ ծա­նո­թաց­նում է տար­վող շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րի ծա­վալ­նե­րին ու գո­հու­նա­կու­թյամբ է խո­սում աշ­խա­տան­քա­յին ռիթ­մից: Մոտ օ­րերս ՀՀ-ից 60-հո­գա­նոց մի շինբ­րի­գադ է միա­նա­լու ի­րենց, որ տեմ­պերն ա­վե­լի ա­րա­գաց­նեն ու մինչև ձմ­ռան վրա հաս­նե­լը կա­տա­րեն խնդ­րի մի զգա­լի մա­սը։ Շի­նա­րար­նե­րի հա­մար ներ­կա­յումս գի­շե­րա­կա­ցի պայ­ման­ներ են ստեղծ­վում, այդ նպա­տա­կով վե­րա­նո­րոգ­վում է Աստ­ղա­շե­նի հին դպ­րո­ցի շեն­քը, որ­տեղ նաև ճա­շա­րան է գոր­ծե­լու։ Շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րին ներգ­րավ­ված են ինչ­պես տե­ղա­հան­ված, այն­պես էլ հա­րա­կից՝ Խանցք, Պա­տա­րա, Աստ­ղա­շեն գյու­ղե­րի բնա­կիչ­ներ։ Աշ­խա­տուժն ինչ­քան շատ լի­նի, այն­քան ա­վե­լի թա­փով կըն­թա­նան աշ­խա­տանք­նե­րը՝ ա­սում է աշխ­ղե­կը։
Շի­նա­նյու­թե­րի պա­կաս չու­նեն, մա­տա­կա­րա­րում­նե­րը ժա­մա­նա­կին կա­տար­վում են, օգ­տա­գոր­ծում են և՜ տե­ղա­կան հում­քը, և՜ ներկ­րում են Ար­թի­կի տու­ֆը։ Խո­շո­րաց­ված նոր հա­մայն­քի կյան­քի կոչ­ման հա­մար չի խնայ­վում ո­չինչ, յու­րա­քան­չյուրն իր պա­տաս­խա­նատ­վու­թյան շր­ջա­նա­կում փոր­ձում է օգ­տա­կար լի­նել՝ ին­չով և ինչ­պես կա­րող է, սա­կայն զրու­ցա­կիցս չի թաքց­նում, որ ի­րենց ուշքն ու միտքն այն­տեղ է՝ ի­րենց լեռ­նե­րում, հանդ, ու չո­լե­րում, ու եր­բեք չեն հաշտ­վե­լու կորս­տի հետ, ինչ­քան էլ նոր բնա­կա­վայրն ի­դեա­լա­կան լի­նի։ Ե­թե ի­րենց կամ­քով լի­նի, մի օ­րով էլ ոտ­քը ոտ­քի ա­ռաջ չէին դնի, նրանք հայ­րե­նիք են կորց­րել, և ցա­վը դեռ թարմ է ու շատ խո­րը։ Միայն Սղ­նախ գյու­ղում 60 ըն­տա­նիք էր բնակ­վում, գյուղն իր հա­մու­հո­տը, իր կո­լո­րիտն ու­ներ, փոր­ձե­լու են այս­տեղ էլ այն պահ­պա­նել մինչև մի օր բա­րի աստ­ղին ու ժա­մին կբռ­նեն տուն­դար­ձի ճամ­փան։
Շի­նա­րա­րա­կան կազ­մա­կեր­պու­թյան տե­ղե­կատ­վա­կան կենտ­րո­նի օ­պե­րա­տոր Դա­վիթ Գրի­գո­րյա­նից տե­ղե­կա­ցանք, որ ի­րենք հըն­թացս ծա­գող բո­լոր հար­ցե­րին օ­պե­րա­տիվ լու­ծում են տա­լիս, որ­պես­զի ըն­թա­ցիկ պա­րա­պուրդ­ներ չլի­նեն ու, որ­քան հնա­րա­վոր է, լայն թա­փով ըն­թա­նան շի­նաշ­խա­տանք­նե­րը։ Շի­նա­նյու­թեր պատ­վի­րե­լիս նա ձգ­տում է պատ­վի­րել ո­րա­կյա­լը, ա­սում է՝ ա­մեն ինչ ա­նե­լու են, որ վե­րաբ­նակ­նե­րը գոհ մնան ի­րեն­ցից։ Նրա կար­ծի­քով՝ մե­ծա­մաս­նու­թյունն այս­տեղ ոչ թե վաս­տա­կե­լու, այլև սուրբ գոր­ծի գի­տակ­ցու­թյամբ է ե­կել, որ սա­տար կանգ­նեն տնա­վեր-բնա­վեր մարդ­կանց` սեղմ ժամ­կետ­նե­րում գլխ­նե­րին տա­նիք ու­նե­նա­լու։

Դա­վի­թի հետ բո­լոր մե­ծու­փոքր խն­դիր­նե­րը քն­նար­կե­լով` մո­տե­ցանք ա­մե­նա­տա­րեց շի­նա­րա­րին՝ Ար­մեն Խա­չատ­րյա­նին, ով նույ­նիսկ ժա­մա­նակ չու­նի ճա­կա­տից հո­սող քր­տին­քը սր­բե­լու, էլ ուր մնաց մեր հար­ցե­րին պա­տաս­խա­նի... Սա­կայն տա­րի­նե­րի իմ փոր­ձից գի­տեի, որ ով­քեր հրա­ժար­վում են լրագ­րո­ղի հարց­մունք­նե­րից, նման­ներն ա­ռա­վել շատ ա­սե­լիք են ու­նե­նում, և վաս­տակն ա­վե­լի ծան­րակ­շիռ է լի­նում։ Այս ան­գամ էլ չէի սխալ­վել, մի կերպ, ես կա­սեի՝ աք­ցա­նով Ար­մե­նի բե­րա­նից դուրս քա­շե­ցի, որ նրա՝ շի­նա­րա­րի մուր­ճը, զրն­գում է 1994-ից՝ զի­նա­դա­դա­րին հա­ջոր­դած տա­րի­նե­րին նա վայր դրեց 91-ին ու­սած ավ­տո­մատն ու վերց­րեց մուր­ճը, մա­լան ու շո­ղու­լը /ուղ­ղան­կյու­նա­չափ/։ Անհ­րա­ժեշտ էր ա­վե­րակ­ված եր­կի­րը ոտ­քի կանգ­նեց­նել, ու հառ­նեց Եր­կի­րը մո­խիր­նե­րից ու նո­րաց­ված տես­քով։ Նրանք ըն­կեր­նե­րով մի պահ շունչ ա­ռան, գո­հա­ցան ի­րենց կա­տա­րած աշ­խա­տան­քից, սա­կայն ո­սո­խը կր­կին քան­դեց ու ա­վե­րեց, ա­հա թե ին­չու իր երկ­րի զին­վոր ու շի­նա­րար Ար­մենն աշ­խար­հի հետ իր կռ­վի մա­սին բարձ­րա­ձայ­նել չի ու­զում։ Նրա կռիվն ա­նար­դա­րու­թյան դեմ է, ծուռ ու խուլ աշ­խար­հի հետ։
Գյում­րե­ցի Ար­մե­նը նաև կես­բե­րան խոս­տո­վա­նում է, որ հոգ­նել է ան­վերջ քա­րը քա­րին դնե­լուց, ինչ­պես ա­սում են՝ հո­սող գե­տին ա­լյուր մա­ղե­լուց հոգ­նել, բայց չի հու­սա­հատ­վել, այս ան­գամ ա­վե­լի ա­մուր է կա­ռու­ցում՝ հույսն Աստ­ծուն, սիրտն ու հո­գին դեռևս կո­րու­սյալ Հադ­րու­թում ու Շու­շիում։ Թե­կուզ գյում­րե­ցի եմ, բայց մա­տորս (շար­ժիչս) ղա­րա­բաղ­ցու է,- խոս­տո­վա­նում է կա­մա­կոր զրու­ցըն­կերս, ով փոր­ձում է ինձ­նից թաքց­նել իր մար­տա­կան ու­ղին, այն դառն ու դա­ժան տա­րի­նե­րը, ո­րոնք ձյուն են մա­ղել նրանց քուն­քե­րին ու հո­գի­նե­րում ան­թե­ղել վեր­քեր՝ եր­բեք չս­պիա­ցող։ Աչ­քի պո­չով մեզ՝ լրագ­րող­նե­րիս զն­նող պատ­շար Ար­մե­նը շա­ղախն այն­պես է ծե­փում պա­տին, ա­սես իր Երկ­րի հա­վա­քա­կան վրեժն է ծե­փում ու հետն էլ բարձ­րա­ձայն մտո­րում. ՙՄինչև ե՞րբ՚... Մինչև՝ ցո­րեն դառ­նա քանց մա­սուր ու փոքր Մհեր­նե­րը դուրս գան քա­րայ­րից՝ հաղ­թա­նակ­նե­րի Ա­վե­տի­սով։

Երբ Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի թե­մա­յով խոս­քը թե­ժա­նում է, ու նախ­կին ա­զա­տա­մար­տի­կը ջո­կում է, որ մեկն եմ ի­րեն­ցից, ա­սել է թե՝ մե­րոն­քա­կան եմ, ու ան­ձամբ ճա­նա­չում եմ իր հրա­մա­նա­տար­նե­րին՝ Գյում­րե­ցի Բաս­մա­չին /Մի­շա Սա­հա­կյան/ ու Վի­լեն Սա­ֆա­րյա­նին, իս­կույն կակ­ղում է ու ետ տա­նե­լով հին օ­րե­րի շղար­շը` փոր­ձում է ժպ­տալ ու կոշ­տա­ցած մատ­նե­րով ետ է տա­նում կի­զիչ արևից պաշտ­պա­նող լայ­նեզր գլ­խար­կը /պա­նա­ման՝ ինչ­պես ըն­դուն­ված է ա­սել/` վեր­ջա­պես նա­յե­լով մեր աչ­քե­րին։ Մեր միջև ծայր է առ­նում մի ան­հաշտ մտեր­մու­թյուն, ո­րը մինչև հրա­ժեշտ  վե­րած­վում է բա­րե­կա­մու­թյան՝ Բաս­մա­չիի մա­սին դառն ու ա­նուշ հու­շե­րի հան­գույն։ Ու կառ­չե­լով նրա՝ հու­սա­հատ­ված չենք ար­տա­հայ­տու­թյու­նից, սեղ­մում եմ կոշ­տու­կա­պատ ձեռքն ու ա­կան­ջիս օղ ա­նում նրա հու­սադ­րող ու վճ­ռա­կան խոս­քե­րը. ՙԹե մի մետր հող էլ մեզ մնա, մենք կա­ռու­ցե­լու ենք...՚։ 

Մեկ ան­գամ էլ ծայ­րե­ծայր չա­փե­լով շինհ­րա­պա­րա­կի վե­րած­ված տա­րածքն ու այն մեր հո­գում տե­ղա­վո­րե­լով` պատ­րաստ­վում էինք ցտե­սու­թյուն ա­սե­լու, երբ փութ­կոտ ու գործ­նա­կան քայ­լե­րով մեզ մո­տե­ցավ մի­ջին տա­րի­քի մի տղա­մարդ ու, ա­ռանց ա­վե­լորդ ձևա­կա­նու­թյուն­նե­րի, ներ­կա­յա­ցավ՝ Ջրա­ղաց­ներ գյու­ղի գյու­ղա­պետ Ար­սեն Հայ­րա­պե­տով... Չա­սի էլ, պարզ է, Բաք­վի քու­րա­յով ան­ցած­նե­րից է, սա­կայն մե­կը նրան­ցից, ո­րոնց հա­մար հա­յի տե­սա­կը ազն­վա­գույնն է, իսկ Ար­ցա­խը՝ կի­զա­կե­տը հա­յա­հա­վաք-հո­ղա­հա­վա­քի... Հարևան գյու­ղի գյու­ղա­պետն ա­կան­ջիս տակ շշն­ջում է. ՙՆվի­րյալ է, սր­տա­ցավ, երկ­րորդ ան­գամ է տուն ու տեղ կորց­նում, 44-օ­րյա պա­տե­րազ­մից հե­տո էլ ողջ Հա­յաս­տա­նով մեկ շր­ջել, բո­լոր 130 հա­մա­գյու­ղա­ցի­նե­րին հա­վա­քել-բե­րել է Ար­ցախ, տե­ղա­վո­րել ժա­մա­նա­կա­վոր կա­ցա­րան­նե­րում ու հի­մա այս տե­ղա­մա­սում աշխ­ղեկ է աշ­խա­տում, գի­շե­րը ցե­րեկ ա­նում, որ նոր Ջրա­ղաց­ներ հա­մայնքն, ինչ­քան հնա­րա­վոր է, ա­րագ կյան­քի կո­չեն՚։

Հա­մայն­քա­պետն ա­ռա­վել քան վս­տահ է, որ ի­րենք ոչ մի խն­դիր չեն ու­նե­նա­լու, և 4 հա­մայն­քի բնա­կիչ­նե­րը, նրա բնո­րոշ­մամբ, շատ աշ­խա­տա­սեր են ու կր­կին ա­րա­րե­լու են։ Ար­սե­նը հա­վա­տա­ցած է ու մեզ էլ հա­վաս­տիաց­րեց, որ բո­լոր 4 գյու­ղե­րի բնա­կիչ­նե­րը 100 տո­կո­սով գյուղ են վե­րա­դառ­նա­լու, ու մեզ հրա­վի­րեց ե­կող տա­րի ան­ձամբ գալ ու հա­մոզ­վել տե­ղում։ Ար­սե­նի նպա­տակն է, որ իր հա­մա­գյու­ղա­ցի­նե­րը կր­կին սե­փա­կան տուն ու­նե­նան ու ա­մո­քեն ի­րենց վեր­քե­րը, և ա­մո­քե­լու են՝ նաև մո­տա­կա՝ Աստ­ղա­շեն, Պա­տա­րա, Խանցք գյու­ղե­րի բնա­կիչ­նե­րի հո­գա­ծու­թյամբ, ո­րոնք այս օ­րե­րին ի­րենց շր­ջա­պա­տում են ա­նա­սե­լի հո­գա­տա­րու­թյամբ, ըն­դու­նում ի­րենց գր­կա­բաց ու սր­տա­բաց։          

Երբ Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի թե­մա­յով խոս­քը թե­ժա­նում է, ու նախ­կին ա­զա­տա­մար­տի­կը ջո­կում է, որ մեկն եմ ի­րեն­ցից, ա­սել է թե՝ մե­րոն­քա­կան եմ, ու ան­ձամբ ճա­նա­չում եմ իր հրա­մա­նա­տար­նե­րին՝ Գյում­րե­ցի Բաս­մա­չին /Մի­շա Սա­հա­կյան/ ու Վի­լեն Սա­ֆա­րյա­նին, իս­կույն կակ­ղում է ու ետ տա­նե­լով հին օ­րե­րի շղար­շը` փոր­ձում է ժպ­տալ ու կոշ­տա­ցած մատ­նե­րով ետ է տա­նում կի­զիչ արևից պաշտ­պա­նող լայ­նեզր գլ­խար­կը /պա­նա­ման՝ ինչ­պես ըն­դուն­ված է ա­սել/` վեր­ջա­պես նա­յե­լով մեր աչ­քե­րին։ Մեր միջև ծայր է առ­նում մի ան­հաշտ մտեր­մու­թյուն, ո­րը մինչև հրա­ժեշտ վե­րած­վում է բա­րե­կա­մու­թյան՝ Բաս­մա­չիի մա­սին դառն ու ա­նուշ հու­շե­րի հան­գույն։ Ու կառ­չե­լով նրա՝ հու­սա­հատ­ված չենք ար­տա­հայ­տու­թյու­նից, սեղ­մում եմ կոշ­տու­կա­պատ ձեռքն ու ա­կան­ջիս օղ ա­նում նրա հու­սադ­րող ու վճ­ռա­կան խոս­քե­րը. ՙԹե մի մետր հող էլ մեզ մնա, մենք կա­ռու­ցե­լու ենք...՚։ Մեկ ան­գամ էլ ծայ­րե­ծայր չա­փե­լով շինհ­րա­պա­րա­կի վե­րած­ված տա­րածքն ու այն մեր հո­գում տե­ղա­վո­րե­լով` պատ­րաստ­վում էինք ցտե­սու­թյուն ա­սե­լու, երբ փութ­կոտ ու գործ­նա­կան քայ­լե­րով մեզ մո­տե­ցավ մի­ջին տա­րի­քի մի տղա­մարդ ու, ա­ռանց ա­վե­լորդ ձևա­կա­նու­թյուն­նե­րի, ներ­կա­յա­ցավ՝ Ջրա­ղաց­ներ գյու­ղի գյու­ղա­պետ Ար­սեն Հայ­րա­պե­տով... Չա­սի էլ, պարզ է, Բաք­վի քու­րա­յով ան­ցած­նե­րից է, սա­կայն մե­կը նրան­ցից, ո­րոնց հա­մար հա­յի տե­սա­կը ազն­վա­գույնն է, իսկ Ար­ցա­խը՝ կի­զա­կե­տը հա­յա­հա­վաք-հո­ղա­հա­վա­քի... Հարևան գյու­ղի գյու­ղա­պետն ա­կան­ջիս տակ շշն­ջում է. ՙՆվի­րյալ է, սր­տա­ցավ, երկ­րորդ ան­գամ է տուն ու տեղ կորց­նում, 44-օ­րյա պա­տե­րազ­մից հե­տո էլ ողջ Հա­յաս­տա­նով մեկ շր­ջել, բո­լոր 130 հա­մա­գյու­ղա­ցի­նե­րին հա­վա­քել-բե­րել է Ար­ցախ, տե­ղա­վո­րել ժա­մա­նա­կա­վոր կա­ցա­րան­նե­րում ու հի­մա այս տե­ղա­մա­սում աշխ­ղեկ է աշ­խա­տում, գի­շե­րը ցե­րեկ ա­նում, որ նոր Ջրա­ղաց­ներ հա­մայնքն, ինչ­քան հնա­րա­վոր է, ա­րագ կյան­քի կո­չեն՚։Հա­մայն­քա­պետն ա­ռա­վել քան վս­տահ է, որ ի­րենք ոչ մի խն­դիր չեն ու­նե­նա­լու, և 4 հա­մայն­քի բնա­կիչ­նե­րը, նրա բնո­րոշ­մամբ, շատ աշ­խա­տա­սեր են ու կր­կին ա­րա­րե­լու են։ Ար­սե­նը հա­վա­տա­ցած է ու մեզ էլ հա­վաս­տիաց­րեց, որ բո­լոր 4 գյու­ղե­րի բնա­կիչ­նե­րը 100 տո­կո­սով գյուղ են վե­րա­դառ­նա­լու, ու մեզ հրա­վի­րեց ե­կող տա­րի ան­ձամբ գալ ու հա­մոզ­վել տե­ղում։ Ար­սե­նի նպա­տակն է, որ իր հա­մա­գյու­ղա­ցի­նե­րը կր­կին սե­փա­կան տուն ու­նե­նան ու ա­մո­քեն ի­րենց վեր­քե­րը, և ա­մո­քե­լու են՝ նաև մո­տա­կա՝ Աստ­ղա­շեն, Պա­տա­րա, Խանցք գյու­ղե­րի բնա­կիչ­նե­րի հո­գա­ծու­թյամբ, ո­րոնք այս օ­րե­րին ի­րենց շր­ջա­պա­տում են ա­նա­սե­լի հո­գա­տա­րու­թյամբ, ըն­դու­նում ի­րենց գր­կա­բաց ու սր­տա­բաց։