[ARM]     [RUS]     [ENG]

Ե՜Վ ԴԻ­ՎԱ­ՆԱ­ԳԻ­ՏՈՒ­ԹՅՈՒՆ, Ե՜Վ ՈՉ... ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ ՀԱՐ­ՑԻՑ ՄԻՆ­ՉԵՎ ՄԵՐ ԺԱ­ՄԱ­ՆԱԿ­ՆԵՐ

Սեր­գեյ ՍԱ­ՖԱ­ՐՅԱՆ

 Հայ ժո­ղովր­դի պատ­մու­թյան հա­մար շր­ջա­դար­ձա­յին զար­գա­ցում­նե­րի չա­վարտ­վող մեկ­նարկ ե­ղավ, երբ տա­րա­ծաշր­ջա­նում դի­վա­նա­գի­տա­կան և ռազ­մա­կան ճա­նա­պար­հով Հա­յաս­տա­նին ճն­շե­լու, տի­րե­լու ար­շավ սկ­սեց Օս­մա­նյան Կայս­րու­թյու­նը, այ­սօր ար­դեն՝ ժա­մա­նա­կա­կից Թուր­քիա­յի Հան­րա­պե­տու­թյու­նը։ Սա ըն­դա­մե­նը ժո­ղո­վուրդ­նե­րի հա­կա­սու­թյան ար­դյուն­քում ձևա­վոր­ված եր­կու եր­կր­նե­րի հա­կա­մար­տու­թյուն չէ, այլ հս­տակ ծրագր­ված քա­ղա­քա­կա­նու­թյուն, ո­րի վերջ­նա­կան նպա­տա­կը ման­րա­մաս­նե­լու կա­րիք չկա, քա­նի որ ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հում բո­լո­րին է հայտ­նի, թե ինչ հե­ռան­կար ու­նի Թուր­քիան տա­րա­ծաշր­ջա­նում և, առ­հա­սա­րակ, աշ­խար­հա­քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ։

Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մից հե­տո տե­ղի ու­նե­ցավ մի հե­տաքր­քիր ի­րա­դար­ձու­թյուն։
1945թ. հու­լի­սի 16-ին Մեծ Բրի­տա­նիա­յի եւ ԽՍՀՄ ԱԳ նա­խա­րար­ներ Ա. Ի­դենն ու Վ. Մո­լո­տո­վը հան­դի­պե­ցին, որ­տեղ ա­ռա­ջին ան­գամ հան­գա­մա­նա­լից քն­նարկ­վեց նաեւ հայ­կա­կան տա­րածք­նե­րի խն­դի­րը։ Կռա­հե­լով, որ թուր­քե­րը Ի­դե­նին ան­պայ­ման գլ­խի­վայր շրջ­ված են ներ­կա­յաց­րել հար­ցը, Մո­լո­տովն ա­վե­լորդ չի հա­մա­րում անդ­րա­դառ­նալ ան­ցյա­լին, մաս­նա­վո­րա­պես նշե­լով. ՙ1921թ. թուր­քերն օգտ­վե­ցին խոր­հր­դա­յին պե­տու­թյան թու­լու­թյու­նից եւ խլե­ցին Խոր­հր­դա­յին Հա­յաս­տա­նի մի մա­սը։ Խոր­հր­դա­յին Միու­թյան հա­յերն ի­րենց վի­րա­վոր­ված են զգում։ Այդ պատ­ճառ­նե­րից ել­նե­լով էլ խոր­հր­դա­յին կա­ռա­վա­րու­թյու­նը օ­րի­նա­կան կեր­պով բարձ­րաց­նում է Խոր­հր­դա­յին Միու­թյա­նը պատ­կա­նած տե­րի­տո­րիա­նե­րը վե­րա­դարձ­նե­լու հար­ցը՚։

Այն ժա­մա­նակ­նե­րի հա­մար սա կար­ծես թե նոր ճա­նա­պար­հի սկիզբ էր, գու­ցեև հայ ժո­ղովր­դի կա­մար­տա­հայ­տու­թյան, պատ­մա­կան հայ­րե­նի­քի սահ­ման­նե­րի վե­րա­կան­գն­ման բա­ցա­ռիկ հնա­րա­վո­րու­թյուն։ Ինչևէ, քա­ղա­քա­կան այս երկ­խո­սու­թյան ա­վար­տը չար­դա­րաց­րեց հայ ժո­ղովր­դի սպա­սե­լիք­նե­րը։ Մենք դար­ձանք քա­ղա­քա­կան պա­հան­ջա­տի­րու­թյան թե­մա, ինչ­պես ա­սում են՝ դի­վան­գի­տու­թյու­նը մեր հաշ­վին էր, բայց` ոչ մեր օգ­տին։
Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մում տա­րած հաղ­թա­նա­կը, ո­րի վճ­ռա­կան ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րում անգ­նա­հա­տե­լի ու նշա­նա­կա­լի մաս­նակ­ցու­թյուն են ու­նե­ցել հա­յե­րը, թվում էր, պետք է ա­պա­հո­վեր հայ ժո­ղովր­դի քա­ղա­քա­կան հե­ռան­կա­րի հա­ջո­ղու­թյուն­նե­րը։ Սա­կայն պատ­մու­թյու­նը ցույց տվեց, որ մեր դի­վա­նա­գի­տա­կան ան­գոր­ծու­թյու­նը կամ, գու­ցե, դի­վա­նա­գի­տա­կան ա­վան­դա­պահ հա­վա­տար­մու­թյու­նը, մեզ բա­ժին դարձ­րեց սպա­սե­լիք­նե­րից ա­մե­նա­ցա­վա­լին։
Ի­հար­կե, սա կա­րե­լի է ո­րա­կել նաև որ­պես Խոր­հր­դա­յին կա­ռա­վա­րու­թյան ձա­խո­ղում, բայց ես խու­սա­փում եմ այդ տե­սա­կե­տից, քա­նի որ այդ­պես չեմ հա­մա­րում՝ ել­նե­լով Թուր­քիա­յի հետ ԽՍՀՄ վա­րած հե­տա­գա քա­ղա­քա­կա­նու­թյու­նից։
Այս­պի­սով, 20-րդ դա­րի կե­սե­րին սկս­ված քա­ղա­քա­կան հա­կա­մար­տու­թյու­նը մեզ հա­մար և՜ դի­վա­նա­գի­տու­թյուն էր, և՜ ոչ։
Հետ­խոր­հր­դա­յին Հա­յաս­տանն իր ան­կա­խու­թյան ա­ռա­ջին օ­րե­րից ար­դեն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան և տա­րա­ծաշր­ջա­նա­յին բա­խում­նե­րի մեջ էր։ Ե­թե ա­վե­լի հս­տակ ձևա­կեր­պե­լու լի­նենք, ա­պա Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը Ար­ցա­խի հետ միա­սին հայ­տն­վեց նոր ռազ­մա­քա­ղա­քա­կան պայ­քա­րի մեջ, որ­տեղ Թուր­քիա­յի վերջ­նա­կան նպա­տակն ու ծրա­գի­րը Հա­յաս­տա­նի տա­րած­քով ԽՍՀՄ ի­րա­վա­հա­ջորդ երկ­րին՝ Ռու­սաս­տա­նի սահ­ման­նե­րին մո­տե­նալն էր, Մեծ Թու­րա­նի ծրագ­րի ի­րա­գործ­ման հա­մար, ի­հար­կե։
20-րդ դա­րա­վեր­ջին հայ ժո­ղո­վուր­դը բե­կում մտց­րեց այս հար­ցում. Ադր­բե­ջա­նի նկատ­մամբ տա­րած հաղ­թա­նա­կը Հա­յաս­տա­նի հա­մար քա­ղա­քա­կան նոր հնա­րա­վո­րու­թյուն­ներ ստեղ­ծեց, և լավ դի­վա­նա­գի­տու­թյան ար­դյուն­քում գու­ցե հնա­րա­վոր լի­ներ ա­պա­հո­վել այս հար­ցում էթ­նիկ ա­ռա­վե­լու­թյուն­ներ, հատ­կա­պես, երբ այդ տա­րի­նե­րին հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քա­կան ֆո­նը թույլ էր տա­լիս դա ա­նել։
Ի՞նչ ե­ղավ ի­րա­կա­նում. Հաղ­թա­նա­կած Հա­յաս­տա­նը հայ­տն­վեց նոր և ա­վե­լի ծանր հա­կա­մար­տու­թյան մեջ։
Չեմ անդ­րա­դառ­նա­լու հետ­պա­տե­րազ­մյան ՀՀ և ԱՀ դի­վա­նա­գի­տու­թյա­նը. դա էլ ա­ռան­ձին թե­մա է։ Չեր­չիլն ա­սում էր. ՙՓր­կու­թյան կա­րիք ու­նի այն ժո­ղո­վուր­դը, ո­րի ընտ­րյալ­նե­րը դի­վա­նա­գի­տու­թյու­նը ըն­կա­լում են որ­պես խաղ, այն խաղ չէ, այլ բա­վա­կա­նին շա­հու­թա­բեր բիզ­նես։ Ի­մա­ցեք, քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ չկան մշ­տա­կան դաշ­նա­կից­ներ՝ կա մշ­տա­կան շահ՚։