[ARM]     [RUS]     [ENG]

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ. ԱՐՑԱԽԸ ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՆԱ

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Մա­յի­սի հին­գին Ար­ցա­խի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նում հյու­րըն­կա­լել էին ՙԱվ­րո­րա՚ մար­դա­սի­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյան հա­մա­հիմ­նա­դիր, գոր­ծա­րար, Ռու­բեն Վար­դա­նյա­նին։ Ող­ջու­նե­լով հյու­րին՝ բու­հի ռեկ­տոր Ար­մեն Սարգ­սյա­նը բարձր է գնա­հա­տել բա­րե­րա­րի ա­վան­դը Ար­ցա­խի զար­գաց­ման ծրագ­րե­րում, կարևո­րել աշ­խար­հի տար­բեր ան­կյուն­նե­րում կա­րի­քա­վոր­նե­րին օգ­նող մար­դա­սի­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյան նշա­նա­կու­թյու­նը։ Նա նաև հյու­րին հանձ­նել է ԱրՊՀ հիմ­նադր­ման 50-ա­մյա­կի հու­շա­մե­դալ։ Գոր­ծա­րա­րին ու­ղեկ­ցում էր մար­դա­սի­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյան Ստե­փա­նա­կեր­տի հա­մա­կար­գող Նա­րի­նե Ա­ղա­բա­լյա­նը, ով ևս ար­ժա­նա­ցավ նույն հու­շա­մե­դա­լին։

Հան­դիպ­ման ե­կած ու­սա­նող­նե­րին ու դա­սա­խոս­նե­րին Ռ. Վար­դա­նյա­նը նախևա­ռաջ հա­վաս­տիաց­րել է, որ, չնա­յած պա­տե­րազ­մից հե­տո ստեղծ­ված ծանր ի­րա­վի­ճա­կին, այս ան­գամ ևս Ար­ցախ կա­տա­րած այ­ցե­լու­թյունն ի­րեն է­ներ­գիա ու ուժ է հա­ղոր­դել։ ՙԱր­ցախն ինձ հա­մար ա­ռանձ­նա­հա­տուկ դեր ու­նի ոչ միայն այն պատ­ճա­ռով, որ իմ մայ­րա­կան կող­մի ար­մատ­նե­րը Հադ­րու­թի Բա­նա­ձոր գյու­ղում են, այլև՝ որ ես միշտ հա­վա­տա­ցած եմ ե­ղել հայ ազ­գի ա­պա­գան Ար­ցա­խով պայ­մա­նա­վոր­ված լի­նե­լու մեջ։ Այն, ինչ կա­տար­վել է, շատ ծանր էր ու հու­սա­հա­տեց­նող, բայց ես ու­զում եմ ձեզ հա­վա­տաց­նել, որ ա­մեն ինչ վեր­ջա­ցած չէ։ Մենք չպետք է նս­տենք ու սպա­սենք հրաշ­քի։ Այ­սօր պետք է կա­րո­ղա­նանք հետ նա­յել ու վեր­լու­ծել մեր սխալ­նե­րը, կա­րո­ղա­նանք վե­րաց­նել դրանք ու կա­ռու­ցեմք նոր ու զար­գա­ցած պե­տու­թյուն՚,-ա­սել է նա։ Մենք միշտ աշ­խա­տում ենք օգ­նել հայ ժո­ղովր­դին՝ ան­կախ նրա­նից, թե ով է օր­վա իշ­խա­նու­թյու­նը՚։
Ռու­բեն Վար­դա­նյա­նը ՀՀ-ում էր ՙԱվ­րո­րա՚ մար­դա­սի­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյան 2021 թ. հա­վակ­նորդ­նե­րին հայ­տա­րա­րե­լու ա­ռի­թով, այդ է պատ­ճա­ռը, որ գոր­ծա­րա­րը ա­ռա­վե­լա­պես խո­սել է հա­մաշ­խար­հա­յին մար­դա­սի­րա­կան մր­ցա­նա­կի ա­ռա­քե­լու­թյու­նից. այն է` ճա­նաչ­ման ար­ժա­նաց­նել և ա­ջակ­ցել նրանց, ով­քեր վտան­գի են են­թար­կում սե­փա­կան կյան­քը, ա­ռող­ջու­թյու­նը կամ ա­զա­տու­թյու­նը, որ­պես­զի փր­կեն այն մարդ­կանց կյան­քը, ա­ռող­ջու­թյունն ու ա­զա­տու­թյու­նը, ո­րոնք տա­ռա­պում են հա­կա­մար­տու­թյուն­նե­րի, մարդ­կու­թյան դեմ ի­րա­գործ­վող հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի հետևան­քով։ Բա­նա­խո­սը շեշ­տել է, որ Ավ­րո­րան աշ­խար­հի մար­դա­սի­րա­կան մր­ցա­նակ­նե­րի շար­քում ար­դեն հան­րա­ճա­նաչ է և եր­րոդ տեղն է զբա­ղեց­նում Նո­բե­լյան և Ա. Սա­խա­րո­վի ան­վան ա­զա­տու­թյան մր­ցա­նակ­նե­րից հե­տո։ Հատ­կան­շա­կան է նաև, որ Ավ­րո­րա­յի գրե­թե բո­լոր դափ­նե­կիր­ներն այ­ցե­լել են Ար­ցախ, ճա­նա­չել են ար­ցախ­ցուն և ապ­րում են այ­սօր նրանց ցա­վով։ ՙՄենք ա­պա­ցու­ցե­ցինք, որ ու­ժեղ ենք և կա­րող ենք նաև օգ­նել աշ­խար­հին։ Ավ­րո­րա­յի շնոր­հիվ հայ ազ­գի կող­մից ե­րախ­տի­քի խոսք ենք ուղ­ղում բո­լոր նրանց, ո­վեր մեզ մե­նակ չեն թո­ղել Մեծ ե­ղեռ­նի օ­րե­րին: Մենք աշ­խար­հի հա­մար ենք ա­նում՝ այս ա­մե­նի մեջ պահ­պա­նե­լով հայ­կա­կա­նը: Վեր­ջին դա­ժան պա­տե­րազ­մի օ­րե­րին և հե­տո, ի­հար­կե, մենք հաս­կա­նում էինք, որ չենք կա­րող դի­տո­ղի դե­րում լի­նել և ո­րո­շե­ցինք, որ ՙԱվ­րո­րան՚ աշ­խար­հի հա­մար է, բայց Հա­յաս­տանն ու Ար­ցախն էլ աշ­խար­հի մի մասն են, և պետք է ար­ձա­գան­քենք այն ա­մե­նին, ինչ տե­ղի է ու­նե­նում այս­տեղ: Մենք ան­մի­ջա­պես 2 մլն դո­լար ուղ­ղե­ցինք Ար­ցա­խին՝ օգ­նու­թյան հա­մար,-ման­րա­մաս­նել է Ռ. Վար­դա­նյա­նը:
Գոր­ծա­րա­րը ար­դյու­նա­վետ է գնա­հա­տել Ար­ցա­խի ղե­կա­վա­րու­թյան հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը, գո­հու­նա­կու­թյուն հայտ­նել ի­րա­կա­նաց­վող աշ­խա­տանք­նե­րի ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րի ու ծա­վալ­նե­րի առն­չու­թյամբ։ Նա շեշ­տել է, որ այդ աշ­խա­տան­քի ար­դյուն­քում հու­սա­հա­տու­թյան մեջ հայ­տն­ված ըն­տա­նիք­նե­րը պետք է հաս­կա­նան, որ մե­նակ չեն: ՙԱվ­րո­րոա­յի՚ կող­մից հա­տուկ Ար­ցա­խի ե­րե­խա­նե­րին հաս­ցեագր­ված Նոր տար­վա ծրա­գի­րը հենց այդ նպա­տա­կով էր։
Նա հի­շեց­րել է նաև, որ մար­դա­սի­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյու­նը հայ­տա­րա­րել է Ար­ցա­խի օգ­նու­թյան ծրագ­րի հիմ­նո­վին նոր փուլ, ո­րով այ­սու­հետ ա­ջակ­ցու­թյուն կս­տա­նան այն նա­խագ­ծե­րը, ո­րոնք օ­ժան­դա­կում են եւ խթա­նում սո­ցիա­լա­կան եր­կա­րա­ժամ­կետ զար­գա­ցու­մը տա­րա­ծաշր­ջա­նում: Պա­տե­րազ­մից հե­տո« Ավ­րո­րա­յի կող­մից մեկ­նար­կած ծրա­գի­րը #AraratChallenge նա­խա­ձեռ­նու­թյան մի­ջո­ցով էր մար­դա­սի­րա­կան ան­հա­պաղ օգ­նու­թյուն տրա­մադ­րում ար­ցախ­ցի­նե­րին: Բա­ցի այդ, ըստ բա­նա­խո­սի, ՙԱվ­րո­րա­յի՚ հա­մա­հիմ­նա­դիր­ներ Նու­բար Ա­ֆե­յա­նի, եր­ջան­կա­հի­շա­տակ Վար­դան Գրե­գո­րյա­նի հետ Ռ. Ծար­դա­նյա­նը 1 մլն ԱՄՆ դո­լար է նվի­րա­բե­րել Հա­յաս­տա­նե հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մին՝ Ար­ցա­խի օգ­նու­թյան ծրագ­րե­րի հա­մար։
Ծրագ­րե­րի նոր փու­լով ան­ցում է կա­տար­վում կա­յու­նու­թյանն ուղղ­ված ծրագ­րե­րին, ո­րոնք կա­պա­հո­վեն եր­կա­րա­ժամ­կետ ազ­դե­ցու­թյուն եւ կընդ­գր­կեն ֆի­նան­սա­վոր­ման նա­խագ­ծեր, ո­րոնք ա­ջակ­ցում են փոքր ձեռ­նե­րե­ցու­թյա­նը, են­թա­կա­ռուց­վածք­նե­րի վե­րա­կան­գն­մա­նը եւ կխ­թա­նեն տն­տե­սու­թյու­նը: Բա­նա­խոսն անդ­րա­դար­ձել է նաև ՙԱ­պա­գա հայ­կա­կա­նը> հան­րա­յին նա­խա­ձեռ­նու­թյա­նը։ Նա կոչ ա­րեց բո­լո­րին ծա­նո­թա­նալ ծրագ­րի նա­խա­ձեռ­նող խմ­բի հան­րահ­ռչ­կած 15 նպա­տակ­նե­րին՝ նշե­լով, որ ի­րենք փոր­ձե­լու են ստեղ­ծել Հա­յաս­տա­նի և հա­յու­թյան կա­յուն զար­գաց­ման շուրջ հա­մընդ­հա­նուր փո­խըմբռնւմ։ Ըստ Ռ. Վար­դա­նյա­նի՝ ծրագ­րի մեկ­նար­կի ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը հա­մըն­կել է ՀՀ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րի քա­րո­զար­շա­վի հետ, սա­կայն նա­խա­ձեռ­նու­թյու­նը չու­նի քա­ղա­քա­կան նպա­տակ­ներ և հա­վակ­նու­թյուն­ներ: Մինչ Հա­յաս­տանն ընտ­րում է իր ա­պա­գա ա­ռաջ­նորդ­նե­րին, այս նա­խա­ձեռ­նու­թյու­նը խթա­նում է բաց հան­րա­յին դիս­կուրս՝ ընտ­րե­լու ա­պա­գա, ո­րը կո­գեշն­չի ու կներգ­րա­վի Հա­յաս­տա­նի և հա­մայն հա­յու­թյան հա­վա­քա­կան նե­րու­ժը: Նա­խա­ձեռ­նող­ներն ա­ռա­ջի­կա ա­միս­նե­րին ի­րա­կա­նաց­նե­լու են նաև տար­բեր ձևա­չա­փե­րով տե­ղե­կատ­վա­կան ար­շավ­ներ տար­բեր հար­թակ­նե­րում հան­րա­յին հան­րա­յին բա­նա­վե­ճե­րի և ննար­կում­նե­րի մի­ջո­ցով:
Օգ­տա­գոր­ծե­լով հան­րա­հայտ գոր­ծա­րա­րի հետ հան­դիպ­ման հնա­րա­վո­րու­թյո­նը ներ­կա­նե­րը հան­րու­թյա­նը հու­զող հար­ցեր են հն­չեց­րել։ Ռու­բեն Վար­դա­նյա­նը ՙԻն­չու պարտ­վե­ցինք՚ հար­ցին ևս փոր­ձեց պա­տաս­խա­նել՝ մի քա­նի կե­տե­րով ներ­կա­յաց­նե­լով ծանր պար­տու­թյան իր մեկ­նու­թյու­նը։
ՙԵս փոր­ձա­գետ չեմ, կա­սեմ որ­պես հայ մարդ, որ­պես այս հո­ղի հա­մար ո­րո­շա­կի գոր­ծեր ա­րած քա­ղա­քա­ցի, մենք տու­րիզմ էինք զար­գաց­նում, ռես­տո­րա­նա­յին բիզ­նեսն էինք խթա­նում, գյու­ղատն­տե­սա­կան նոր ծրագ­րեր էինք ներդ­նում, այս ա­մենն, ի­հար­կե, կարևոր է, բայց մենք մի տե­սակ մո­ռա­ցել էին ա­մե­նա­կարևո­րը՝ մեր անվ­տան­գու­թյու­նը սահ­մա­նում։ Ցա­վա­լի է, բայց պատ­ճառ­նե­րից մե­կը ես հա­մա­րում եմ նաև այն, որ հա­յաս­տա­նյան հա­սա­րա­կու­թյան մի մա­սի հա­մար Ար­ցա­խը ոչ թե հաղ­թա­նա­կի խոր­հր­դա­նիշ էր, այլ բեռ էր ու խն­դիր։ Տա­րեց­տա­րի այդ ան­ջր­պե­տը խո­րա­ցավ, դա իմ կար­ծիքն է։ Պատ­ճառ­նե­րից է նաև այն, որ մենք միշտ վս­տա­հու­թյուն ենք ու­նե­ցել, որ պա­տե­րազ­մի դեպ­քում մեզ պետք է օգ­նեն։ Ցա­վոք, պատ­մու­թյու­նից մենք դա­սեր չենք քա­ղել: Մենք պատ­րաստ չէինք կոմպ­րո­միս­նե­րի, սա մեր՝ ղա­րա­բաղ­ցի­նե­րիս տե­սակն է, ու սա ևս պատ­ճառ­նե­րից մեկն է։ Մի բա­նում վս­տահ եմ` Ար­ցա­խը պետք է մնա հայ­կա­կան, պետք է մնա ու­ժեղ ու պետք է զար­գա­նա։ Այս պա­տե­րազ­մը ա­վե­լի քան եր­բեք հաս­տա­տեց դա։ Ես շնոր­հա­կալ եմ բո­լո­րիդ, որ ապ­րում եք այս­տեղ, որ պաշտ­պա­նում եք բո­լո­րիս հայ­րե­նի­քը, դուք ու­ժեղ եք և ուժ եք տա­լիս մեզ։ Մեր պարտքն է օգ­նել ձեզ՝ հաղ­թա­հա­րե­լու դժ­վա­րու­թյուն­նե­րը, ո­րոնք բազ­մա­թիվ են հի­մա՚։