[ARM]     [RUS]     [ENG]

ԽՐԱՄՈՐԹ. ՄՈԽՐԻՑ ՏՈՒՆ ՇԻՆՈՂՆԵՐԸ

Մե­դի­նա Մեժ­լու­մյան

 Ա­ռա­ջին­նե­րից մեկն, ում գրե­ցի նո­յեմ­բե­րին Ար­ցախ վե­րա­դառ­նա­լուց հե­տո, Լի­լիթն էր.

ՙՁա­խա­կող­մյան սահ­մանս լա՞վ եք պա­հում՚։ ՙՀան­գիստ քնի՜ր։ Մենք այս­տեղ ենք՚,- հար­ցիս են­թա­տեքս­տը կռա­հե­լով՝ ի­րեն հա­տուկ լա­կո­նիկ ո­ճով գո­տեպն­դեց ինձ Լի­լի­թը։ Այն ժա­մա­նակ չէի էլ պատ­կե­րաց­նում՝ որ­քան մոտ է նրան նոր սահ­մա­նը։ Ի­զուր չեն ա­սում. ՙՔու­ռա­նա էն աշ­կը, վեր ա­ռաջ ու­րան չի տես­նում՚։ Կարևո­րը, որ իմ ու այդ նոր սահ­մա­նի ա­րան­քում ևս մի գյուղ կար։ Գյուղն այդ Աս­կե­րա­նից մոտ 8 կմ հե­ռա­վո­րու­թյան վրա գտն­վող Խրա­մորթն է՝ Խնա­պա­տի ան­մի­ջա­կան հարևա­նը։ Մոտ հարևանն էլ հե­ռու բա­րե­կա­մից լավ է։ Խրա­մորթ­ցի­ներն այս պարզ ճշ­մար­տու­թյան մեջ հա­մոզ­վել են դեռևս 1992թ. դեկ­տեմ­բեր–հուն­վար ա­միս­նե­րին, երբ Աղ­դա­մից ներ­խու­ժած ե­լու­զակ­նե­րից մա­զա­պուրծ՝ 2 ան­գամ հար­կադր­ված էին լքել ի­րենց տնե­րը՝ ա­պաս­տան փնտ­րե­լով մեր­ձա­կա բնա­կա­վայ­րե­րում ու, ա­ռա­ջին հեր­թին, բնա­կա­նա­բար, Խնա­պա­տում։
Իմ հայ­րա­կան տան կա­մա­րա­կապ նկու­ղում /մեզ մոտ այն ՙԹաղ տված՚ են կո­չում/, ո­րի օ­ճոր­քի մրու­րը հարևան պե­տու­թյու­նից ա­մե­նա­քի­չը 1 դա­րով մեծ է, այդ դժն­դակ օ­րե­րին ակ­նա­պիշ լսում էի վա­խից այ­լայլ­ված խրա­մորթ­ցի կա­նանց պատ­մած­նե­րը։ Նրանց սար­սա­փե­լի պատ­մու­թյուն­ներն ընդ­հա­տում էին ՙԱ­լա­զա­նի՚զար­կե­րը, ո­րոնց ա­մեն մի թն­դյու­նը ստի­պում էր բո­լո­րին կուչ գալ ու պա­պանձ­վել՝ մինչև դր­սից ա­վե­լի հա­մար­ձակ մե­կը գար ու ա­սեր, որ, Փառք Աստ­ծո, արկն այս ան­գամ էլ վրի­պեց։ Փո­խա­րե­նը դրանք անվ­րեպ խե­ղում էին իմ ման­կու­թյու­նը՝ վե­րա­ծե­լով այն տխուր տա­րեգ­րու­թյան։
2021թ., ապ­րիլ։ Ես Խրա­մոր­թում եմ։
Գյու­ղի մուտ­քում օ­տա­րա­լե­զու /այն էլ՝ երկ­լեզ­վյա/ փոք­րիկ ցու­ցա­նա­կը, ո­րով խրա­մորթ­ցին սի­րո խոս­տո­վա­նու­թյուն է ա­նում իր բնօր­րա­նին, ժպիտ է ա­ռաջ բե­րում ու փո­խում դեմ­քիս մտա­հոգ ար­տա­հայ­տու­թյու­նը։ Կարևոր չէ՝ ինչ լեզ­վով։ Կարևո­րը, որ մար­դը գտել է իր սերն ար­տա­հայ­տե­լու հան­րա­յին ե­ղա­նակ։ Ցու­ցա­նակն ինձ օգ­նեց մի պահ թո­թա­փել այն հո­գե­բա­նա­կան ճնշ­վա­ծու­թյու­նը, որն ա­ռա­ջա­ցել էր Խնա­պատ-Խրա­մորթ ճա­նա­պար­հին՝ նոր բնա­գիծն ու­սում­նա­սի­րե­լուց։ Փաս­տո­րեն զավ­թի­չը կր­կին Խրա­մոր­թի մա­տույց­նե­րում է, ինչ­պես 30 տա­րի ա­ռաջ։

Ա­ռա­ջին հա­յաց­քից Խրա­մոր­թը բա­վա­կա­նին ե­րի­տա­սարդ գյու­ղի տպա­վո­րու­թյուն կա­րող է թող­նել։ Ա­մեն ինչ մե­կեն փոխ­վում է, երբ տես­նում ես ա­վե­լի բարձ­րա­դիր հատ­վա­ծում գտն­վող ա­վե­րակ­նե­րը։ Գար­նան նո­րա­բաց կա­նաչն ան­զոր էր քո­ղար­կել այդ մա­հար­ձան­նե­րի կսկ­ծա­ցող մեր­կու­թյու­նը։ ՙՀին շե­նի ուր­վա­կա­նը՚,-մտա­ծում եմ ես՝ հի­շե­լով վրա­ցի լրագ­րո­ղի տե­սա­նյու­թը, ո­րում նա ջա­նա­սի­րա­բար փոր­ձում էր քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հի աչ­քե­րում նսե­մաց­նել հա­յե­րիս՝ հնա­րա­վո­րինս գորշ ե­րանգ­նե­րով ներ­կա­յաց­նե­լով՝ ինչ­պես ենք եր­բեմ­նի ծաղ­կուն Աղ­դա­մը վե­րա­ծել քա­ղաք-ուր­վա­կա­նի։ Այ, ե­թե նրան էլ հան­դի­պած լի­ներ խրա­մորթ­ցի տա­տի­կը, վս­տահ եմ, կա­սեր. ՙՎը­խե­ցա­լը՞ս վե­նըդ կոտ­րե։ Մի քա­նի մետր Աղ­դա­մա պից­րի­նա­յիր, կը­տըս­նա­յիր էդ ըղ­դը­մե­ցեն մեզ հինչ օ­րա ի­լյալ քցյած՚։
Դպ­րո­ցի շե­մին հայ­տն­վե­լուն պես մտա­ծում եմ, որ մեր երկ­րի փոքր լի­նե­լու ա­ռա­վե­լու­թյուն­նե­րից մե­կը հենց սա է. ուր էլ քայ­լերդ տա­նեն, հաս­տատ, կհան­դի­պես բա­րե­կա­մա­բար քեզ ող­ջու­նող ծա­նոթ մե­կին։ Այս ան­գամ այդ մե­կը ժա­մա­նակ առ ժա­մա­նակ ինձ քա­ջա­լե­րող հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րի ան­վախ հե­ղի­նակն է՝ Խրա­մոր­թի միջն. դպ­րո­ցի փոխտ­նօ­րեն Լի­լիթ Մկրտ­չյա­նը։ Կարճ հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րը ծա­վա­լուն պատ­մա­կան ակ­նար­կով փո­խա­րի­նե­լու պա­հը ե­կել էր։
1992թ. հուն­վա­րից մինչև 1993թ.. հու­նի­սի 26-ը թշ­նա­մու հս­կո­ղու­թյան տակ գտն­վող և նրա բար­բա­րոս ձեռ­քե­րով ա­վեր­ված գյու­ղի վե­րա­կա­ռու­ցումն սկս­վեց 1995-ին, իսկ 1997թ. սեպ­տեմ­բե­րից իր աշ­խա­տանք­նե­րը վեր­սկ­սեց դպ­րո­ցը։ Ցա­վոք, բնա­վեր հավք դար­ձած խրա­մորթ­ցի­նե­րի մի մասն այդ­պես էլ ա­զա­տագր­ված գյուղ չվե­րա­դար­ձավ։ Բնա­կիչ­նե­րի թի­վը զգա­լիո­րեն նվա­զեց, բայց վե­րա­դար­ձող­նե­րին դա չընկ­ճեց։ Խնդ­րեք հարևան խնա­պատ­ցի­նե­րին տալ խրա­մորթ­ցու հա­մա­ռոտ բնու­թա­գի­րը, կա­սեն. ՙԽրա­մոր­թե­ցեք շատ հա­ցավ ժո­ղո­վուրդն՚։ Ե­կան, որ մոխ­րա­ցած օ­ջախ­նե­րում նո­րից կրակ վա­ռեն։ Թվում էր՝ Խրա­մոր­թի պատ­մու­թյան մռայլ է­ջերն ան­ցյա­լում են։ 2020թ. սեպ­տեմ­բե­րը ե­կավ ա­պա­ցու­ցե­լու, որ ան­ցյալն ա­մեն պահ կա­րող է ներ­կա դառ­նալ, ե­թե նրա հետ հա­շիվ­ներդ մե­կընդ­միշտ չես մաք­րել։ ՙԱյ­սօր խրա­մորթ­ցի մայ­րը կր­կին շո­րե­րով է քնում ու ե­րե­խա­նե­րին էլ չի թող­նում լու­սա­մուտ­նե­րին մոտ քնել։ Կեն­դա­նի թի­րախ ենք դար­ձել։ Երբ տնե­ցի­նե­րից մեկն ու մե­կը ու­շա­նում է, մեզ կորց­նում ենք ան­հան­գս­տու­թյու­նից։ Ան­ցած նո­յեմ­բե­րին ո՞նց տա­րան մեր եր­կու ան­զեն հա­մա­գյու­ղա­ցի­նե­րին։ Ի՞նչ ի­մա­նաս. մեկ էլ տե­սար՝ թուրքն իր ձանձ­րույ­թը փա­րա­տե­լու հա­մար ո­րո­շեց մի հա­յի գլուխ էլ ու­տել՚,- ա­սում է մյուս զրու­ցա­կիցս՝ հա­յոց լեզ­վի ու­սուց­չու­հի Հաս­միկ Անդ­րյա­նը։ Նրան միա­նում է գոր­ծըն­կե­րու­հին՝ Վար­դու­հի Բաղ­դա­սա­րյա­նը։ 30-ա­մյա վա­ղե­մու­թյան ող­բեր­գա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը, ո­րոնց մա­սին հի­շո­ղու­թյուն­նե­րը չեն խամ­րել ու երբևէ չեն էլ խամ­րի, կաս­կած չեն թող­նում, որ այս կա­նանց մտա­վա­խու­թյու­նը ան­հիմն չէ, ՙտա­ռա­պանքն էլ փորձ ու­նի՚։ Փա­խուս­տի ճա­նա­պար­հին ի­րենց զրա­հը շր­ջա­կա ժայ­ռերն ու կիր­ճերն էին, իսկ ա­պա­վե­նը՝ հա­վատն առ Աստ­ված։ Ջա­հել ու ան­միտ էին, մի օ­րում հա­սուն ու ի­մաս­տուն դար­ձան։ Նրանք ոչ միայն տուն ու տեղ, այլև հա­րա­զատ­ներ են կորց­րել 90-ա­կան­նե­րին։ Գյու­ղի պաշտ­պա­նա­կան մար­տե­րում հե­րո­սա­բար ըն­կած 33 քա­ջե­րից եր­կու­սը Վար­դու­հու հայրն ու եղ­բայրն էին։ Հաս­մի­կի տա­տի­կին, ով հրա­ժար­վել էր ի­րենց հետ գյու­ղից հե­ռա­նալ, ա­սե­լով. ՙԵս մեծ կնե­գում։ Ինձ հի՞նչ պի­տի ա­նին՚, գյու­ղը բռ­նա­զավ­թած վայ­րե­նի­նե­րը ող­ջա­կի­զել են։ Իսկ պա­պի­կին ոչ ողջ գտան, ոչ՝ մե­ռած։ Սա­թի ա­նու­նով մի ու­րիշ կնոջ էլ, ով, հա­վա­նա­բար, նույն­պես մտա­ծել էր, որ ին­քը թշ­նա­մու հա­մար ոչ մի վտանգ չի ներ­կա­յաց­նում, մե­խել են։ Այդ օ­րը սե­փա­կան հար­կի տակ 9 ան­պաշտ­պան տա­րեց խրա­մորթ­ցի­նե­րի գա­զա­նա­բար սպա­նե­լով՝ վայ­րե­նին ևս մեկ ան­գամ ինք­նա­հաս­տատ­վեց ու ի­րեն ա­մե­նա­կա­րող զգաց։ Դժոխ­քի մի­ջով ան­ցած խրա­մորթ­ցին էլ ա­սում է. ՙՏե­սածս դյուշ­մյանս էլ չում օ­զիլ տես­նա՚։ Ու դու նրան հա­վա­տում ես։ Հա­վա­տում ես, քան­զի ՙխրա­մորթ­ցին՚ հա­յի քո նույն տե­սա­կի բազ­մա­թիվ պայ­մա­նա­կան ան­վա­նում­նե­րից մեկն է պար­զա­պես։ Իսկ հա­յը մար­դու հազ­վա­գյուտ բա­րե­գութ տե­սակ­նե­րից է, ինչ պայ­մա­նա­կան ան­վա­նում էլ կրե­լիս լի­նի՝ խրա­մորթ­ցի, գի­շե­ցի, թե երևան­ցի։ Բուժ­քույր Ռո­զա Հա­րու­թյու­նյա­նի մահ­վան բո­թը 1991թ. նո­յեմ­բե­րի 15-ի վաղ ա­ռա­վո­տյան ցն­ցեց ողջ գյու­ղը։ ՙԱ­լա­զա­նի՚ ա­ռա­ջին մա­հա­բեր թռիչքն էր դե­պի Խրա­մորթ։ Ռո­զան, մայր ա­րա­գի­լի պես թևա­տա­րած, մարմ­նով ծած­կել էր զա­վակ­նե­րին՝ իր վրա վերց­նե­լով հրե բե­կո­րի մա­հա­ցու հար­վա­ծը։

Վե­րածն­ված վա­խերն այ­սօր ա­մեն քայ­լա­փո­խի հի­շեց­նել են տա­լիս ի­րենց մա­սին։ Աչ­քի ա­ռաջ թշ­նա­մա­կան զի­նու­ժի ա­մե­նօ­րյա տե­ղա­շարժն է՝ հս­տակ տե­սա­նե­լի ա­ռանց հե­ռա­դի­տա­կի։ Սա­կայն խրա­մորթ­ցին հան­դգ­նել է հեր­թա­կան ան­գամ իր 250-ա­մյա գյուղ վե­րա­դառ­նալ՝ ի հե­ճուկս աչքն ու­րի­շի ու­նեց­ված­քին տն­կած ան­կուշտ բար­բա­րո­սի։
ՙԵ­թե հայ­րե­նի­քից հե­ռա­նա­լու չն­չին իսկ ցան­կու­թյուն ու­նե­նա­յի, ելք կգտն­վեր։ Ան­ճա­րու­թյու­նը չէ, որ ինձ ստի­պում է այս­տեղ մնալ՚,- ա­սում է Հաս­մի­կը։
ՙՈւ ոչ էլ Ռու­սաս­տա­նի միգ­րա­ցիոն օ­րեն­քում կա­տար­ված 68 է­ջա­նոց փո­փո­խու­թյունն է մեզ հետ պա­հում՚,- կա­տա­կում է Լի­լի­թը։
ՙՄենք ողջ կյան­քում այս կա­մար­նե­րի ներ­քո մա­նուկ ենք կր­թել՝ ու­նե­նա­լով մի գերն­պա­տակ՝...որ զրն­գա արևի տակ հա­վետ պայ­ծառ հա­յոց լե­զուն՚։ Հե­ռա­նա­լիս այդ ման­կան աչ­քե­րին ո՞նց նա­յեմ՚,- շա­րու­նա­կում է դաս­վար Վար­դու­հին։
Ման­կա­վարժ­նե­րի հետ զրույ­ցից պարզ է դառ­նում. ՙգնալն՚ ու ՙմնա­լը՚ կշեռ­քի նժա­րին դնե­լը նրանք ա­նի­մաստ են հա­մա­րում։ Մնա­լու օգ­տին ծան­րակ­շիռ փաս­տարկ­ներն էլ ա­նուն­ներ ու­նեն. Պու­լուր թում­բը, Փթո­սը, Ըռ­պե­տա Կա­լը, Բխ­ճեն գյո­լը, Տան­ձուն ախ­պյու­րը, Պոզ­տուն տա­կը…
Մնում են, որ ա­մեն գար­նան սե­լավ­նե­րից հե­տո զմայլ­վեն հոր­դա­ցած Շրշ­ռա­նով ու ա­սեն. ՙՎիկ­տո­րիա ջր­վե­ժը սրա կող­քեն պեն չի՚։