[ARM]     [RUS]     [ENG]

ՀԻՄԱ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԽՈՍՎՈՒՄ Է ԱՊԱՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ, ՔԱՆ՝ ԱՐՏԱԳԱՂԹԻ

է­վի­կա ԲԱ­ԲԱ­ՅԱՆ

 ՙԱ­զատ Ար­ցա­խի՚ զրու­ցա­կիցն է ՙԼՂՀ փախս­տա­կան­նե­րի միու­թյուն՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան նա­խա­գահ Սա­րա­սար Սա­րյա­նը։

-Պա­րոն Սա­րյան, գաղտ­նիք չէ, որ 1988-90թթ. Ադր­բե­ջա­նից հայ փախս­տա­կան­նե­րի հիմ­նախն­դիր­ներն ա­վե­լի քան 30 տա­րի­նե­րի ըն­թաց­քում այդ­պես էլ ամ­բող­ջու­թյամբ լու­ծում չեն ստա­ցել։ Վեր­ջին պա­տե­րազ­մից հե­տո փախս­տա­կան­նե­րի և հար­կա­դիր տե­ղա­հան­ված­նե­րի թի­վը քա­նիցս ա­վե­լա­ցել է։ Ա­սա­ցեք, խնդ­րեմ, ին­չո՞վ է այս պա­հի դրու­թյամբ զբաղ­վում ձեր կազ­մա­կեր­պու­թյու­նը։ Ո­րո՞նք են ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րը։
-Ա­յո, Ձեր նշած խն­դիր­նե­րից զատ այ­սօր ու­նենք կրկ­նա­կի փախս­տա­կան­ներ՝ Ադր­բե­ջա­նից այն փախս­տա­կան­նե­րը, ով­քեր վեր­ջին պա­տե­րազ­մի հետևան­քով դար­ձել են նաև հար­կա­դիր տե­ղա­հան­ված­ներ։ Նրանց կար­գա­վի­ճա­կը մո­տա­վո­րա­պես հետևյալ կերպ է հն­չում՝ եր­կու ան­գամ ի­րենց բնա­կա­վայ­րե­րը լքած Ադր­բե­ջա­նից փախս­տա­կան­ներ։ Դրանք Շու­շի, Հադ­րութ քա­ղաք­նե­րի, Հադ­րու­թի, Աս­կե­րա­նի և այլ շր­ջան­նե­րի բնա­կիչ­ներն են։ Այս հար­ցով դի­մել ենք Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հին, Տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման և են­թա­կա­ռուց­վածք­նե­րի նա­խա­րար Հայկ Խա­նու­մյա­նին, ինչ­պես նաև Աշ­խա­տան­քի, սո­ցիա­լա­կան և միգ­րա­ցիա­յի հար­ցե­րի նա­խա­րա­րու­թյա­նը։ Ե՜վ հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հը, և՜ Հայկ Խա­նու­մյա­նը հա­մա­ձայ­նել են, որ նման մարդ­կանց անհ­րա­ժեշտ է ընդ­գր­կել բնա­կա­րա­նի և այլ հու­մա­նի­տար օգ­նու­թյան կա­րիք ու­նե­ցող մարդ­կանց ար­տո­նյալ ցու­ցա­կում։ Ցու­ցա­կը մենք պատ­րաս­տել ու փո­խան­ցել ենք Տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման նա­խա­րա­րու­թյա­նը, այս պա­հի դրու­թյամբ նման կար­գա­վի­ճակ ու­նի մոտ 260 ըն­տա­նիք։

Կցան­կա­նա­յի հա­տուկ ըն­դգ­ծել, որ հի­մա մենք գրան­ցում ենք նաև հար­կա­դիր տե­ղա­հան­ված­նե­րին, այն­պես որ՝ այս խմ­բին պատ­կա­նող մար­դիկ կա­րող են դի­մել մեր գրա­սե­նյակ, ո­րը գտն­վում է Ստե­փա­նա­կեր­տի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան պա­լա­տի երկ­րորդ հար­կում։
-Ա­վե­լի քան 30 տար­վա ըն­թաց­քում Ձեր կազ­մա­կեր­պու­թյու­նը ձգ­տել է փախս­տա­կան­նե­րի հա­մար մի­ջազ­գա­յին կար­գա­վի­ճա­կի հաս­նել, այս հար­ցում ա­ռա­ջըն­թաց կա՞։
-Գի­տեք, երբ Երևա­նում էի, նկա­տել էի, որ ո­րոշ փախս­տա­կան­ներ դի­մում են օ­տա­րերկ­րյա դես­պա­նատ­ներ՝ ար­տա­գաղ­թի հնա­րա­վո­րու­թյան հա­մար։ Ես հաս­կա­ցա, որ փախս­տա­կան­նե­րի մի­ջազ­գա­յին կար­գա­վի­ճա­կը նրանց անհ­րա­ժեշտ է հենց այդ նպա­տա­կով, և ինձ հա­մար դա շատ ցա­վա­լի էր։ Բայց դա ա­մե­նաս­կզ­բում էր, երբ մար­դիկ բո­լո­րո­վին շփոթ­ված էին։ Հի­մա ա­վե­լի շատ խոս­վում է ա­պաշր­ջա­փակ­ման, քան ար­տա­գաղ­թի մա­սին։ Բայց մի­ջազ­գա­յին կար­գա­վի­ճա­կի հար­ցը դեռևս մեր օ­րա­կար­գում է։ Այ­սօր հրա­տապ հար­ցե­րից է նաև ներ­քին տե­ղա­հան­ված­նե­րի և կրկ­նա­կի փախս­տա­կան­նե­րի մա­սին օ­րեն­քի ըն­դու­նու­մը։ Այս­պի­սի կար­գա­վի­ճակ ու­նե­ցող­նե­րի շա­հե­րը ներ­կա­յաց­նե­լու և նրանց ի­րա­վունք­նե­րը պաշտ­պա­նե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է ներ­քին օ­րենք, 2004թ. ըն­դուն­ված փախս­տա­կան­նե­րի մա­սին օ­րեն­քի նման, այ­սինքն` մենք պետք է ու­նե­նանք ի­րա­վա­կան ու ի­րա­վա­բա­նա­կան հիմ­քեր, որ­պես­զի մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում բարձ­րաց­նենք այս հար­ցե­րը։ Այժմ մենք աշ­խա­տում ենք օ­րեն­քի ուղ­ղու­թյամբ և մտա­դիր ենք մո­տա­կա ժա­մա­նակ­նե­րում այն ներ­կա­յաց­նել Ազ­գա­յին ժո­ղո­վին։
Նշենք նաև, որ վեր­ջերս Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյան փախս­տա­կան­նե­րի միու­թյու­նը բաց նա­մակ-հան­րա­գիր է ներ­կա­յաց­րել մի­ջազ­գա­յին հա­մա­պա­տաս­խան մար­մին­նե­րին՝ Փախս­տա­կան­նե­րի հար­ցով Միա­վոր­ված ազ­գե­րի կազ­մա­կեր­պու­թյան գե­րա­գույն հանձ­նա­կա­տա­րի վար­չու­թյա­նը, Ներ­քին տե­ղա­հան­ված ան­ձանց հար­ցե­րով ՄԱԿ-ի հա­տուկ ներ­կա­յա­ցուց­չին, Միգ­րա­ցիա­յի մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյա­նը, ՄԱԿ-ի ման­կա­կան հիմ­նադ­րա­մին (ՅՈՒ­ՆԻ­ՍԵՖ), Կար­միր խա­չի մի­ջազ­գա­յին կո­մի­տեին, աշ­խար­հի մի­ջազ­գա­յին ի­րա­վա­պաշտ­պան և հու­մա­նի­տար կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին, ինչ­պես նաև Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րին։ Հան­րագ­րում, մաս­նա­վո­րա­պես, աս­վում է. ՙՄենք գրում ենք, որ նա­խազ­գու­շաց­նենք ձեզ հարևան Ադր­բե­ջա­նի բռ­նա­կա­լա­կան ռե­ժի­մի և նրա ռազ­մա­կան դաշ­նա­կից Թուր­քիա­յի կող­մից վեր­ջերս ի­րա­կա­նաց­ված ռազ­մա­կան ագ­րե­սիա­յի ար­դյուն­քում Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում ծա­վալ­վող հու­մա­նի­տար ճգ­նա­ժա­մի պայ­ման­նե­րում տաս­նյակ հա­զա­րա­վոր մարդ­կանց տա­ռա­պանք­նե­րի մա­սին։ Ինչ­պես ձեզ հայտ­նի է, հա­զա­րա­մյակ­նե­րի ըն­թաց­քում Ար­ցա­խը էթ­նիկ հայ բնակ­չու­թյան բնօր­րանն էր՝ հա­կա­ռակ նրա թշ­նա­մա­կան հարևան­նե­րի կող­մից էթ­նիկ զտում­նե­րի բազ­մա­թիվ փոր­ձե­րի։ 2020թ. վեր­ջին Ադր­բե­ջանն ու Թուր­քիան օ­կու­պաց­րին Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քի 80 տո­կո­սը` նե­րա­ռյալ Շու­շի և Հադ­րութ քա­ղաք­նե­րը, ողջ Հադ­րու­թի շր­ջա­նը, Մար­տու­նու, Աս­կե­րա­նի, Շու­շիի և Մար­տա­կեր­տի շր­ջան­նե­րի ո­րոշ բնա­կա­վայ­րեր։ Տաս­նյակ հա­զա­րա­վոր մար­դիկ, այդ թվում հա­զա­րա­վոր ե­րե­խա­ներ, ստիպ­ված էին փախ­չել՝ հնա­րա­վո­րու­թյուն չու­նե­նա­լով ի­րենց հետ վերց­նել անձ­նա­կան ի­րերն ու ու­նեց­ված­քը…՚։ Հան­րա­գի­րը գր­ված է ռու­սե­րեն և անգ­լե­րեն լե­զու­նե­րով։ Տեքս­տին ամ­բող­ջու­թյամբ կա­րե­լի է ծա­նո­թա­նալ ֆեյս­բու­քյան հետևյալ հղու­մով՝ https://documentcloud.adobe.com/link/review?uri=urn:aaid:scds:US:96ae313d-e67a-405a-8369-b7ef08aa63f9
Ս. Սա­րյա­նի խոս­քով՝ հան­րա­գի­րը ոչ միայն հու­մա­նի­տար, այլև քա­ղա­քա­կան նպա­տակ­ներ է հե­տապն­դում։ ՙՆախ, մենք ևս մեկ ան­գամ աշ­խար­հին հայ­տա­րա­րում ենք Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան գո­յու­թյան, ինչ­պես նաև այն մա­սին, թե ինչ է կա­տար­վել մեզ հետ, Ադր­բե­ջա­նից հայ փախս­տա­կան­նե­րի գո­յու­թյան մա­սին, ո­րոնց հի­մա միա­ցել են նաև ներ­քին տե­ղա­հան­ված­նե­րը, երկ­րորդ, ցան­կա­նում ենք մի­ջազ­գա­յին բո­լոր ա­տյան­նե­րին տե­ղե­կաց­նել, որ Ադր­բե­ջա­նի և Թուր­քիա­յի ռազ­մա­կան ագ­րե­սիա­յի պատ­ճա­ռով Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում հու­մա­նի­տար ճգ­նա­ժամ է սկս­վել, և այդ մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը, ի­րենց ման­դատ­նե­րի ու ծրագ­րե­րի հա­մա­ձայն, պետք է ա­ջակ­ցեն հա­զա­րա­վոր փախս­տա­կան­նե­րի, ով­քեր հի­մա ապ­րում են Ստե­փա­նա­կեր­տում և այն փոք­րիկ հո­ղակ­տո­րի վրա, որ մեր հան­րա­պե­տու­թյու­նից մնա­ցել է։ Մի խոս­քով` որ­պես­զի նրանց ծրագ­րե­րից կա­րո­ղա­նան օգտ­վել նաև մեր փախս­տա­կան­նե­րը։ Այ­սօր աշ­խար­հում փախս­տա­կան­նե­րի թի­վը շատ մեծ է, ուս­տիև նրանց քա­նակն ինչ-որ չա­փով կր­ճա­տե­լու հա­մար կոչ ենք ա­նում բո­լոր ի­րա­վա­պաշտ­պան, հու­մա­նի­տար մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին՝ օգ­նել մեզ մեր քա­ղաք­նե­րի ու գյու­ղե­րի ա­պաշր­ջա­փակ­ման հար­ցում՚,- ա­սում է Ս. Սա­րյա­նը։
Այս պա­հի դրու­թյամբ հան­րագ­րի տակ ստո­րագ­րել է մի քա­նի հա­զար մարդ, այդ թվում և հա­մաշ­խար­հա­յին ճա­նա­չում ու­նե­ցող ռոք ե­րա­ժիշտ, System of a Down խմ­բի մե­նա­կա­տար Սերժ Թան­կյա­նը։