[ARM]     [RUS]     [ENG]

ՏՈՒՆ­ԴԱՐ­ՁԻՆ ՍՊԱ­ՍԵ­ԼԻՍ...

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Ութ­սուն­հին­գա­մյա Վա­նյա Ալ­թու­նյանն այ­սօր ճա­կա­տագ­րի դա­ռը հեգ­նան­քով դար­ձել է բռ­նա­տե­ղա­հան­ված... Նրա ողջ կյան­քի վաս­տա­կը թուր­քի բա­ժին է դա­ռել, ու հի­մա ե­կել, ըն­տա­նի­քի հետ ծվա­րել է Աս­կե­րա­նի շր­ջա­նի Պա­տա­րա գյու­ղում։

Տասն­հինգ թոռ ու հինգ ծոռ ու­նե­ցող աշ­խա­տա­վոր ըն­տա­նի­քի գլ­խա­վո­րը չնա­յած դեռ ոտ­քի վրա է, սա­կայն ար­դեն ծանր է լսում, աչ­քե­րի լույսն էլ պա­կա­սել է։ Կող­քից նա­յո­ղին նա ա­վե­լի ջա­հել ու կայ­տառ է երևում, չէ, ա­սում է՝ 2020-ից այս կողմ միան­գա­մից ծե­րա­ցել եմ, սիրտ էլ չի մնա­ցել՝ խոս­տո­վա­նում է, ու իր կյան­քի ողջ հոգ­սը դարձ­նում բազ­ման­դամ ըն­տա­նի­քի ա­պա­գան։ Իմ հար­ցին՝ թե ի՞նչ են թո­ղել գյու­ղում, Վա­նյա պա­պը խո­րը հո­գոց է քա­շում ու հար­ցիս հար­ցով հա­կա­դար­ձում՝ իսկ ի՞նչ չենք թո­ղել: Հե­տո ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րը հեր­թով մեկ առ մեկ թվար­կում են ի­րենց կորց­րա­ծի ա­մե­նա­կարևոր ու ար­ժե­քա­վոր ի­րերն ու ապ­րան­քա­տե­սակ­նե­րը։ Սիրտդ կտոր-կտոր է լի­նում նրանց ապ­րում­նե­րից, սփո­փան­քի խոս­քե­րը դառ­նում են սին ու ա­նի­մաստ։ Մե­ծա­քա­նակ գյու­ղատն­տե­սա­կան նշա­նա­կու­թյան տեխ­նի­կա են թո­ղել, էլ շար­քա­ցան, էլ թր­թու­րա­վոր տրակ­տոր, միայն 15 գլուխ խո­շոր եղ­ջե­րա­վոր ա­նա­սուն են ու­նե­ցել...
Գեր­դաս­տա­նի մե­ծերն ու ե­րե­խա­նե­րը մի փոքր շուտ են դուրս ե­կել գյու­ղից, իսկ զենք բռ­նե­լու ու­նակ տղա­մար­դիկ մինչև վերջ ա­ռաջ­նագ­ծում են ե­ղել և գյու­ղը թո­ղել են պար­տադր­ված։ Ա­րա­յիկ որ­դին, որ հոր օգ­նա­կանն է բո­լոր հար­ցե­րում, միշտ ձգ­տել է աշ­խա­տա­սի­րու­թյամբ հո­րից ետ չմ­նալ։ Աչ­քը բա­ցել՝ հո­րը պա­րապ չի տե­սել, օգ­նել է, սո­վո­րել ու տի­րա­պե­տել գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տանք­նե­րի բո­լոր նր­բու­թյուն­նե­րին։ Այս­տեղ՝ Պա­տա­րա­յում էլ նրանք հան­գիստ չու­նեն, տու­նը, որ­տեղ ժա­մա­նա­կա­վո­րա­պես բնակ­վում են, ոչ մեծ տնա­մերձ ու­նի։ Հինգ քույր-եղ­բայր­նե­րով գյու­ղում էին ապ­րում, հի­մա պար­տադր­ված բա­ժան­վել են, եղ­բայր­նե­րից մե­կը Իջևա­նում է հաս­տատ­վել, մյու­սը՝ Ստե­փա­նա­կեր­տում , քույ­րե­րը՝ Լաու­րան ու Ռի­տան, նույն­պես գյու­ղում էին ա­մուս­նա­ցել, եր­կուսն էլ ու­սուց­չու­հի­ներ էին։ Հի­մա բա­ժան-բա­ժան ե­ղած ի­րար կա­րո­տում են, կի­սատ-պռատ են, թե­րի, սա­կայն ոչ մե­կին չեն ու­զում մե­ղադ­րել ու գյու­ղա­կան զու­լալ պար­զու­թյամբ, հյուս­նե­րը Աստ­ծուն, փոր­ձում են կա­նաչ խո­տի վրա կրակ ա­նել։ Հո­ղի լե­զուն լավ գի­տեն, թե մի կտոր հո­ղա­մաս տրա­մադ­րեն՝ դրախ­տի են վե­րա­ծե­լու, միայն թե խա­ղա­ղու­թյուն լի­նի...

Իսկ ա­ռայժմ ի­րենց քաղցր ե­րազ դար­ձած Մեծ Թա­ղե­րի ու Պա­տա­րա­յի միջև նմա­նու­թյուն են փնտ­րում ու գտ­նում, որ ան­հագ կա­րո­տը մեղ­մեն, սա­կայն ...ՙա­մեն մի շիվ կպց­նե­լուց ա­ռաջ­վա բույն են հի­շում՚։ Եր­կու դուստր ու որ­դի ու­նե­ցող Ա­րա­յի­կը չի հու­սա­հատ­վում, չնա­յած այս կարճ կյան­քում 3 զու­լում, 3 պա­տու­հաս են տե­սել, սա­կայն հասց­րել են նաև կյան­քը վա­յե­լել, ի­րենց ՙա­յո՚ - ու ՙոչ՚-ն ա­սել, իսկ այ ի­րենց զա­վակ­նե­րի, նրանց վաղ­վա օր­վա հան­դեպ շատ են մտա­հոգ­ված։ Ան­հան­գս­տա­ցած են, որ չկա­րո­ղա­ցան նրանց հս­տակ գծ­ված ու խա­ղաղ սահ­ման­ներ թող­նել, որ նրանց ու­սե­րին պայ­քա­րի ծանր բեռ թո­ղե­ցին, ու մի շարք հար­ցե­րի պա­տաս­խան այդ­պես էլ մնաց ան­պա­տաս­խան։ Ալ­թու­նյան­նե­րի ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րը՝ մե­ծից-փոքր, ե­րախ­տա­գի­տու­թյամբ են լց­ված պա­տա­րե­ցի­նե­րի հան­դեպ, նրանք շատ ու­շա­դիր են, հո­գա­տար ու հա­րե­հաս, հա­ճախ նույ­նիսկ քաշ­վում են նրանց բա­րե­հո­գի վե­րա­բեր­մուն­քից, նույ­նը և գյու­ղա­կան հա­մայն­քի ղե­կա­վա­րը՝ միշտ պատ­րաս­տա­կամ օգ­նու­թյան ձեռք մեկ­նե­լու։ Ար­ցա­խից հե­ռա­նա­լու մա­սին մտ­քի ծայ­րով ան­գամ չեն անց­կաց­նում, ե­թե գնա­լու տեղ էլ ու­նե­նա­յին, է­լի չէին գնա, նրանց ար­մատ­նե­րը շատ խորն էին հայ­րե­նի գյու­ղում, հի­մա փոր­ձե­լու են կր­կին ար­մա­տա­կա­լել ու դրա հա­մար ջանք ու ե­ռանդ չեն խնա­յե­լու, դեռ ա­վե­լին՝ մի այլ նա­խան­ձախ­նդ­րու­թյամբ են ա­րա­րե­լու, այ­լընտ­րան­քը մար­տի­րոս­ված հե­րոս­նե­րի որ­դեգ­րած սկզ­բունք­նե­րին դա­վա­ճա­նել կլի­նի, ի­րենք հո ան­նա­մուս չեն, որ նրանց պայ­քա­րը կի­սատ թող­նեն։ Ի­րենց ցո­րյա­նի ան­ծայ­րա­ծիր ար­տե­րին կա­րո­տած Վա­նյա մեծ պապն ու մի ձեռ­քով ավ­տո­մատ, իսկ մյու­սով բահ բռ­նող Ա­րա­յի­կը, ե­րա­զում են, որ մի օր կր­կին ի­րենց տրակ­տորն ու շար­քա­ցա­նը կու­նե­նան ու կշա­րու­նա­կեն զբաղ­վել ի­րենց սի­րած գոր­ծով, գործ, ո­րը բա­րե­կե­ցու­թյան աղ­բյուր է ոչ միայն ի­րենց ըն­տա­նի­քի, այլև երկ­րի կա­րիք­նե­րը հո­գա­լու հա­մար։ Գյու­ղա­ցու կոշ­տու­կա­պատ ձեռ­քե­րը խտուտ են գա­լիս աշ­խա­տան­քի հա­ճույ­քը վա­յե­լե­լու մտ­քից, ու կա­մաց-կա­մաց դա­ռը մղ­ձա­վան­ջը ի­րեն­ցից վա­նե­լով շտ­կում են մեջք­նե­րը, որ վաղ­վա օ­րը սկ­սեն նոր է­ջից։ Նրանք հան­ձն­վե­լու մտադ­րու­թյուն չու­նեն, պար­տու­թյուն­ներն էլ մար­դու հա­մար են , միայն թե ճիշտ ժա­մա­նա­կին սխալ ճամ­փան ճշ­տով հա­տել պի­տի կա­րո­ղա­նան. այս է կյան­քի չգր­ված օ­րեն­քը, իսկ գու­ցե և գր­վա՞ծ, ո՞վ գի­տի...
Վե­րաբ­նակ Ալ­թու­նյան­նե­րի տան հար­սի­կը՝ Յու­նան, այս կարճ ժա­մա­նա­կաըն­թաց­քում հասց­րել է պա­տա­րե­ցի­նե­րի սի­րե­լին դառ­նալ, գյու­ղի բուժ­կե­տում բուժ­քույր է աշ­խա­տում։ Հա­մայն­քա­պե­տի հա­վաստ­մամբ՝ բուժ­քույր Յու­նան մաս­նա­գի­տա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րից զատ, նաև բա­րի է, հո­գա­տար ու սր­տա­ցավ։ Տու­միից Մեծ Թա­ղեր հարս ե­կած Յու­նան ճա­կա­տագ­րի հեգ­նան­քով հի­մա էլ Պա­տա­րա­յում է բնա­վոր­վել, հո­գին տրտ­մած է, բայց ոչ հու­սա­հատ...Վա­նյա պա­պի­կը հար­սին ու նրա ծնող­նե­րին, ո­րոնք ի­րենց հարևա­նու­թյամբ են տնա­վոր­վել, բնու­թագ­րում է ա­մե­նադ­րա­կան կող­մե­րով։ Բազ­ման­դամ ըն­տա­նի­քը մեծ վիշտ ու­նի սր­տում. 13-ա­մյա ե­րե­խան վա­խից շա­քա­րա­յին հի­վան­դու­թյուն է ստա­ցել։ Նրանց տան տղա­մար­դիկ էլ 44 օր շա­րու­նակ ա­ռաջ­նագ­ծում են ե­ղել ու, Փառք Աստ­ծո, ողջ ա­ռողջ տուն են դար­ձել։ Խնա­մի­նե­րով ար­դեն չոր­րորդ տունն են փո­խում. Գո­րի­սի շր­ջա­նի Խո­զա­նա­վար գյուղ, Ա­րա­րա­տի շր­ջա­նի Սիս գյուղ, Իջևան, Պտղ­նի ու վեր­ջա­պես գտել են ի­րենց հան­գր­վա­նը: Ա­սում են՝ այս­տեղ վե­րագ­տանք մեզ, ու հի­մա, թոռ­նե­րի բոյ քա­շե­լու հետ, նրանց սր­տում հույսն է ծիլ տա­լիս. գու­ցե Աստ­ծո կամ­քով մի օր կբռ­նե՞ն տուն­դար­ձի ճամ­փան։