[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՃ­ԿԱ­ԼԱ­ՇԵՆ. ԿՅԱՆ­ՔԸ ՆՇԱ­ՆԱ­ՌՈՒ­ԹՅԱՆ ՏԱԿ

Կա­րի­նե ԴԱ­ԴԱ­ՄՅԱՆ

Շր­ջա­նի սահ­մա­նին կպած գյու­ղե­րից մեկն էլ Մաճ­կա­լա­շենն է, ո­րի մա­տույց­նե­րում բա­վա­կա­նին եր­կար և ին­տեն­սիվ շա­րու­նակ­վել են դա­ժան, շատ թեժ մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ, նա­հա­տակ­վել են հայ­րե­նի­քի տաս­նյակ պաշտ­պան­ներ։

Այ­սօր Մաճ­կա­լա­շե­նը նույն հե­րո­սու­թյամբ շա­րու­նա­կում են կռիվ տալ մեկ այլ դաշ­տում՝ խա­ղա­ղու­թյունն ամ­րագ­րե­լու, բնա­կա­նոն կյան­քին անց­նե­լու հա­մար։ Ինչ­քան էլ զար­մա­նա­լի ու ան­հա­վա­նա­կան թվա, հենց հա­կա­ռա­կոր­դի նշա­նա­ռու­թյան տակ մար­դիկ շա­րու­նա­կում են ապ­րել, կա­ռու­ցել, ա­րա­րել։
Հա­մայն­քի ղե­կա­վար Լեռ­նիկ Ա­վա­նե­սյա­նը մշ­տա­պես ե­ղել է պաշտ­պա­նու­թյան ա­մե­նա­թեժ գծում։ Դեռևս Ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մում ստա­ցած մկր­տու­թյամբ, հե­տա­գա­յում՝ պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի շար­քե­րում ու­նե­ցած տաս­նա­մյակ­նե­րի պա­տաս­խա­նա­տու ծա­ռա­յու­թյամբ, այ­սօր ար­դեն թո­շա­կա­ռու սպա­յի փոր­ձով հա­մայնք է ղե­կա­վա­րում՝ ոչ պա­կաս նվի­րու­մով ու ոչ պա­կաս հմ­տու­թյամբ։ Ու նշենք, որ հա­մայն­քա­յին կյան­քում դրա­կան տեն­դեն­ցը նրա ղե­կա­վա­րու­թյան շր­ջա­նում հնա­րա­վոր չէ չն­կա­տել։
44-օ­րյա չա­րա­բաս­տիկ պա­տե­րազ­մին նա ներգ­րավ­վեց եր­կու­սը մե­կում ձևա­չա­փով՝ հա­մա­տե­ղե­լով իր զին­վո­րա­կա­նի և հա­մայն­քի ղե­կա­վա­րի կա­րո­ղու­թյուն­ներն ու հմ­տու­թյուն­նե­րը։ Ցա­վոք, հենց պաշտ­պա­նա­կան մար­տե­րից մե­կի ժա­մա­նակ էլ, գյու­ղի մա­տույց­նե­րում, վի­րա­վոր­վեց։ Այ­սօր վի­րա­վոր ձեռ­քը գր­կած շա­րու­նա­կում է նվի­րու­մով իր ծա­ռա­յու­թյու­նը՝ սե­փա­կան գյու­ղի, հա­մայն­քի ծան­րա­ցած խն­դիր­նե­րի լուծ­մանն ըն­դա­ռաջ։
Ինչ­պե՞ս է գյու­ղը վե­րա­կան­գն­վում։
Մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ըն­թաց­քում Մաճ­կա­լա­շե­նի կա­նայք և ե­րե­խա­նե­րը տե­ղա­փոխ­վել են Հա­յաս­տան։ Մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի դա­դա­րից հե­տո բնա­կիչ­նե­րը հիմ­նա­կա­նում վե­րա­դար­ձել են սե­փա­կան օ­ջախ­ներ:
Ա­հա­գին տա­րածք է կորց­րել Մաճ­կա­լա­շե­նը։ Նախ­նա­կան տվյալ­նե­րով՝ 274հա վա­րե­լա­հող ան­ցել է հա­կա­ռա­կոր­դին, մեր վե­րահս­կո­ղու­թյան տակ մնա­ցել է 100հա։ Գյու­ղա­ցի­նե­րի հիմ­նա­կան զբաղ­մուն­քից է ա­նաս­նա­պա­հու­թյու­նը։ Պա­տե­րազ­մի ար­դյուն­քում կորց­րել են նաև ա­րո­տա­վայ­րեր, ա­սել է թե՝ վտանգ­ված է նաև ա­նաս­նա­պա­հու­թյու­նը։ Առ­կա հո­ղե­րի մի մա­սը հնա­րա­վոր չէ մշա­կել, մի մասն էլ դի­տարկ­վում է հա­կա­ռա­կոր­դի կող­մից։
Մար­դիկ գյու­ղում կա­մաց-կա­մաց վե­րա­կան­գն­վում են, ով աշ­խա­տանք ու­նի՝ աշ­խա­տա­վար­ձով, ով չէ՝ թո­շակ­ներն ու ա­ջակ­ցու­թյան ծրագ­րերն են օգ­նում սո­ցիա­լա­կան խն­դիր­նե­րը հո­գա­լու։ Հա­մայն­քի ղե­կա­վարն ա­սում է՝ պա­տե­րազ­մի ա­ռա­ջին օ­րե­րի հա­մե­մատ այ­սօր ա­վե­լի ագ­րե­սիվ են դար­ձել, կար­ծում է՝ կփոխ­վեն ժա­մա­նա­կի ըն­թաց­քում։
ՙԱ­ռա­ջին պա­տե­րազ­մում էլ ենք կորց­րել, հի­մա էլ։ Այն ժա­մա­նակ 28 զոհ ենք տվել, այս պա­տե­րազ­մում՝ 10։ Գյու­ղը եր­կու մա­սի է բա­ժան­ված, մի մա­սից լրի­վու­թյամբ Խա­զա­զա­սա­րը երևում է, որ­տեղ տե­ղա­կայ­ված է հա­կա­ռա­կոր­դի դիր­քը, ու բնա­կան է, որ սա իր բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյունն է թող­նում։ Մար­դիկ ցն­ցում են ապ­րում ա­մեն օր։ Վա­խի զգա­ցո­ղու­թյու­նը մշ­տա­կան է։ Ա­նաս­նա­պա­հու­թյու­նը և հո­ղի մշա­կու­թյու­նը, որ հիմ­նա­կան ե­կամ­տի աղ­բյուր է բնակ­չու­թյան հա­մար, սահ­մա­նա­փակ­ված է՚։
Մաճ­կա­լա­շե­նում լույ­սի, գա­զի, ջրի, բջ­ջա­յին կա­պի խն­դիր չկա։
Մեր այ­ցե­լու­թյան ժա­մա­նակ մար­դիկ այ­գի­նե­րում և դաշ­տե­րում հան­գիստ աշ­խա­տում էին։
Մաճ­կա­լա­շե­նում գոր­ծում է միջ­նա­կարգ դպ­րոց ու ման­կա­պար­տեզ։ 65 ե­րե­խա էր սո­վո­րում դպ­րո­ցում մինչ պա­տե­րազմ, հի­մա սո­վո­րող­նե­րի թի­վը 49 է, ման­կա­պար­տե­զում կար 24 ե­րե­խա, հի­մա՝ 20։ Գյու­ղում մի քա­նի ըն­տա­նիք դեռ չի վե­րա­դար­ձել, բայց կվե­րա­դառ­նան, հա­վա­տա­ցած է զրու­ցա­կիցս։
ՙ596 գրանց­ված քա­ղա­քա­ցի ու­ներ գյու­ղը, հի­մա մոտ 30 հո­գի պա­կա­սում է։ Փաս­տա­ցի 448 բնա­կիչ ու­նենք, ու­նենք նաև վե­րաբ­նա­կեց­ված­ներ, ով­քեր ծա­ռա­յու­թյան հետ կապ­ված տե­ղա­փոխ­վել են գյուղ։ Գյու­ղում վե­րաբ­նակ­վել է 5 հո­գի։ Թա­փուր տներ կան, ո­րոնք հե­տա­գա­յում պե­տա­կան մի­ջոց­նե­րով, հա­մա­պա­տաս­խան ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում կվե­րա­նո­րոգ­վեն ու կտ­րա­մադր­վեն ցան­կա­ցող­նե­րին։ Ցա­վոք, մար­դիկ խու­սա­փում են Մաճ­կա­լա­շեն գա­լուց։ Ինչ­քան էլ այդ ուղ­ղու­թյամբ աշ­խա­տում ենք՝ ցան­կա­ցող­ներ չկան, ու դա բնա­կան է, քա­նի որ սահ­մա­նա­մերձ լի­նե­լը մարդ­կանց վա­խեց­նում է,- ա­սում է Լ. Ա­վա­նե­սյա­նը։
Գար­նան դաշ­տա­յին աշ­խա­տանք­նե­րը շա­րու­նակ­վում են: Հի­մա ոչ մի սան­տի­մետր հող չկա, ո­րի վրա չաշ­խա­տեն։ Ան­տե­սե­լով ա­մեն ինչ՝ մար­դիկ ներգ­րավ­ված են հո­ղի մշա­կու­թյան աշ­խա­տանք­նե­րում։
Չա­լուն գե­տը, որ գյու­ղը եր­կու մա­սի է բա­ժա­նում, շատ մեծ ա­ջակ­ցու­թյուն է բոս­տան-բան­ջա­րա­նոց­նե­րի մշա­կու­թյան հա­մար։ Ջրի պա­շար­նե­րը չնա­յած սուղ են, բայց բա­ժին են հաս­նում բո­լո­րին։
Հրե­տա­կո­ծու­թյան հետևան­քով լրիվ ա­վեր­վել է մեկ տուն, կի­սա­վեր է դար­ձել եր­կու­սը, 16 տուն էլ մի­ջին չա­փի վնաս­ներ է կրել։ ՙԹու­ֆեն­կյան՚ հիմ­նադ­րա­մի մի­ջոց­նե­րով կվե­րա­նո­րոգ­վեն զոհ­վա­ծի ըն­տա­նի­քի և վառ­ված մե­կա­կան տներ։
Գյու­ղի տա­րած­քում վե­րա­կա­ռուց­վում է խա­ղա­դաշտ՝ պե­տա­կան մի­ջոց­նե­րով, ո­րի մի մա­սը կլի­նի ֆուտ­բո­լի դաշտ, մյուս հատ­վա­ծը՝ ե­րե­խա­նե­րի հա­մար կա­հա­վոր­ված խա­ղա­դաշտ։ Աշ­խա­տանք­նե­րը սկ­սել էին պա­տե­րազ­մից ա­ռաջ, մեկ ու կես ամ­սից ա­վար­տին կհասց­վեն։
Ա­մեն դեպ­քում, այ­սօր Մաճ­կա­լա­շե­նում կյան­քը շա­րու­նակ­վում է։ Ինչ­քան էլ դժ­վա­րու­թյամբ՝ բայց մաճ­կա­լա­շեն­ցին բաց ճա­կա­տով ա­ռաջ է նա­յում ու սպա­սում նոր՝ լու­սա­վոր ա­ռա­վոտ­նե­րին։
;