[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՑԻ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՌԴ-ԻՑ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Մա­յի­սի 5-10-ը ՌԴ Կա­րաչևո-Չեր­կաս­կի Հան­րա­պե­տու­թյու­նում անց­կաց­վեց ՙԴոբ­րոգ­րադ-2021՚ Ռու­սաս­տա­նի կա­մա­վոր­նե­րի 22-րդ հա­վա­քը, ո­րին մաս­նակ­ցել են կա­մա­վոր­ներ Ար­ցա­խից:

Այդ մա­սին ՙԱԱ՚-ի հետ զրույ­ցում պատ­մեց ԱՀ ԿԳՄՍՆ ե­րի­տա­սար­դա­կան հար­ցե­րի բաժ­նի ա­ռա­ջա­տար մաս­նա­գետ, կա­մա­վո­րա­կան Ա­նուշ Մար­տի­րո­սյա­նը:

Հրա­վե­րը ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի հաս­ցեով ստաց­վել էր Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նից: Քա­նի որ 44-օ­րյա պա­տե­րազ­մի ըն­թաց­քում թի­կուն­քի կա­մա­վո­րա­կան աշ­խա­տանք­նե­րը հա­մա­կար­գել է այս նա­խա­րա­րու­թյու­նը, նա էլ ընտ­րել է 7 ակ­տիվ ե­րի­տա­սարդ­նե­րի, այն­քան, որ­քան պա­հանջ­վում էր հրա­վե­րով: Նա­խա­րա­րու­թյան ֆի­նան­սա­վոր­մամբ Ա­նուշ Մար­տի­րո­սյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ ՌԴ են մեկ­նել Նա­րեկ Սարգ­սյա­նը՝ ՙՀե­ռան­կար՚ ՀԿ ան­դամ, Լի­լիթ Ա­վա­նե­սյա­նը՝ Ստե­փա­նա­կեր­տի Սա­յաթ-Նո­վա­յի ան­վան ե­րաժշ­տա­կան քո­լե­ջի դա­սա­տու, երգ­չու­հի,
Մա­րիե­տա Թու­մա­սյա­նը՝ սպորտ­դպ­րո­ցի մե­թո­դիստ, Օգ­նե­սա Պո­ղո­սյա­նը՝ ոս­տի­կա­նու­թյան աշ­խա­տա­կից, Նա­րի­նե Խա­չի­կյա­նը՝ կի­թա­ռա­հար Շու­շիից, Սա­րի­բեկ Հայ­րա­պե­տյա­նը՝ փայ­տա­գործ, ապ­րում էր Ջրա­կա­նում, պա­տե­րազ­մի ժա­մա­նակ վի­րա­վոր­նե­րի և զոհ­ված­նե­րի է հա­նել մար­տի դաշ­տից:
Խմ­բի ղե­կա­վա­րը պատ­մեց, որ հա­վաքն անց­կաց­վել է կոնկ­րետ Հյու­սի­սա­յին Կով­կա­սի Ար­խըզ ա­վա­նում՝ տու­րիս­տա­կան բա­զա­յում, ո­րը գրա­վիչ է իր բնակ­լի­մա­յա­կան պայ­ման­նե­րով:
Հա­վա­քի հան­դի­սա­վոր բաց­մա­նը խոսք է տր­վել Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ներ­կա­յա­ցուց­չին, ով իր ե­լույ­թում մաս­նա­վո­րա­պես ա­սել է, որ ե­կել են մի երկ­րից, որ­տեղ դեռ բաց են պա­տե­րազ­մի վեր­քե­րը, ո­րը մեր ժո­ղովր­դի վզին են փա­թա­թել Ադր­բե­ջա­նը և Թուր­քիան՝ մինչև ա­տամ­նե­րը զին­ված գեր­ժա­մա­նա­կա­կից զին­տեխ­նի­կա­յով, ներգ­րա­վե­լով մի­ջազ­գա­յին ա­հա­բե­կիչ­նե­րի: 44 օր մեր քա­ջա­րի ժո­ղո­վուր­դը պաշտ­պան­վել է, բայց ու­ժերն ան­հա­վա­սար էին և« ա­վաղ, մենք կորց­րինք մեր հայ­րե­նի­քի մեծ մա­սը: Նա նշել է նաև Բաք­վում պահ­վող հայ գե­րի­նե­րի, տնանկ դար­ձած հա­զա­րա­վոր փախս­տա­կան­նե­րի մա­սին. ՙԽն­դիր­նե­րը բազ­մա­թիվ են, բայց կյան­քը շա­րու­նակ­վում է, և Ար­ցախն ան­պայ­ման շատ շու­տով ոտ­քի կկանգ­նի: Այ­սօր հաս­տատ­ված է փխ­րուն խա­ղա­ղու­թյուն, որն ա­պա­հո­վում են Սր­ցա­խի պաշտ­պա­նու­թյան բա­նա­կը և ՌԴ խա­ղա­ղա­պահ ու­ժե­րը՚:

Խո­սե­լով պա­տե­րազ­մի ժա­մա­նակ կա­մա­վոր­նե­րի կա­տա­րած աշ­խա­տան­քի մա­սին, ա­սել է, որ այ­սօր էլ ի­րենց գոր­ծու­նեու­թյան դաշ­տը բա­վա­կա­նին մեծ է, և յու­րա­քան­չյու­րը պատ­րաստ է իր ներդ­րումն ու­նե­նալ հետ­պա­տե­րազ­մյան դժ­վա­րու­թյուն­նե­րի վե­րաց­ման և կյան­քը բնա­կա­նոն հու­նի մեջ դնե­լու հա­մար: Նշել է, որ այ­սօր կա­մա­վո­րա­կան շարժ­ման ա­մե­նա­կարևոր խն­դի­րը բնակ­չու­թյան մեջ հա­վա­տի վե­րա­կանգ­նումն է Ար­ցա­խի լու­սա­վոր ա­պա­գա­յի նկատ­մամբ: Ինչ­քան էլ դժ­վար լի­նի, ար­ցախ­ցին ձգ­տում է վե­րածն­վել մո­խիր­նե­րից: Բայց ա­ռանց բա­րի կամ­քի տեր մարդ­կանց օգ­նու­թյան դժ­վար կլի­նի: Նա շնոր­հա­կա­լու­թյուն է հայտ­նել Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյա­նը, այն­տեղ ապ­րող հա­յե­րին՝ բա­րո­յա­կան և նյու­թա­կան ա­ջակ­ցու­թյան հա­մար, ին­չը ո­գեշն­չում է Ար­ցա­խին, որ դժ­վար պա­հե­րին մե­նակ չէ:
Ա. Մար­տի­րո­սյա­նի խոս­քով՝ հա­վա­քի բո­լոր օ­րե­րը գեր­հա­գե­ցած էին: Օ­րա­կան ե­րեք թրեյ­նինգ­նե­րի էին մաս­նակ­ցում, ո­րոնք վա­րում էին ՌԴ ճա­նաչ­ված մաս­նա­գետ­ներ: Նրա տպա­վո­րու­թյամբ Ռու­սաս­տա­նի և Ար­ցա­խի կա­մա­վոր­նե­րի խն­դիր­նե­րը տար­բեր են: Այն­տեղ ա­վե­լի շատ նրանց աշ­խա­տանք­ներն ուղղ­ված են ե­րի­տա­սար­դու­թյան շր­ջա­նում թմ­րա­մո­լու­թյան դեմ պայ­քա­րին« ա­նօթևան մնա­ցած մարդ­կանց, որ­բա­նոց­նե­րում հայ­տն­ված հաշ­ման­դամ ե­րե­խա­նե­րին, ա­նօգ­նա­կան ծե­րե­րին օգ­նու­թյան ձեռք մեկ­նե­լուն: Թրեյ­նինգ­ներն հա­գե­ցած էին ինչ­պես տե­սա­կան, այն­պես էլ գործ­նա­կան պա­րապ­մուն­քե­րով՝ հո­գե­բա­նա­կան, ա­ռա­ջին բու­ժօգ­նու­թյան, ըն­տա­նիք­նե­րում կոնֆ­լիկտ­նե­րը հաղ­թա­հա­րե­լու ուղ­ղու­թյամբ:
Նշենք, որ մաս­նա­կից­նե­րը, ո­րոնք տար­բեր ազ­գու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ էին, այդ թվում՝ ադր­բե­ջան­ցի­ներ, ՌԴ քա­ղա­քա­ցի­ներ էին: Դր­սից հրա­վիր­ված­նե­րը միայն ար­ցախ­ցի­ներն էին: Ան­շուշտ, հնա­րա­վոր չէր, որ ադր­բե­ջան­ցի մաս­նա­կից­նե­րը տե­սա­րան չսար­քեին: Նրանց հատ­կա­պես հու­նից հա­նել էր, որ հա­վա­քի կազ­մա­կեր­պիչ­ներն ար­ցախ­ցի­նե­րին հենց այդ­պես էլ կո­չում էին: Վեր­ջին­ներս թույլ չտ­վե­ցին, որ այդ առն­չու­թյամբ ադր­բե­ջան­ցի­նե­րը գոր­ծի դնեն ի­րենց դժ­գո­հու­թյու­նը:
Ա. Մար­տի­րո­սյա­նը ման­րա­մաս­նեց, որ հա­վա­քի գլ­խա­վոր ղե­կա­վար Վա­լե­րի Միտ­րո­ֆա­նեն­կոն 2019-ին այ­ցե­լել էր Ար­ցախ և կա­մա­վոր­նե­րի հա­մար դա­սըն­թաց­ներ անց­կաց­րել: Ե­ղել էր Ար­ցա­խի տե­սար­ժան վայ­րե­րում: Պլա­նա­վոր­ված էր 2020թ. սեպ­տեմ­բե­րի վեր­ջին և հոկ­տեմ­բե­րի սկզ­բին կր­կին այ­ցե­լել և այս­տեղ ար­ցախ­ցի կա­մա­վոր­նե­րի հա­վաք կազ­մա­կեր­պել, սա­կայն պա­տե­րազ­մը խան­գա­րեց: Մեր խմ­բի ան­դամ­նե­րը սի­րով հրա­վի­րե­ցին նրան Ար­ցախ՝ ա­ռա­ջա­տար դա­սըն­թա­ցա­վար­նե­րի հետ միա­սին: Նրանք էլ հույս հայտ­նե­ցին, որ ար­ցախ­ցի­նե­րը կմաս­նակ­ցեն նաև հա­ջորդ՝ կա­մա­վոր­նե­րի ձմե­ռա­յին հա­վա­քին:
Ա­վե­լաց­նենք, որ Ար­ցա­խի կա­մա­վոր­նե­րի խում­բը կազ­մա­կեր­պիչ­նե­րի կող­մից պարգևատր­վել է շնոր­հա­կա­լագ­րով և խոր­հր­դան­շա­կան ար­ձա­նի­կով: