[ARM]     [RUS]     [ENG]

ԿՅԱՆ­ՔԸ ՇԱ­ՐՈՒ­ՆԱԿ­ՎՈՒՄ Է....

Լու­սի­նե ՇԱ­ԴՅԱՆ

 Աս­կե­րա­նի շր­ջա­նի Աստ­ղա­շեն հա­մայն­քը, բա­րե­բախ­տա­բար, պա­տե­րազ­մից ա­ռանձ­նա­պես չի տու­ժել և այ­սօր իր հար­կի տակ է ա­ռել բռ­նա­գաղ­թի են­թարկ­ված 26 ըն­տա­նիք։ Հա­մայն­քում այս կամ այն պատ­ճա­տով չբ­նա­կեց­ված կամ տի­րա­զուրկ հա­մար­վող ո­րոշ տնե­րում քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյան կող­մից հաս­տատ­ված ծրագ­րով վե­րա­նո­րո­գո­ղա­կան աշ­խա­տանք­ներ ի­րա­կա­նաց­նե­լուց հե­տո դրանք տրա­մադր­վել են թշ­նա­մու հս­կո­ղու­թյան տակ ան­ցած բնա­կա­վայ­րե­րից տե­ղա­հան­ված բնա­կիչ­նե­րին։

Նոր բնա­կա­վայ­րում հիմ­նա­վոր­վել փոր­ձող ըն­տա­նիք­նե­րից է Ջի­վա­նիից տե­ղա­հան­ված Սարգ­սյան­նե­րի ե­րի­տա­սարդ ու բազ­մա­զա­վակ ըն­տա­նի­քը։ Լսում եմ փոք­րիկ աղջ­նա­կի աշ­խույժ ձայ­նը։ Ար­փին էր, ով, դժ­վար էր կռա­հել՝ մո՞ր, թե՞ ա­վագ քրոջ հետ ըն­տա­նի թռ­չուն­նե­րին էր կե­րակ­րում: Ե­րի­տա­սարդ ու գե­ղե­ցիկ ար­տա­քի­նով կի­նը Ար­փիի մայ­րիկն է՝ Լու­սի­նեն։ Աղջ­նա­կը ման­կա­պար­տեզ չի գնում, ո­րով­հետև մայ­րի­կին մե­նակ թող­նել չի ու­զում։ Ըն­տա­նի­քի հայ­րը հո­վիվ է, օ­րե­րով տա­նը չի լի­նում։ Իսկ տղա­նե­րը՝ Սար­գի­սը, Մա­սի­սը, Մա­րատն ու Ար­թու­րը, որ­քան որ չա­րաճ­ճի են, այն­քան էլ մայ­րի­կին թև ու թի­կունք են։ Լու­սի­նեն, պարզ­վում է, 15 տա­րե­կա­նում է ա­մուս­նա­ցել։ Գե­ղե­ցիկ ըն­տա­նիք է ստեղ­ծել: ՙԱ­մեն ինչ այն­քա՛ն լավ էր... Խա­ղո­ղա­քա­ղի էին պատ­րաստ­վում գնալ, երբ չա­րա­գու­ժեց պա­տե­րազ­մը։ Այն խարխ­լեց նաև մեր կյան­քի բնա­կա­նոն ըն­թաց­քը...՚,- ա­սում է Լու­սի­նեն։ Նա չի տրտն­ջում, շուր­թե­րին միայն Աստ­ծուն փա­ռա­բա­նող ա­ղոթք է. ՙՏղա­ներս իմ ուժն են, Ար­փիս՝ իմ արևը... Միայն Տի­րոջ օրհ­նու­թյունն եմ հայ­ցում՚։
Պա­տե­րազ­մից հե­տո նո­յեմ­բե­րի 19-ին դե­պի Ար­ցախ ուղևոր­ված ա­ռա­ջին իսկ ավ­տո­բու­սում էր նաև Լու­սի­նեն՝ 5 ե­րե­խա­նե­րի հետ միա­սին։ Զա­վակ­նե­րին շվա­քի տակ ա­ռած այ­սօր նո­րից է բույն շի­նում։
300 հա­զա­րա­կան դրամ մե­կան­գա­մյա նպաս­տի մի­ջո­ցով ե­րի­տա­սարդ մայ­րի­կը գնել է 500 հա­վի ճուտ, 35 բադ, 20 հավ ու 3 հնդ­կա­հավ։ Ա­սում է՝ ըն­տա­նի թռ­չուն­ներ միշտ էլ պա­հել եմ, գի­տեմ, որ օ­գուտ կու­նե­նամ։ Ըն­տա­նի­քը մա­սամբ օգտ­վել է տնա­յին ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան գույ­քի տրա­մադր­ման ծրագ­րից։ Անհ­րա­ժեշտ ա­մեն ինչ նրանք ձեռք են բե­րել սե­փա­կան ու­ժե­րով։ Բազ­մա­զա­վակ ըն­տա­նի­քը լվաց­քի մե­քե­նա­յի կա­րիք ու­նի այ­սօր ու սպա­սում է բա­րե­գութ մարդ­կանց ա­ջակ­ցու­թյա­նը։
Գյու­ղում հար­կադր­ված էինք ար­ձա­նագ­րել ցա­վա­լի փաս­տեր ևս։ Չգի­տես ին­չու, տա­րի­նե­րով մո­ռա­ցու­թյան մատն­ված հյու­ղակ­նե­րում տան­տե­րեր են այ­սօր նշ­մար­վում։ Ար­տերկ­րում բնակ­վե­լով հան­դերձ, նրանք զլա­նում են բռ­նա­գաղ­թի են­թարկ­ված հայ­րե­նա­կից­նե­րի նկատ­մամբ բա­րե­գութ գտն­վել... Բազ­մա­թիվ մի­ջամ­տու­թյուն­նե­րից հե­տո են միայն ստիպ­ված զի­ջում՝ այն էլ տնա­մերձ չմ­շա­կե­լու, կամ էլ կարճ ժամ­կե­տում տունն ա­զա­տե­լու հոր­դոր­նե­րով։
Ա­վե­տի­սյան­նե­րի ըն­տա­նի­քը Մե­խա­կա­վա­նից է։ Տան­տի­րոջ հար­ցում նրանց բախտն էլ չի բե­րել։ Միայ­նակ տի­կի­նը, ով եր­կար տա­րի­ներ ապ­րում է Ուկ­րաի­նա­յում, ո­րո­շել է, որ պետք է ա­մա­ռը գյու­ղում անց­կաց­նի։ Մինչ տիկ­նոջ ժա­մա­նումն Ա­վե­տի­սյան­նե­րը պետք է տունն ա­զա­տեն։ Իսկ թե այս մի քա­նի ա­միս­նե­րի ըն­թաց­քում փլ­վող տունն ու տնա­մերձն ինչ տեսք է ստա­ցել, խոր­հուրդ կտա­յի Ա­վե­տի­սյան­նե­րին հյու­րըն­կալ­վել։ Լա­վա­տե­սու­թյու­նը, աշ­խա­տե­լու, մա­քա­ռե­լու, վերս­տին կա­ռու­ցե­լու ձգ­տումն Ա­վե­տի­սյան­նե­րի մոտ ո­գեշն­չող է, ին­չու չէ՝ նաև վա­րա­կիչ։
Մա­րի­նեն ու Սեյ­րանն ի­րենց միակ որ­դու՝ 11-ա­մյա Գե­ղա­մի հա­մար, ինչ­պես ի­րենք են ա­սում՝ պատ­րաստ են քա­րից հող ստեղ­ծել, հո­ղից՝ հաց։ Մե­խա­կա­վա­նում էլ նրանք հո­ղա­գոր­ծու­թյամբ էին զբաղ­վում և, ինչ­պես ա­սում են՝ ար­քա­յա­վա­յել կյան­քով ապ­րում։ Այ­սօր էլ վս­տահ են, որ շու­տով նո­րից ոտ­քի կկանգ­նեն. ՙԿյան­քը շա­րու­նակ­վում է, որ­տեղ էլ որ ապ­րենք, պետք է կա­րո­ղա­նանք ա­պա­գա ստեղ­ծել՚,- ա­սում են զրու­ցա­կից­ներս։ Մա­րի­նեն ա­սում է, որ որ­դին հար­մար­վել է նոր մի­ջա­վայ­րին։ Ե­րե­խա­յին կր­կին սթ­րե­սի են­թար­կել ծնող­նե­րը չեն ու­զում և ա­պա­գան տես­նում են հենց Աստ­ղա­շե­նում։ Բա­րեգ­թու­թյուն կցու­ցա­բե­րի ար­դյո՞ք բա­րե­համ­բույր տան­տի­կի­նը, թե ոչ... թող­նենք Աստ­ծուն։