[ARM]     [RUS]     [ENG]

2020Թ. ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է ՆՊԱՏԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍՑԵԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՑ ԵԼՆԵԼՈՎ

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Ազ­գա­յին ժո­ղո­վի կա­նո­նա­կարգ օ­րեն­քի հա­մա­ձայն խոր­հր­դա­րա­նում մեկ­նար­կել են ԱՀ 2020 թվա­կա­նի պե­տա­կան բյու­ջեի կա­տար­ման տա­րե­կան հաշ­վետ­վու­թյան քն­նար­կում­նե­րը։

Մա­յի­սի 24-ին տե­ղի ու­նե­ցավ ԱԺ մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի հա­մա­տեղ նիս­տը, ո­րի օ­րա­կար­գում ԱՀ 2020թ. պե­տա­կան բյու­ջեի կա­տար­ման տա­րե­կան հաշ­վետ­վու­թյունն էր։ Այն ներ­կա­յաց­րեց ԱՀ Նա­խա­գա­հի կող­մից լիա­զոր­ված ներ­կա­յա­ցու­ցիչ՝ պե­տա­կան նա­խա­րար- ֆի­նանս­նե­րի նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը։

Նիս­տին, որ վա­րում էր ԱԺ ֆի­նան­սա­բյու­ջե­տա­յին և տն­տե­սա­կան կա­ռա­վար­ման հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Ար­թուր Հա­րու­թյու­նյա­նը, ներ­կա էին ԱԺ նա­խա­գահ Ար­թուր Թով­մա­սյա­նը, պատ­գա­մա­վոր­ներ, ԱՀ կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­ներ։
Նախ­քան պե­տա­կան բյու­ջեի մա­սին հաշ­վետ­վու­թյու­նը ներ­կա­յաց­նե­լը, Գ. Մար­տի­րո­սյանն անդ­րա­դար­ձավ հան­րա­պե­տու­թյան սո­ցիալ-տն­տե­սա­կան ո­րոշ հիմ­նա­կան ցու­ցա­նիշ­նե­րի՝ ներ­կա­յաց­նե­լով, թե ինչ մակ­րոտն­տե­սա­կան մի­ջա­վայ­րում է ի­րա­կա­նաց­վել բյու­ջեի կա­տա­րո­ղա­կա­նը։ 2020 թվա­կա­նին ար­ձա­նագր­ված հա­մա­վա­րա­կը, այ­նու­հետև Ադր­բե­ջա­նի կող­մից սեպ­տեմ­բե­րի 27-ին սան­ձա­զերծ­ված պա­տե­րազ­մը մեծ վնաս պատ­ճա­ռե­ցին երկ­րի տն­տե­սու­թյա­նը։ Ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կի և կի­րառ­վող սահ­մա­նա­փա­կում­նե­րի պայ­ման­նե­րում, ինչ­պես նաև պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հետևան­քով տն­տե­սու­թյան գրե­թե բո­լոր ճյու­ղե­րում ան­կում է ար­ձա­նագր­վել, ին­չի ար­դյուն­քում 2020թ. հա­մա­խառն ներ­քին ար­դյուն­քը նվա­զել է 22,4 տո­կո­սով և կազ­մել 270,9 մլրդ դրամ՝ 2019-ի 342,5 մլրդ դրա­մի դի­մաց։ Տն­տե­սա­կան ակ­տի­վու­թյան ցու­ցա­նի­շը կազ­մել է 76,8 տո­կոս։ Նման անկ­ման հա­մար հիմք են հան­դի­սա­ցել նյու­թա­կան ար­տադ­րու­թյան ճյու­ղե­րի, մաս­նա­վո­րա­պես՝ ար­դյու­նա­բե­րու­թյան, առևտրի և ծա­ռա­յու­թյուն­նե­րի, շի­նա­րա­րու­թյան և գյու­ղատն­տեու­թյան ո­լորտ­նե­րի ա­վե­լաց­ված ար­ժե­քի ցու­ցա­նի­շի նվա­զու­մը։ Մեկ շն­չին ընկ­նող հա­մա­խառն ներ­քին ար­դյուն­քը կազ­մեց 3722 ԱՄՆ դո­լար՝ նա­խորդ տար­վա 4803 ԱՄՆ դո­լա­րի դի­մաց։
Նյու­թա­կան ար­տադ­րու­թյան հիմ­նա­կան ո­լորտ­նե­րում ար­ձա­նագր­վել են հետևյալ ցու­ցա­նիշ­նե­րը. ար­դյու­նա­բե­րա­կան ար­տադ­րան­քի ծա­վա­լը կազ­մել է 103, 2 մլրդ դրամ՝ 2019-ի հա­մե­մատ ի­րա­կան ար­տա­հայ­տու­թյամբ նվա­զե­լով 36,3 տո­կո­սով։ Շի­նա­րա­րու­թյան ծա­վա­լը կազ­մել է շուրջ 50,3 մլրդ դրամ՝ նա­խորդ տար­վա հա­մե­մատ նվա­զե­լով 22,2 տո­կո­սով։ Գյու­ղատն­տե­սա­կան ար­տադ­րան­քի ծա­վա­լը կազ­մել է 50,5 մլրդ դրամ՝ նա­խորդ տար­վա 70,6 մլրդ դրա­մի դի­մաց։ 2020թ. մի­ջին ամ­սա­կան ան­վա­նա­կան աշ­խա­տա­վար­ձը 2019-ի հա­մե­մատ ա­ճել է 7,7 տո­կո­սով և կազ­մել 188.960 դրամ՝ նա­խորդ տար­վա 175.000-ի դի­մաց։


Ար­տա­քին ապ­րան­քաշր­ջա­նա­ռու­թյան ծա­վա­լը 2020-ին կազ­մել է 417,8 մլն ԱՄՆ դո­լար՝ 2019-ի հա­մե­մատ նվա­զե­լով 36,3 տո­կո­սով։ Ընդ ո­րում՝ նվա­զել են և՜ ներ­մուծ­ման, և՜ ար­տա­հան­ման ծա­վալ­նե­րը՝ հա­մա­պա­տաս­խա­նա­բար 24,7 տո­կո­սով և 51,6 տո­կո­սով։ Մի­ջին գնա­ճը 2020թ. կազ­մել է 0,8 տո­կոս։
Խո­սե­լով 2020թ. պետ­բյու­ջեի կա­տար­մա­նը վե­րա­բե­րող ցու­ցա­նիշ­նե­րին՝ ԱՀ պետ­նա­խա­րա­րը նշեց, որ 2020թ. պե­տա­կան բյու­ջեով պլա­նա­վոր­ված 56 մլրդ 937,1 մլն դրամ սե­փա­կան ե­կա­մուտ­նե­րի դի­մաց փաս­տա­ցի մուտ­քե­րը կազ­մել են 49 մլրդ 498,7 մլն դրամ, կամ՝ ծրագր­ված ցու­ցա­նի­շը կա­տար­վել է 86,9 տո­կո­սով։ Հար­կա­յին ե­կա­մուտ­նե­րը 55 մլրդ 969,9 մլն դրա­մի ծրագր­ված ցու­ցա­նի­շի դի­մաց պետ­բյու­ջե է մուտ­քագր­վել 47 մլրդ 781,1 մլն դրամ, կամ՝ պլա­նա­վոր­ված ցու­ցա­նի­շը կա­տար­վել է 85, 4 տո­կո­սով։
Բյու­ջե­տա­յին վար­կը՝ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նից, կազ­մել է 75 մլրդ 124 մլն դրամ։ Տար­վա ար­դյունք­նե­րով պե­տա­կան բյու­ջեի հա­վե­լուր­դի ցու­ցա­նի­շը կազ­մեց 2 մլրդ 64 մլն 900 հա­զար դրամ, ո­րը հիմ­նա­կա­նում ուղղ­վել է նախ­կի­նում ներգ­րավ­ված մի­ջոց­նե­րի մար­մա­նը։ 2020թ. պե­տա­կան բյու­ջեի ծախ­սա­յին ցու­ցա­նի­շը կազ­մել է 122 մլրդ 557,9 մլն դրամ՝ ա­պա­հո­վե­լով պլա­նա­վոր­ված ցու­ցա­նի­շի 89,7 տո­կո­սը։
Պե­տա­կան բյու­ջեն կա­տար­վել է ա­ռանց ծախ­սե­րի գծով ըն­թա­ցիկ պարտ­քե­րի կու­տակ­ման։ Ամ­բողջ ծա­վա­լով ֆի­նան­սա­վոր­վել են աշ­խա­տա­վար­ձե­րը, թո­շակ­նե­րը, նպաստ­նե­րը և սո­ցիա­լա­կան բնույ­թի այլ ծախ­սե­րը, ինչ­պես նաև՝ կո­րո­նա­վի­րու­սով և պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րով պայ­մա­նա­վոր­ված հրա­տապ ծրագ­րե­րը։
2020թ. պե­տա­կան բյու­ջեի հիմ­նա­կան ծախ­սա­յին ուղ­ղու­թյուն­նե­րը հետևյալն էին. տն­տե­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի բնա­գա­վա­ռին ուղղ­ված ծախ­սե­րը կազ­մել են 18,1 մլրդ դրամ՝ նա­խորդ տար­վա հա­մե­մատ ա­ճե­լով 31 տո­կո­սով կամ՝ 4 մլրդ 277,5 մլն դրա­մով, ո­րի գե­րակ­շիռ մասն ուղղ­վել է գյու­ղատն­տե­սու­թյան, վա­ռե­լիք և է­ներ­գե­տի­կա բնա­գա­վառ­նե­րին։
Կա­պի­տալ ներդ­րում­նե­րի ծրագ­րով ծախ­սե­րը կազ­մել են 24 մլրդ 077,4 մլն դրամ, ո­րը կազ­մում է ծրագ­րա­վոր­ված ցու­ցա­նի­շի 95,5 տո­կո­սը։ 2019-ի հա­մե­մատ այս ուղ­ղու­թյամբ հատ­կաց­ված ծախ­սերն ա­ճել են 3,4 տո­կո­սով՝ կազ­մե­լով ընդ­հա­նուր բյու­ջեի ծախ­սե­րի շուրջ 22,2 տո­կո­սը։
Սո­ցիա­լա­կան պաշտ­պա­նու­թյան ո­լոր­տի ծախ­սե­րը նա­խա­տես­ված 26 մլրդ 119,8 մլն դրա­մի դի­մաց փաս­տա­ցի կազ­մել են 23 մլրդ 762,9 մլն դրամ, կամ՝ ծրա­գի­րը կա­տար­վել է 91,0 տո­կո­սով, որն ուղղ­վել է սո­ցիա­լա­կան բնա­գա­վա­ռի 50-ից ա­վե­լի ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­մա­նը։
Կր­թու­թյան բնա­գա­վա­ռի ծախ­սե­րը նա­խա­տես­ված 16 մլրդ 266,2 մլն դրա­մի դի­մաց փաս­տա­ցի կազ­մել են 14 մլրդ 287,4 մլն դրամ կամ կա­տար­վել են 87,8 տո­կո­սով, իսկ ընդ­հա­նուր բյու­ջեի ծախ­սե­րում կազ­մել է 11,7 տո­կոս։
Ա­ռող­ջա­պա­հու­թյան բնա­գա­վա­ռի ֆի­նան­սա­վոր­ման ծախ­սե­րը նա­խա­տես­ված 7 մլրդ 811,7 մլն դրա­մի դի­մաց փաս­տա­ցի կազ­մել են 6 մլրդ 583,9 մլն դրամ կամ կա­տար­վել է 84,3 տո­կո­սով։
Մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան բնա­գա­վա­ռի ծախ­սե­րը նա­խա­տես­ված 3 մլրդ 070,8 մլն դրա­մի դի­մաց փաս­տա­ցի կազ­մել են 2 մլրդ 846,3 մլն դրամ։
Ըստ Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նի՝ 2020 թվա­կա­նի պե­տա­կան բյու­ջեն կա­տար­վել է նպա­տա­կայ­նու­թյան և հաս­ցեա­կա­նու­թյան սկզ­բունք­նե­րից ել­նե­լով՝ որ­պես նպա­տակ ա­պա­հո­վե­լով կո­րո­նա­վի­րու­սի և պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ազ­դե­ցու­թյան մեղ­մա­ցու­մը մեր ժո­ղովր­դի բա­րե­կե­ցու­թյան վրա։
Ե­լույ­թից հե­տո ԱՀ պետն­խա­րար-ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րը պա­տաս­խա­նել է նաև պատ­գա­մա­վոր­նե­րի հար­ցե­րին։