[ARM]     [RUS]     [ENG]

ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԼՈՒԾԵԼ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

 Պա­տե­րազ­մը և դրան հա­ջոր­դած ի­րա­կա­նու­թյու­նը գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյան բո­լոր օ­ղակ­նե­րին ստի­պել է սր­բագ­րում­ներ ա­նել ծրագ­րե­րի ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րում ու ա­նե­լիք­նե­րում։ Տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման և են­թա­կա­ռուց­վածք­նե­րի նա­խա­րա­րու­թյու­նը թերևս ա­մե­նա­ծան­րա­բեռն­ված ռե­ժի­մով աշ­խա­տող, բայց և տար­հան­ված բնակ­չու­թյան կող­մից ա­մե­նա­հա­ճախ քն­նա­դա­տու­թյան են­թարկ­վող գե­րա­տես­չու­թյուն­նե­րից մեկն է: Սա էլ ինչ-որ տեղ բա­ցատ­րե­լի է. բնակ­չու­թյու­նը բա­ժան­վել է տան­տե­րե­րի ու տե­ղա­հան­ված­նե­րի, տուն ա­ռա­ջար­կո­ղի ու բնա­կա­րան ո­րո­նո­ղի։ Վեր­ջին­նե­րը տա­րաբ­նույթ բո­ղոք­նե­րով ու դժ­գո­հու­թյուն­նե­րով ա­ռա­ջի­նը վե­րո­հի­շյալ գե­րա­տես­չու­թյան դռ­ներն են բա­խում՝ հա­ճախ չըն­դու­նե­լով, որ շատ հար­ցե­րի պա­տաս­խան­ներ նա­խա­րա­րու­թյան գոր­ծա­ռույթ­նե­րից դուրս են։

Դեռ նո­յեմ­բե­րից սկ­սած ՏԿԵ նա­խա­րա­րու­թյունն սկ­սել էր Ստե­փա­նա­կեր­տի և ԱՀ շր­ջան­նե­րի հյու­րա­նոց­նե­րում տե­ղա­վո­րել սե­փա­կան տու­նը կորց­րած քա­ղա­քա­ցի­նե­րին։ Ըստ նա­խա­րա­րու­թյան մա­մու­լի խոս­նակ Վա­չե Վար­դա­նյա­նի տե­ղե­կատ­վու­թյան` մինչ այ­սօր հյու­րա­նոց­նե­րում և հյու­րատ­նե­րում բնա­կեց­վել է 1300 քա­ղա­քա­ցի: Այս գոր­ծըն­թա­ցում ևս սահ­ման­վել են ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­ներ. նախ կա­ցա­րան­նե­րով ա­պա­հով­վել են զոհ­ված­նե­րի, հաշ­ման­դա­մու­թյուն ձեռք բե­րած ան­ձանց, զին­ծա­ռա­յող­նե­րի ու բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­նե­րը: Բո­լոր հյու­րա­նոց­նե­րը չէ, որ լու­ծում են կեն­վոր­նե­րի սնն­դի հար­ցը, սա­կայն հյու­րա­նոց­նե­րում կան ընդ­հա­նուր օգ­տա­գործ­ման խո­հա­նոց­ներ, լվաց­քատ­ներ, ա­ռան­ձին լո­գա­րան­ներ։ Նա­խա­րա­րու­թյու­նը գոր­ծող տար­բեր սո­ցիա­լա­կան ա­ջակ­ցու­թյան ծրագ­րե­րի շր­ջա­նակ­նե­րում փոր­ձում է լու­ծում գտ­նել, որ­պես­զի հյու­րա­նոց­նե­րում ապ­րող ըն­տա­նիք­նե­րը կա­րո­ղա­նան ինք­նու­րույն լու­ծել կե­ցու­թյան հա­մար կարևոր խն­դիր­նե­րը։ Ներ­կա դրու­թյամբ քա­ղա­քա­ցի­նե­րին բնա­կեց­նե­լու գոր­ծըն­թա­ցը ժա­մա­նա­կա­վո­րա­պես դա­դա­րեց­ված է, քա­նի որ հյու­րա­նոց­նե­րում ա­զատ սե­նյակ­ներ չկան: Չնա­յած դրան` նա­խա­րա­րու­թյու­նում շա­րու­նա­կում են հեր­թագ­րել հյու­րա­նո­ցի կա­րիք ու­նե­ցող­նե­րին: Ըստ Վ. Վար­դա­նյա­նի՝ հյու­րա­նոց­նե­րում ապ­րող­նե­րից շա­տերն ըն­թաց­քում տե­ղա­փոխ­վում են գյու­ղա­կան հա­մայ­նք­ներ, ո­րո­շում են ապ­րել հա­րա­զատ­նե­րի տնե­րում, կան նաև, որ ինք­նու­րույն բնա­կա­րան են վար­ձա­կա­լում։ Ա­զատ­ված սե­նյակ­նե­րը տրա­մադր­վում են՝ հաշ­վի առ­նե­լով կա­րի­քա­վո­րու­թյան աս­տի­ճա­նը։ Գե­րա­տես­չու­թյան պա­տաս­խա­նա­տու­նե­րը նաև ա­զատ ու վար­ձա­կա­լու­թյան հա­մար հար­մար բնա­կա­րան­նե­րի ու ա­ռանձ­նատ­նե­րի տե­րե­րի հետ են մշ­տա­կան կա­պի մեջ՝ տե­ղա­հան­ված ըն­տա­նիք­նե­րին կա­ցա­րան­նե­րով ա­պա­հո­վե­լու հա­մար։ Ինչ վե­րա­բե­րում է վար­ձավ­ճար­նե­րի փոխ­հա­տու­ցում­նե­րին, ա­պա մեր զրու­ցա­կի­ցը մեկ ան­գամ ևս շեշ­տեց, որ ծրա­գիրն ի­րա­կա­նաց­նում է Ար­ցա­խի կա­ռա­վա­րու­թյու­նը ու շա­հա­ռու են նրանք, ով­քեր տար­հան­վել են, կամ ո­րոնց ան­շարժ գույ­քը Ադր­բե­ջա­նի կող­մից 2020 թ. սեպ­տեմ­բե­րի 27-ին սան­ձա­զերծ­ված պա­տե­րազ­մի պատ­ճա­ռած ա­վե­րա­ծու­թյուն­նե­րի հետևան­քով դար­ձել է ոչ պի­տա­նի և այդ քա­ղա­քա­ցի­նե­րը շա­րու­նա­կում են ապ­րել Ար­ցա­խում:

Ծրագ­րի ի­րա­կա­նա­ցումն ու­ժի մեջ է մտ­նում տան­տի­րոջ հետ պայ­մա­նա­գի­րը ստո­րագ­րե­լու օր­վա­նից և գոր­ծում է ա­նո­րոշ ժամ­կե­տով։ Շր­ջան­նե­րում այդ գոր­ծըն­թացն ի­րա­կա­նաց­վում է վար­չա­կազ­մե­րում, մայ­րա­քա­ղա­քում` ՏԿԵ նա­խա­րա­րու­թյան հա­մա­պա­տաս­խան բա­ժին­նե­րում։ Ստե­փա­նա­կեր­տում վար­ձավ­ճա­րի փոխ­հա­տուց­ման չա­փե­րը կազ­մում են են 45-80 հա­զար դրամ՝ կախ­ված սե­նյակ­նե­րի քա­նա­կից, իսկ շր­ջան­նե­րում՝ 30-70։ Պե­տու­թյան կող­մից բնա­կա­րան­նե­րի և բնա­կե­լի տնե­րի վար­ձավ­ճա­րի փոխ­հա­տուց­ման ծրա­գի­րը շա­րու­նակ­վում է: Բնա­կա­րան­ներ քա­ղա­քա­ցի­նե­րը վար­ձա­կա­լել են ԱՀ բո­լոր շր­ջան­նե­րում: Ըստ մեր զրու­ցակ­ցի` վար­ձավ­ճար­նե­րի փոխ­հա­տուց­ման ու­շա­ցում­նե­րը կապ­ված են պայ­մա­նագ­րե­րի մեծ քա­նա­կի և քա­ղա­քա­ցի­նե­րի կող­մից կրկ­նա­կի պայ­մա­նա­գիր կն­քե­լու հետ, որն ա­վե­լի է բար­դաց­նում աշ­խա­տան­քը: Ներ­կա­յում ար­դեն ամ­բող­ջու­թյամբ ա­վարտ­ված է ապ­րիլ ամս­վա և շա­րու­նակ­վում է մա­յի­սի վար­ձավ­ճար­նե­րի փոխ­հա­տու­ցու­մը։ Նա­խա­րա­րու­թյու­նը պար­բե­րա­բար հի­շեց­նում է, որ պայ­մա­նագ­րե­րը լու­ծե­լու դեպ­քում ա­ռա­վե­լա­գույ­նը մեկ շա­բաթ­վա ըն­թաց­քում պետք է ներ­կա­յա­նալ նա­խա­րա­րու­թյուն:
Նաև վար­չա­կազ­մե­րից նա­խա­րա­րու­թյու­նը ճշգր­տել է տե­ղա­հան­ված այն քա­ղա­քա­ցի­նե­րի ցու­ցակ­նե­րը, ով­քեր պատ­րաստ են մշ­տա­պես բնակ­վել հան­րա­պե­տու­թյու­նում՝ հե­տա­գա­յում կա­ռուց­վող տնե­րից նրանց հատ­կաց­նե­լու հա­մար։ Հա­մայ­նք­նե­րի ա­զատ բնա­կա­րա­նա­յին ֆոն­դը քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյան հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան պայ­ման­նե­րում ար­դեն ճշգրտ­ված է, դրանց մեծ մասն ար­դեն վե­րա­նո­րոգ­վել ու հատ­կաց­վել է ա­ռա­վել կա­րի­քա­վոր խմ­բե­րին։ Լուրջ խն­դիր է հե­ռա­վոր հա­մայ­նք­նե­րում տե­ղա­վո­րե­լու գոր­ծըն­թա­ցը։
Նա­խա­րա­րու­թյան ի­րա­վա­բա­նա­կան և վե­րահս­կո­ղա­կան վար­չու­թյան պետ Ա­նուշ Մար­տի­րո­սյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ` նա­խա­րա­րու­թյու­նը ո­րո­շա­կի աշ­խա­տանք­ներ է տա­նում նաև ան­բա­րե­խիղճ տան­տե­րե­րի կա­մա­յա­կա­նու­թյուն­նե­րի դեմ մե­խա­նիզմ­ներ կի­րա­ռե­լու ուղ­ղու­թյամբ: Տե­ղա­հան­ված ըն­տա­նի­քին ան­հիմն տնից հա­նե­լու կամ գոր­ծող վար­ձավ­ճա­րը բարձ­րաց­նե­լու դեպ­քում տան­տե­րե­րը կա­րող են են­թարկ­վել 150 հա­զար դրամ կազ­մող տու­գա­նա­յին պատ­ժի: Բա­ցի այդ, շա­հագր­գիռ գե­րա­տես­չու­թյուն­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ ներ­կա­յում աշ­խա­տանք­ներ են տար­վում նաև պա­տե­րազ­մի հետևան­քով գույ­քա­յին վնաս կրած ֆի­զի­կա­կան և ի­րա­վա­բա­նա­կան ան­ձանց ա­ջակ­ցու­թյան ծրագ­րեր գոր­ծար­կե­լու ուղ­ղու­թյամբ: Նա­խա­տես­վում է վնա­սի փոխ­հա­տու­ցում հատ­կաց­նել այն ան­ձանց, ով­քեր պա­տե­րազ­մի հետևան­քով կորց­րել են հա­սա­րա­կա­կան և ար­տադ­րա­կան նշա­նա­կու­թյան շենք-շի­նու­թյուն, մար­դա­տար և բեռ­նա­տար մե­քե­նա­ներ, գյու­ղատն­տե­սա­կան, շի­նա­րա­րա­կան և այլ տեխ­նի­կա, ձեռ­նար­կա­տի­րա­կան գոր­ծու­նեու­թյան մեջ օգ­տա­գործ­վող հիմ­նա­կան մի­ջոց­ներ, կաթ­նա­տու և մսա­տու կեն­դա­նի­ներ, մեղ­վաըն­տա­նիք­ներ, պտ­ղա­տու և խա­ղո­ղի այ­գի­ներ:
Նա­խա­րա­րու­թյու­նում այժմ ա­վարտ­վել է վե­րահս­կո­ղու­թյու­նից դուրս մնա­ցած տա­րածք­նե­րում ֆի­զի­կա­կան ան­ձանց կորց­րած մար­դա­տար ավ­տո­մե­քե­նա­նե­րի մա­սին տվյալ­նե­րի հա­վա­քագ­րու­մը` հե­տա­գա­յում դրանց շու­կա­յա­կան գնի ա­վե­լի քան կե­սի չա­փով փոխ­հա­տու­ցում տրա­մադ­րե­լու հա­մար: Վար­չու­թյան աշ­խա­տակ­ցի խոս­քով այդ թի­վը մոտ է 4 հա­զա­րին:
ՏԿԵ նա­խա­րա­րու­թյու­նում նաև ակ­տիվ աշ­խա­տանք­ներ են տար­վում մայ­րա­քա­ղա­քի հետ հա­մայ­նք­նե­րի տրանս­պոր­տա­յին կա­նո­նա­վոր կապ ա­պա­հո­վե­լու ուղ­ղու­թյամբ` ընդ­գր­կե­լով սահ­մա­նա­մերձ դար­ձած գյու­ղե­րը։ Վ. Վար­դա­նյա­նի խոս­քով` ար­դեն եր­կու նոր եր­թու­ղի է գոր­ծում՝ Ստե­փա­նա­կերտ-ՆՆ­գի-Մար­տու­նի-Կար­միր Շու­կա-Ստե­փա­նա­կերտ և Ստե­փա­նա­կերտ- Սա­րու­շեն-Կար­միր Շու­կա-Մար­տու­նի-Նն­գի- Ստե­փա­նա­կերտ ուղ­ղու­թյամբ։