[ARM]     [RUS]     [ENG]

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Մա­յի­սի 27-ին տե­ղի է ու­նե­ցել Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը և տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյու­նը կար­գա­վո­րող պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի հեր­թա­կան նիս­տը՝ Հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Գևորգ Գրի­գո­րյա­նի նա­խա­գա­հու­թյամբ։

Օ­րա­կար­գի ա­ռա­ջին հար­ցը Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում վե­րա­կան­գն­վող է­ներ­գե­տիկ ռե­սուրս­նե­րի օգ­տա­գործ­մամբ է­լեկտ­րա­կան է­ներ­գիա ար­տադ­րող կա­յան­նե­րից ա­ռաք­վող է­լեկտ­րա­կան է­ներ­գիա­յի վա­ճառ­քի սա­կագ­նե­րը սահ­մա­նե­լու մա­սին էր։
ՙԷ­ներ­գե­տի­կա­յի մա­սին՚ օ­րեն­քի պա­հանջ­նե­րին հա­մա­պա­տաս­խան ս. թ. հու­լի­սի 1-ից մեկ տար­վա կտր­ված­քով սահ­ման­վել են Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում վե­րա­կան­գն­վող է­ներ­գե­տիկ ռե­սուրս­նե­րի օգ­տա­գործ­մամբ է­լեկտ­րա­կան է­ներ­գիա ար­տադ­րող կա­յան­նե­րից ա­ռաք­վող է­լեկտ­րա­կան է­ներ­գիա­յի վա­ճառ­քի սա­կագ­նե­րը, ո­րոնք մնա­ցել են ան­փո­փոխ:
Նիս­տը քն­նար­կել է նաև փոքր հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յան­նե­րից ա­ռաք­վող է­լեկտ­րա­կան է­ներ­գիա­յի սա­կագ­նե­րը սահ­մա­նե­լու մա­սին հար­ցը։
Հանձ­նա­ժո­ղո­վը մի շարք ո­րո­շում­նե­րով ու­ժը կորց­րած է ճա­նա­չել ՙՎԻ­ԿԻՆԳ՚ սահ­մա­նա­փակ պա­տաս­խա­նատ­վու­թյամբ ըն­կե­րու­թյա­նը ՙՍյու­նիք՚ փոքր, ՙՌԻ­ՎԵՐ Է­ՆԵՐ­ՋԻ՚ սահ­մա­նա­փակ պա­տաս­խա­նատ­վու­թյամբ ըն­կե­րու­թյա­նը ՙՌի­վեր Է­ներ­ջի՚, ՙՌԻ­ՎԵՐ-2՚ փոքր հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յան­նե­րում է­լեկտ­րա­կան է­ներ­գիա­յի (հզո­րու­թյան) ար­տադ­րու­թյան լի­ցեն­զիա տրա­մադ­րե­լու մա­սին՚ ո­րո­շում­նե­րը և այդ ո­րո­շում­նե­րով ՙՎԻ­ԿԻՆԳ՚ սահ­մա­նա­փակ պա­տաս­խա­նատ­վու­թյամբ ըն­կե­րու­թյա­նը տրա­մադր­ված ՙՍյու­նիք՚ փոքր, ՙՌԻ­ՎԵՐ Է­ՆԵՐ­ՋԻ՚ սահ­մա­նա­փակ պա­տաս­խա­նատ­վու­թյամբ ըն­կե­րու­թյա­նը տրա­մադր­ված ՙՌի­վեր Է­ներ­ջի՚, ՙՌԻ­ՎԵՐ-2՚ փոքր հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յան­նե­րում է­լեկտ­րա­կան է­ներ­գիա­յի (հզո­րու­թյան) ար­տադ­րու­թյան լի­ցեն­զիա­նե­րը:
Հաս­տատ­վել է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը և տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյու­նը կար­գա­վո­րող պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի գոր­ծա­վա­րու­թյան կար­գը:
Հանձ­նա­ժո­ղո­վի մեկ այլ ո­րոշ­մամբ էլ հաս­տատ­վել է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը և տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյու­նը կար­գա­վո­րող պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի խոր­հր­դա­նի­շի նկա­րագ­րու­թյու­նը և ձևը։
Օ­րա­կար­գի վեր­ջին հար­ցը ՙԷ­լեկտ­րա­կան է­ներ­գիա­յի ար­տադ­րու­թյուն՚ ապ­րան­քա­յին շու­կա­յի կա­ռուց­ված­քի ու­սում­նա­սի­րու­թյան ար­դյունք­նե­րի և ՙԱր­ցախ­ՀԷԿ՚ բաց բաժ­նե­տի­րա­կան ըն­կե­րու­թյա­նը գե­րիշ­խող դիրք ու­նե­ցող հա­մա­րե­լու մա­սին էր։
ՙՏն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյան պաշտ­պա­նու­թյան մա­սին՚ օ­րեն­քի հա­մա­ձայն՝ տն­տե­սա­վա­րող սու­բյեկ­տը ապ­րան­քա­յին շու­կա­յում հա­մար­վում է գե­րիշ­խող դիրք ու­նե­ցող, ե­թե որ­պես ի­րաց­նող կամ ձեռք բե­րող ի­րաց­ման կամ ձեռք­բեր­ման ծա­վալ­նե­րով գրա­վում է տվյալ շու­կա­յի առն­վազն մեկ չոր­րոր­դը։ Ու­սում­նա­սի­րու­թյունն ի­րա­կա­նաց­վել է բնե­ղեն ար­տա­հայ­տու­թյամբ՝ հիմք ըն­դու­նե­լով ար­տադ­րու­թյան և ի­րաց­ման ծա­վալ­նե­րը։ Ար­դյուն­քում Հանձ­նա­ժո­ղո­վը ՙԷ­լեկտ­րա­կան է­ներ­գիա­յի ար­տադ­րու­թյուն՚ ապ­րան­քա­յին շու­կա­յում գե­րիշ­խող դիրք ու­նե­ցող տն­տե­սա­վա­րող սու­բյեկտ է ճա­նա­չել ՙԱր­ցախ­ՀԷԿ՚ բաց բաժ­նե­տի­րա­կան ըն­կե­րու­թյա­նը (որ­պես ի­րաց­նող ի­րաց­ման ծա­վալ­նե­րով գրա­վում է տվյալ շու­կա­յի մեկ չոր­րոր­դից ա­վե­լին` 63,8%):
Նիս­տում քն­նարկ­վել են այլ հար­ցեր ևս։