[ARM]     [RUS]     [ENG]

ՇՈՒ­ԿԱՆ` ԱՐ­ՑԱ­ԽԻ ՄԱՆ­ՐԱ­ԿԵՐՏ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Ստե­փա­նա­կեր­տի կենտ­րո­նա­կան շու­կան ա­ռաջ­վա աշ­խու­ժու­թյու­նը չու­նի: Շու­կա­յից առևտուր ա­նե­լու սի­րա­հար­նե­րը նրանք են, ով­քեր նա­խընտ­րում են գյուղմ­թերք գնել ան­մի­ջա­պես ար­տադ­րո­ղից: Գյու­ղա­ցի­նե­րի հետ շփումն էլ մի ա­ռան­ձին հա­ճույք է: Պա­տե­րազ­մից ա­ռաջ շու­կա­յի մշ­տա­կան գնորդ­նե­րը լավ ճա­նա­չում էին վա­ճա­ռող­նե­րին, գի­տեին ու­մից ինչ մթերք պետք է գնել: Ա­մեն վա­ճա­ռող իր մշ­տա­կան վա­ճա­ռա­սե­ղանն ու­ներ:

Հի­մա, սա­կայն, այդ վա­ճա­ռա­սե­ղան­նե­րի մեծ մա­սը դա­տարկ է: Դրանք նախ­կի­նում զբա­ղեց­նում էին Ա­վե­տա­րա­նո­ցի, Ակ­նաղ­բյու­րի, Սղ­նա­խի, Ջրա­ղաց­նե­րի, Քա­րին տա­կի, Ա­զո­խի, Դրախ­տի­կի, Շե­խե­րի, Թա­ղա­վար­դի գյուղմ­թերք ար­տադ­րող­նե­րը, ո­րոնք շու­կան լց­նում էին բազ­մա­զան բան­ջա­րե­ղե­նով, մր­գե­րով, կաթ­նամ­թեր­քով:
Սո­վո­րույ­թի ուժ է` գնալ շու­կա, գնում­նե­րից զատ ծա­նոթ դեմք փնտ­րել, զրու­ցել հետ­նե­րը: Եվ ին­չու չէ` նաև գրա­ռել այդ զրույց­նե­րը: Ա­հա­վա­սիկ.
Ալ­վարդ ՍԱՐԳ­ՍՅԱՆ. Ա­վե­տա­րա­նոց գյու­ղից է: Մինչև պա­տե­րազ­մը ամ­բողջ տա­րին նրան կա­րե­լի էր տես­նել շու­կա­յում. վա­ճա­ռա­ծը Ա­վե­տա­րա­նո­ցի բրեն­դա­յին կա­նաչ և չոր լո­բին էր, կաթ­նամ­թեր­քից՝ պա­նի­րը: Պա­տա­հում էր՝ նաև կա­նա­չե­ղեն: Պա­տե­րազ­մից հե­տո նրան կր­կին շու­կա­յում տես­նե­լը ու­րա­խա­լի էր: Թոն­րա­հաց է վա­ճա­ռում: Ըն­տա­նի­քը հան­գր­վա­նել է Ստե­փա­նա­կեր­տում: ՙՄեր տան­տե­րե­րը լավ մար­դիկ են, ի­րենց հո­ղա­մա­սը մեզ են տրա­մադ­րել, որ մշա­կենք, յո­լա գնանք: Ամ­բողջ ձմեռ կա­նա­չե­ղեն էի վա­ճա­ռում: Ար­դեն զոխ է տվել, էլ շու­կա բե­րե­լու չէ: Նո­րից եմ ցա­նել, մինչև ա­ճե­լը հաց թխե­լով եմ զբաղ­ված՚: ՙՄեր ապ­րուս­տի մի­ջո­ցը տան­տի­րոջ տնա­մերձ հո­ղա­մասն է և հաց թխե­լը՚,-ա­սաց Ալ­վար­դը: Մեծ գու­մար չի վաս­տա­կում, հա­զիվ՝ օր­վա հա­ցի փող, բայց իր ստեղ­ծածն է վա­ճա­ռում, և դա նրա մոտ լիար­ժե­քու­թյան զգա­ցում է ա­ռա­ջաց­նում: Բա­րի տան­տի­րոջ ա­նունն էլ հարց­րինք: Նո­րիկ Մու­սա­յե­լյան, Զին­ված ու­ժե­րում ի­րա­վա­բան էր աշ­խա­տում: Հի­մա թո­շա­կա­ռու է: Ի­րենք ապ­րում են երկ­րորդ հար­կում, տան­տե­րե­րը՝ ա­ռա­ջին: ՙԲո­լո­րը զար­մա­ցել են, որ տան­տե­րը հո­ղա­մա­սը մեզ է տվել՚,-ա­սում է Ալ­վար­դը: Ա­մու­սի­նը՝ Վի­տա­լին, նույն­պես շու­կա­յում է, պտույտ է տա­լիս, ու­սում­նա­սի­րում, թե ու­րիշ ինչ կա­րե­լի է բե­րել շու­կա մինչև նոր կա­նա­չին ա­ճի: Կինն ա­սաց, որ ա­մու­սի­նը Սզ­նե­քի քա­րի ար­տադ­րա­մա­սում էր աշ­խա­տում, և նրա աշ­խա­տա­վար­ձով ու ի­րենց բոս­տան­նե­րով լիու­լի բա­վա­րար­վում էին: Ա­վե­տա­րա­նո­ցի շատ բնա­կիչ­ներ նաև Ակ­նա­յում ու­նեին տն­տե­սու­թյուն, բայց ի­րեն­ցը միայն գյու­ղում էր, ո­րը քիչ չէր: Ե­րեք աղ­ջիկ­նե­րից եր­կուսն ա­մուս­նա­ցած էին գյու­ղում, եր­րոր­դի ա­մու­սի­նը զին­վո­րա­կան էր, ծա­ռա­յում էր Ջրա­կա­նում: Հի­մա ե­րեքն էլ ի­րենց ըն­տա­նիք­նե­րով ժա­մա­նա­կա­վոր Երևա­նում են մնում, հենց Ար­ցա­խում բնա­կա­րան գտ­նեն` կվե­րա­դառ­նան:
Կող­քին` կա­նա­չե­ղե­նով լի­քը վա­ճա­ռա­սե­ղա­նի մոտ կանգ­նա­ծը, Սղ­նախ գյու­ղից Սու­սան ՀԱՅ­ՐԻ­ՅԱՆՆ է: Փար­թամ կա­պով հա­մե­մը, սա­մի­թը, սո­խը, նա­նան, խա­ռը կա­նա­չին ա­սես լե­զու ա­ռած կան­չում էին գնորդ­նե­րին: ՙՔո տան­տերն է՞լ է հո­ղա­մաս տվել՚,-վս­տահ, որ դրա­կան պա­տաս­խան կս­տա­նամ, հարց­րի: ՙՈ՛ւր էր թե, 4-րդ հար­կում եմ ապ­րում, ձեր խմ­բագ­րու­թյան շեն­քում՚,-ա­սաց: Բայց մինչև հոդ­վածս տպագր­վի, նա ար­դեն այդ շեն­քում չի լի­նի: Ի տար­բե­րու­թյուն մեր նա­խորդ զրու­ցակ­ցի, Սու­սա­նը դժ­գոհ է տան­տե­րից: ՙՎար­ձը բարձր է` 150 հա­զար դրամ, ընդ ո­րում, պա­հան­ջում է ամս­վա սկզ­բից վճա­րել: Ինչ­քան խնդ­րում ենք, որ սպա­սի մինչև գու­մար վաս­տա­կենք, չի հա­մա­ձայ­նում: Պա­հան­ջել է բնա­կա­րանն ա­զա­տել մի քա­նի օր­վա ըն­թաց­քում՚: Փոր­ձում եմ վատ տրա­մադ­րու­թյու­նը ցրել՝ գո­վե­լով գոր­ծը, որ այդ պա­հին լավ էլ գնում էր: ՙԵս սա գործ չեմ հա­մա­րում, իմ սե­փա­կա­նը չի, գյու­ղա­ցի­նե­րից առ­նում-ծա­խում եմ: Ի՛նչ ապ­րուս­տի տեր էինք, այս շու­կա­յի տա­րած­քի չափ միայն հո­ղա­մաս ու­նեինք: Ժա­մա­նա­կա­կից հար­մա­րու­թյուն­նե­րով երկ­հար­կա­նի տուն էինք կա­ռու­ցել, կող­քին՝ ՙսա­րայ՚ ու­նեինք, ա­նա­սուն­ներ, հա­վեր էինք պա­հում: Գի­շեր-ցե­րեկ աշ­խա­տել ենք, ստեղ­ծել, բե­րել շու­կա: Շա­բա­թը 4 ան­գամ 250 կա­պով միայն կա­նա­չե­ղեն էի բե­րում-հանձ­նում: Հի­մա ու­րիշ­նե­րի հույ­սին ենք, ոչ թե զրո­յից ենք սկ­սել, այլ մի­նու­սից՚,-դառ­նա­ցած ա­սում է նա:
Աղ­ջի­կը գյու­ղի դպ­րո­ցում ու­սուց­չու­հի էր աշ­խա­տում, հի­մա խա­նու­թում գան­ձա­պահ է: Ա­վագ որ­դին մի տեղ պա­հակ է, ա­զատ օ­րե­րին էլ գնում է Ջեր­մու­կից կըր­մը­զուկ բե­րում: Փոքրն է, որ չի աշ­խա­տում, դպ­րո­ցա­կան է: Իսկ ա­մու­սի­նը դի­մա­ցի վա­ճա­ռա­սե­ղա­նին միս էր վա­ճա­ռում:
Ծա­նո­թա­նանք նրա` Նել­սոն ՀԱՅ­ՐԻ­ՅԱ­ՆԻ հետ

- Ա­ռա­ջին ան­գամ եմ այս գոր­ծով զբաղ­վում: Գյու­ղում իմ տն­տե­սու­թյունն էի վա­րում, մենք կյան­քում հաշ­վե­ցու­ցա­կում ստո­րագ­րած, աշ­խա­տա­վարձ ստա­ցած չկանք: Ես իմ ամ­բողջ կյան­քում ու­րի­շի ձեռ­քին չեմ նա­յել: Իմ բոս­տա­նի կա­նա­չին վա­ճա­ռե­լով, փայտ ծա­խե­լով, ա­նա­սուն­ներ պա­հե­լով ապ­րում էինք: Ան­ցյալ տա­րի 21 մլն դրամ եմ ծախ­սել տանս կա­ռուց­ման վրա: Ու­րիշ­նե­րը վարկ են վերց­րել, տուն կա­ռու­ցել, ի­րենց հա­լալ, բայց ես իմ քր­տին­քով եմ տունս սար­քել: Կյան­քը է­լի շա­րու­նակ­վում է: Ով ողջ է մնա­ցել, պի­տի ապ­րի: Ձեռ­քե­րը ծա­լած չպի­տի սպա­սել: Հաղ­թա­նա­կը միայն զեն­քով չէ, նաև ապ­րե­լով է: Ո՞ւր, գնանք, ին­չո՞ւ գնանք: Մեր պա­պերն այս­տեղ են թաղ­ված: Մենք այս­տեղ ծն­վել ենք, այս­տեղ էլ պի­տի մեռ­նենք: Էս կռի­վը մարդ­կանց ա­վե­լի վա­տը դարձ­րեց, ա­վե­լի ա­գա­հա­ցան: Ես չեմ սի­րում վիզ ծռել, չար­չար­վե­լով եմ հա­սել ա­մեն ին­չի, չեմ սի­րում բո­ղո­քել, թե ին­չու ու­րիշ­նե­րին ա­վե­լի շատ են տա­լիս... Լավ է, որ պե­տու­թյունն օգ­նում է, մնա­ցածն ինքդ պի­տի ստեղ­ծես: Ա­ռող­ջու­թյունս լավ չէ, բայց ոչ մի բան ինձ հետ չի պա­հում աշ­խա­տե­լուց:
Ա­լեք­սանդր ՍԱՐԳ­ՍՅԱՆ­ՆԻՆ Քա­րին տա­կում Վար­պետ, Ա­շուղ, Բա­նաս­տեղծ են ան­վա­նում:
-Ե­կել եմ պո­մի­դո­րի, վա­րուն­գի, պղ­պե­ղի սա­ծիլ­ներ առ­նեմ, տա­նեմ տն­կեմ:
-Դե լավ է, հող ու­նեք:
-Չու­նենք: Նախ­կի­նում ոս­տի­կա­նու­թյու­նում աշ­խա­տող որ­դուս ըն­կե­րը` Վա­հա­նը, Ար­մե­նա­վա­նում իր տնա­մեր­ձը հատ­կաց­րել է մեզ:
-Բեր­քը երևի կի­սո­վի կօգ­տա­գոր­ծեք:
-Չէ, այդ­պի­սի պայ­ման չի դրել, տա­սը տա­րի է այդ հո­ղը չէր մշակ­վում, տան­տե­րը գոհ է, որ իր տան ա­ռա­ջը մաք­րել, գե­ղեց­կաց­րել ենք:
-Ին­չո՞ւ մի քա­նի մա­կա­նուն ու­նեք:
- Ես մեր գյու­ղի մա­սին շատ բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ ու­նեմ գրած, եր­գեր էլ եմ հո­րի­նում, սրինգ եմ նվա­գում, մեր գյու­ղի պատ­մու­թյունն էի գրել, ափ­սոս, երգս մնաց լեռ­նե­րում:
- Քա­րին­տակ­ցիք շու­կա­յում մեծ տեղ ու­նեին:
- Բո­լորս շատ բերք էինք ար­տադ­րում, լավ էինք ապ­րում: Ես հան­գս­տյան գո­տի էլ ու­նեի: Հի­մա ցր­վել ենք տար­բեր տե­ղեր: Ես բազ­ման­դամ ըն­տա­նիք ու­նեմ: Եր­կու տղաս դեռ Երևա­նում են, եր­կու­սը` այս­տեղ: Փոք­րին նոր եմ ա­մուս­նաց­րել: Ըն­տա­նիք­նե­րով տե­ղա­վոր­վել ենք փոքր տնե­րում:
-Ապ­րուս­տի ի՞նչ մի­ջոց ու­նեք հի­մա:
-Ես թո­շակ եմ ստա­նում, նաև կնոջս հետ` 68 հա­զար դրամ օգ­նու­թու­նը: Ա­մա­չում էլ ենք բան­կե­րի ա­ռաջ վիզ ծռել: Մինչև ե՞րբ պի­տի ձեռք­ներս մեկ­նած պե­տու­թյան հաշ­վին ապ­րենք: Մենք էլ պի­տի մի բան ստեղ­ծենք: Գյու­ղա­ցին հող պի­տի ու­նե­նա, բերք ստա­նա, որ շու­կան է­ժան լի­նի, այ­լա­պես վեր­ջը լավ չի լի­նի:
Մեր հա­ջորդ զրու­ցա­կի­ցը Ա­վե­տա­րա­նոց գյու­ղից Ար­շա­լույս ԴԱ­ՆԻԵ­ԼՅԱՆՆ է:
Պա­տե­րազ­մից հե­տո ա­ռա­ջին օրն էր շու­կա դուրս ե­կել: Ի­րենց ողջ ապ­րուս­տից հա­ջող­վել է փր­կել 40 կով, կե­սից ա­վե­լին մնա­ցել է: Եր­կու աղ­ջիկ­նե­րից մե­կը ա­մուս­նա­ցած էր Կար­միր շու­կա­յում, ո­րի տու­նը ա­վեր­վել է, մյու­սը` Քա­րին տա­կում, որ­տեղ հի­մա թուրքն է նս­տած: Որ­դին և ա­մու­սի­նը կո­վե­րը պա­հում են Կար­միր շու­կա­յում: Ըն­կեր-բա­րե­կամ օգ­նել են, խո­տով ա­պա­հո­վել: Մինչև հի­մա կաթ­նամ­թեր­քը ի­րաց­նում էին տե­ղում, հի­մա նաև` քա­ղա­քում: Տան տղա­մար­դիկ կաթ­նամ­թեր­քը հասց­նում են Ստե­փա­նա­կերտ, որ­տեղ Ար­շա­լույսն ի­րաց­նում է: ՙԱն­տեր մնա էս­պես յո­լա գնա­լը: Մեկ-մեկ մտա­ծում եմ` ա­վե­լի լավ չէ՞ր գյու­ղից դուրս ե­կած չլի­նեինք, ինչ կլի­ներ-կլի­ներ՚,-դժ­վա­րու­թյուն­նե­րից սրտ­նե­ղած ա­սում է Ար­շա­լույ­սը և կր­կին ի­րեն սիրտ տա­լիս. ՙՀեշտ կյան­քով բո­լո­րը կապ­րեն: Տղան էն է, որ դժ­վար պայ­ման­նե­րում կա­րո­ղա­նա ապ­րել: Աստ­ված երևի մեզ փոր­ձում է, տես­նի ինչ­քան կդի­մա­նանք՚: