[ARM]     [RUS]     [ENG]

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ԵՎ ՆՐԱ ԿԵՆՏՐՈՆ ՇՈՒՇԻՆ ՄԻՆՉԵՎ 1917թ. ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Աբրահամ ԿԻՍԻԲԵԿՅԱՆ

(Սկիզբը՝ ՙԱԱ՚« թիվ 35« 37« 38, 39, 58)

(Հատվածներ Աբրահամ Կիսիբեկյանի ՙՀուշեր՚ գրքից)

ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ


Շուշ­վա հա­յոց ե­կե­ղե­ցի­նե­րի ա­նուն­նե­րով բնո­րոշ­վում է նրա բնա­կիչ­նե­րի զա­նա­զան վայ­րե­րից գաղ­թած լի­նե­լը Շու­շի։
Նրանք գաղ­թել են Հին Նա­խիջևա­նի գա­վա­ռի Ղա­զան­չի գյու­ղից, Ա­գու­լի­սի և Մեղ­րու շր­ջան­նե­րից։ Գա­լով Շու­շի՝ կազ­մում են ի­րենց թա­ղե­րը ու կա­ռու­ցում ի­րենց ե­կե­ղե­ցի­նե­րը։
Ա­գու­լի­սից մի մեծ հատ­ված, ա­զատ­վե­լով կո­տո­րա­ծից, գաղ­թում է Շու­շի։
Ա­գու­լի­սե­ցի­ներն ու ղա­զան­չե­ցի­նե­րը կազ­մել են Շուշ­վա նախ­նա­կան ազ­գաբ­նակ­չու­թյու­նը։
Հե­տա­գա­յում Ղա­րա­բա­ղի զա­նա­զան շր­ջան­նե­րից էլ գա­լիս են և այդ թա­ղե­րում բնա­կու­թյուն հաս­տա­տում։ Բա­ցի դրա­նից, շա­տե­րը կազ­մում են ա­ռան­ձին թաղ, ո­րը կոչ­վել է ՙՆեր­քին թաղ՚։ Նրանք նույն­պես կա­ռու­ցել են ե­կե­ղե­ցի, ո­րը կոչ­վել է ՙԱստ­վա­ծած­նա ե­կե­ղե­ցի՚։ Նա ու­նե­ցել է նաև ուխ­տա­տե­ղի, ո­րը կոչ­վել է ՙՔա­մու խաչ՚։
Ներ­քին թա­ղի բնա­կիչ­նե­րը, խիստ նեղ­վե­լով ի­րենց հարևան թուր­քե­րից, 1840թ., թող­նում են ի­րենց ամ­բողջ թա­ղը, ե­կե­ղե­ցին, Քա­մու խաչ սր­բա­վայ­րը և գե­րեզ­մա­նա­տու­նը ու տե­ղա­փոխ­վում, քա­ղա­քի հյու­սի­սա­յին կող­մը գտն­վող բար­ձուն­քի վրա բնա­կու­թյուն հաս­տա­տում, շի­նում նոր ե­կե­ղե­ցի, ո­րը կո­չում են ՙԹա­զա ժամ՚, իսկ թա­ղը՝ ՙՎե­րին թաղ՚։
Բա­ցի այդ թա­ղե­րից, քա­ղաքն ու­ներ ևս մի թաղ, ո­րը կոչ­վում էր ՙՄեղ­րե­ցոց թաղ՚։ Սա ու­ներ ե­կե­ղե­ցի՝ կա­ռուց­ված փայ­տից, բայց հե­տա­գա­յում կա­ռու­ցե­ցին քա­րից ու կրից։
Պատ­մա­կան տվյալ­նե­րի հա­մա­ձայն՝ Ա­գու­լյաց ե­կե­ղե­ցին ու­ներ 447 ծուխ, Ղա­զան­չե­ցոց՝ 367 ծուխ, իսկ Մեղ­րե­ցոց ե­կե­ղե­ցին՝ 102 ծուխ։
Վե­րո­հի­շյալ թվե­րը վե­րա­բեր­վում են միայն դր­սից գաղ­թած­նե­րին։
Գաղ­թած­ներն ապ­րե­լով Ղա­րա­բա­ղում` տե­ղա­կան բնա­կիչ­նե­րի հետ, են­թարկ­վում են նրանց ազ­դե­ցու­թյան, կորց­նում ի­րենց բար­բառ­նե­րը և կեն­ցա­ղա­յին ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը։
Բա­ցի վե­րո­հի­շյալ պատ­մա­կան տվյալ­նե­րից, ժո­ղո­վուր­դը մեզ պատ­մում է մի ա­վան­դու­թյուն, որ իբր թե Փա­նահ խա­նը ցան­կա­նա­լով քա­ղա­քում ու­նե­նալ առևտրա­կան և ար­հես­տա­վո­րա­կան բնա­կիչ­ներ, դի­մում է Նա­խիջևա­նի խա­նին՝ խնդ­րե­լով տե­ղի հայ բնա­կիչ­նե­րին ա­ռա­ջար­կել և ա­ջակ­ցել Շու­շի տե­ղա­փոխ­վե­լու։ Նա­խիջևա­նի խանն իբր թե ըն­դա­ռա­ջե­լով Փա­նահ խա­նին, ա­ռա­ջար­կում է հա­յե­րին, որ ով­քեր ցան­կա­նում են, կա­րող են տե­ղա­փոխ­վել Շու­շի։
Շուշ­վա հիմ­նա­կան բնա­կիչ­ներն են հա­յե­րը և թուր­քե­րը, բա­ցի դրա­նից ապ­րում էին նաև ռուս­ներ, քր­դեր, թա­թար­ներ, պար­սիկ­ներ և այլն։
Շու­շին, ըստ ՙԿավ­կազս­կի կա­լեն­դա­րի՚ 1914թ. տվյալ­նե­րի, ու­նե­ցել է ըն­դա­մե­նը 42 568 շունչ, որն ըստ ազ­գու­թյուն­նե­րի ար­տա­հայտ­վել է հետևյալ կերպ.

1.Հա­յեր՝ 22416 շունչ
2.Թուր­քեր՝ 18865 շունչ
3.Ռուս­ներ՝ 1188 շունչ
4.Այլք՝ 99 շունչ
Ըն­դա­մե­նը 42568 շունչ:

Չնա­յած ամ­բողջ քա­ղա­քը գտն­վում էր միևնույն բնու­թյան ծո­ցում, սա­կայն ի­րենց ար­տա­քին տես­քով, կուլ­տու­րա­կա­նու­թյամբ, շի­նա­րա­րու­թյամբ ու հո­յա­կա­պու­թյամբ խիստ տար­բեր­վում էին ի­րա­րից։
Բազ­մա­թիվ տաս­նա­մյակ­նե­րի ըն­թաց­քում այդ եր­կու հարևան ժո­ղո­վուրդ­նե­րը հան­դես են ե­կել ի­րենց ստեղ­ծա­գոր­ծա­կան ըն­դու­նա­կու­թյուն­նե­րով՝ կու­տա­կե­լով խո­շոր հարս­տու­թյուն՝ թող­նե­լով ի­րենց հե­տա­գա սե­րունդ­նե­րին որ­պես անգ­նա­հա­տե­լի ժա­ռան­գու­թյուն։
Հա­յե­րը բնակ­վում էին քա­ղա­քի արևմտյան, հյու­սի­սա­յին և հյու­սիս-արևե­լյան մա­սե­րում, իսկ թուր­քե­րը՝ արևե­լյան և հա­րա­վա­յին մա­սում։
Այդ եր­կու քա­ղա­քա­մա­սե­րը սահ­մա­նա­զատ­ված էին։


ԶԲԱՂՄՈՒՆՔԸ


Շուշ­վա հայ բնակ­չու­թյունն զբաղ­վում էր տնայ­նա­գոր­ծու­թյամբ, ար­հեստ­նե­րով, առևտրով՝ վա­ճա­ռա­կա­նու­թյամբ և հիմ­նարկ­նե­րում աշ­խա­տե­լով։ Ար­հես­տա­վոր­ներն զբաղ­վում էին կոշ­կա­կա­րու­թյամբ, դեր­ձա­կու­թյամբ (ա­սիա­կան և եվ­րո­պա­կան), ժա­մա­գոր­ծու­թյամբ, ա­տաղ­ծա­գոր­ծու­թյամբ, թի­թե­ղա­գոր­ծու­թյամբ, ոս­կեր­չու­թյամբ, հյուս­նու­թյամբ և այլն։
Կա­յին բազ­մա­թիվ կոշ­կա­կար­ներ, ո­րոնք մեծ մա­սամբ կա­րում էին չմուշկ­ներ՝ թե՜ կա­նանց և թե՜ տղա­մարդ­կանց։
Այս­տեղ ա­ռաջ­նա­կարգ տեղ էր բռ­նում առևտու­րը։ Խո­շոր առևտրա­կան­նե­րին կից կա­յին նաև բազ­մա­թիվ ման­րա­վա­ճառ­ներ, ո­րոնք հա­սա­րա­կու­թյա­նը մա­տա­կա­րա­րում էին ար­դյու­նա­բե­րա­կան ապ­րանք­ներ ու կեն­սա­կան անհ­րա­ժեշտ զա­նա­զան մթերք­ներ. սրանց էր թողն­ված աս­պա­րեզն ամ­բող­ջա­պես։
Շու­շիում առևտուրն ամ­բող­ջո­վին գտն­վում էր հա­յե­րի ձեռ­քին։ Խո­շոր առևտրա­կան­ներն ստա­նում էին ար­դյու­նա­բե­րա­կան ապ­րանք­նե­րը Ռու­սաս­տա­նից և Լե­հաս­տա­նի կենտ­րո­նա­կան քա­ղաք­նե­րի ֆաբ­րի­կա­նե­րից ու գոր­ծա­րան­նե­րից, օ­րի­նակ Մոսկ­վա և Լոձ։ Շուշ­վա թուրք վա­ճա­ռա­կան­նե­րը, ինչ­պես և ա­ռանց բա­ցա­ռու­թյան Զան­գե­զու­րի և Ղա­փա­նի վա­ճա­ռա­կան­նե­րը, բո­լորն էլ Շուշ­վա հայ խո­շոր վա­ճա­ռա­կան­նե­րի կլիենտ­ներն էին. նրան­ցից ստա­նում էին մա­նու­ֆակ­տու­րա և վա­ճա­ռում ի­րենց շր­ջան­նե­րում։
Շուշ­վա խո­շոր վա­ճա­ռա­կան­նե­րից հայտ­նի էին ՙՍյու­նիք՚ և ՙՊա­տիվ՚ ըն­կե­րու­թյուն­նե­րը, Մկրտ­չյան և Բա­բա­յան եղ­բայր­նե­րը, Մել­քում Խա­չատ­րյան, Զա­խար Մաս­կյան, Ի­սա­խա­նյան, եղ­բայր Ե­սա­յան­ներ, Վա­րան­ցով, եղ­բայր Ղա­զա­րյան­ներ և այլն, կա­րե­լի է տաս­նյակ­նե­րով թվել։
Այս­տեղ էր գտն­վում ՙԶին­գե­րի՚ գոր­ծա­կա­լու­թյու­նը, ո­րը հա­սա­րա­կու­թյա­նը տա­լիս էր ՙԶին­գեր՚ կոչ­ված կա­րի մե­քե­նա­ներ։
Այս­պի­սով Շու­շին խո­շոր առևտրա­կան կենտ­րոն էր։
Շուշ­վա, ընդ­հան­րա­պես Ղա­րա­բա­ղի ար­հես­տա­վո­րու­թյու­նը, շատ հայտ­նի էր իր շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րով։ Ան­դր­կով­կա­սի և ան­դր­կաս­պյան եր­կր­նե­րի շի­նա­րա­րու­թյան մեծ մա­սը կա­տար­վում էր Ղա­րա­բա­ղի ար­հես­տա­վոր­նե­րի ձեռ­քով։ Քա­ղա­քի ծայ­րա­մա­սե­րում պա­հում էին մեծ քա­նա­կու­թյամբ ա­նա­սուն­ներ ու թռ­չուն­ներ և, այս­պի­սով, քա­ղա­քի բնակ­չու­թյա­նը մա­տա­կա­րա­րում ո­րոշ չա­փով կեն­սամ­թերք­ներ։

ՇՈՒՇՎԱ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ
ՇԵՐՏԱՎՈՐՈՒՄԸ


Կա­յին շատ քա­ղա­քա­ցի­ներ, ո­րոնք ապ­րում էին ռեն­տա­յով՝ ա­նաշ­խատ ե­կա­մու­տով։ Նրանք ի­րենց դրա­մագ­լուխ­նե­րը տա­լիս էին տո­կոս­նե­րով, բնա­կա­րան­նե­րը վար­ձով և այլն։
Դրանք նախ­կին խո­շոր՝ մե­ծա­քա­նակ առևտրով զբաղ­վող մար­դիկ էին, ո­րոնք կապ ու­նեին պարս­կա­կան, ռու­սա­կան և եվ­րո­պա­կան շու­կա­նե­րի հետ։ Սրանք, դի­զե­լով մեծ կա­րո­ղու­թյուն, ի­րենց ծե­րու­թյան հա­սա­կում ապ­րում էին Շու­շիում։
Երկ­րորդ կար­գի մար­դիկ էին մե­ծա­քա­նակ առևտրա­կան­նե­րը, ո­րոնք կապ ու­նե­նա­լով ֆիր­մա­նե­րի հետ՝ ապ­րանք­ներ էին ստա­նում և մա­տա­կա­րա­րում թե՜ քա­ղա­քում և թե՜ Շուշ­վա, Զան­գե­զու­րի, Խա­չե­նի, Ջի­վան­շի­րի շր­ջան­նե­րում՝ ու­նե­նա­լով, միևնույն ժա­մա­նակ, ի­րենց ման­րա­ծախ խա­նութ­նե­րը։ Կա­յին ման­րա­ծախ առևտրա­կան­ներ, ո­րոնք դար­ձյալ կապ ու­նե­նա­լով Մոսկ­վա­յի և Լո­ձի գոր­ծա­րան­նե­րի հետ՝ ստա­նում էին ապ­րանք­ներ և վա­ճա­ռում ի­րենց խա­նութ­նե­րում։
Կա­յին մեծ քա­նա­կու­թյամբ մր­գա­վա­ճառ­ներ, ո­րոնք վա­ճա­ռում էին թե՜ տե­ղա­կան և թե՜ Պարս­կաս­տա­նից ստա­ցած չոր մր­գեր։ Քա­ղաքն ու­ներ մեծ քա­նա­կու­թյամբ ար­հես­տա­վոր­ներ, ո­րոնք ու­նեին ի­րենց համ­քա­րու­թյուն­նե­րը, ո­րոն­ցից յու­րա­քան­չյու­րը ու­ներ, ըստ իր ար­հես­տի, իր դրո­շա­կը, ներ­քին կա­նո­նադ­րու­թյուն և այլն։
Ա­ռանձ­նա­պես աչ­քի էր ընկ­նում պղն­ձա­գործ­նե­րի համ­քա­րու­թյու­նը։
Կա­յին ջր­կիր­ներ, մշակ­ներ և սևա­գործ բան­վոր­ներ։
Քա­ղա­քի թոփ­խա­նա­յում կա­յին բազ­մա­թիվ բեռ­նա­կիր­ներ (ՙհամ­բալ­ներ՚) ո­րոնք սպա­սում էին՝ քա­ղա­քա­ցի­նե­րի ծան­րոց­նե­րը տե­ղա­փո­խե­լու հա­մար և ստա­նում ի­րենց վար­ձը։ Սրանք մեծ մա­սամբ պարս­կահ­պա­տակ­ներ էին՝ ե­կած Ղա­րա­դա­ղից՝ հա­յեր և պար­սիկ­ներ։

ՇՈՒՇՎԱ ՇՈՒԿԱՆ


Շու­շին ու­ներ ճոխ ու հա­րուստ շու­կա, ո­րը ո­ղող­վում էր հե­ռու ու մո­տիկ, հայ ու թուրք գյու­ղա­ցիու­թյան բե­րած գյու­ղատն­տե­սա­կան և այլ տե­սա­կի մթերք­նե­րով։
Քա­ղաք էին բե­րում հա­ցա­հա­տիկ­ներ, ա­լյուր, միս, կաթ­նամ­թերք­ներ, խմիչք­ներ, թռ­չուն­ներ, կեն­դա­նի­ներ, վա­ռե­լիք, բան­ջա­րե­ղեն, պտուղ­ներ, բուրդ, բամ­բակ և այլն։
Շուշ­վա բնակ­չու­թյունն իր նիստ ու կա­ցով, իր կեն­ցա­ղա­վա­րու­թյամբ հա­յա­շատ քա­ղաք­նե­րի շար­քում ու­րույն ու բա­ցա­ռիկ տեղ էր գրա­վում։ Շու­շե­ցի հայ ըն­տա­նի­քը, հա­մա­ձայն նրա նախ­նի­նե­րի սո­վո­րու­թյան, ունևոր, թե չքա­վոր, յու­րա­քան­չյուրն իր մի­ջոց­նե­րի հա­մա­ձայն, օ­գոս­տո­սից մինչև հոկ­տեմ­բեր աշ­խա­տում էր ամ­բողջ տար­վա իր պա­շա­րը պատ­րաս­տել։ Նա իր տա­նը պետք է ու­նե­նար այն ա­մե­նը, ինչ գոր­ծադր­վում էր իր տն­տե­սու­թյան մեջ։
Նա յու­րա­քան­չյուր տար­վա սկզ­բին պատ­րաս­տում էր ամ­բողջ տար­վա հա­մար ա) վա­ռե­լիք, բ) սնն­դամ­թերք­ներ, գ) հա­գուստ։
Այժմ կանգ առ­նենք դրանց վրա ա­ռան­ձին-ա­ռան­ձին։