[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱ­ՐԵ­ԽՈ­ՍԵՔ ՓԱԽՍ­ՏԱ­ԿԱՆ­ՆԵ­ՐԻ ՀԱ­ՄԱՐ, կամ՝ Ի՞Ն­ՉՈՒՄ ԵՆՔ ՄԵՆՔ ԹԵ­ՐԱ­ՑԵԼ

Էվիկա ԲԱԲԱՅԱՆ

 Ա­մեն տա­րի հու­նի­սի 20-ին մի­ջազ­գա­յին հան­րակ­ցու­թյու­նը նշում է Փախս­տա­կան­նե­րի հա­մաշ­խար­հա­յին օ­րը, ո­րը հաս­տատ­վել է 2000թ. ՄԱԿ-ի Գլ­խա­վոր ա­սամբ­լեա­յի կող­մից՝ աշ­խար­հում փախս­տա­կան­նե­րի խն­դիր­նե­րի վե­րա­բե­րյալ ի­րա­զեկ­վա­ծու­թյան բարձ­րաց­ման, նրանց անվ­տան­գու­թյան, կա­րիք­նե­րի և տա­րաբ­նույթ ա­ջակ­ցու­թյան ա­պա­հով­ման նպա­տա­կով:

ՙԱշ­խար­հում, որ­տեղ բռ­նու­թյան ար­դյուն­քում հա­րյու­րա­վոր ըն­տա­նիք­ներ ա­մեն օր հար­կադ­րա­բար լքում են ի­րենց հա­րա­զատ վայ­րե­րը, հա­մաշ­խար­հա­յին հան­րակ­ցու­թյան ա­ջակ­ցու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյուն կա՚,-նշ­վում է ՄԱԿ-ի կայ­քում: Ցա­վոք սր­տի, այս ճշ­մա­րիտ խոս­քը որևէ կերպ չի վե­րա­բե­րել ու չի վե­րա­բե­րում Ադր­բե­ջա­նից բռ­նա­գաղ­թած և Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում ա­պաս­տա­նած հայ փախս­տա­կան­նե­րին:
Ա­մեն ինչ սկս­վեց 1988թ. փետր­վա­րին, երբ ԼՂԻՄ հայ ազ­գաբ­նակ­չու­թյան՝ Մայր հա­յաս­տա­նին վե­րա­միա­վո­րե­լու խա­ղաղ պա­հանջ­նե­րին ի պա­տաս­խան Ադր­բե­ջա­նը հա­կադ­րեց բռ­նի ուժ: 1988թ. Սում­գա­յի­թյան ող­բեր­գու­թյու­նը, 1988թ. նո­յեմ­բե­րին Գան­ձա­կում ¥Կի­րո­վա­բադ¤, 1990թ. Բաք­վում ի­րա­գործ­ված հայ ազ­գաբ­նակ­չու­թյան ջար­դե­րը, հա­յե­րի բռ­նա­տե­ղա­հա­նու­թյուն­նե­րը Գե­տա­շե­նից և Շա­հու­մյա­նի շր­ջա­նից, Մար­տա­կեր­տում ի­րա­կա­նաց­ված ՙԿոլ­ցո՚ ռազ­մա­գոր­ծո­ղու­թյու­նը և շատ ու­րիշ ոչ պա­կաս ող­բեր­գա­կան ի­րա­դար­ձու­թյուն­ներ տեղ գտան մեր նո­րա­գույն պատ­մու­թյան տա­րեգ­րու­թյան մեջ: Այդ օ­րե­րին Ստե­փա­նա­կեր­տի, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի շրջ­կենտ­րոն­նե­րի փո­ղոց­նե­րը լեփ-լե­ցուն էին փախս­տա­կան­նե­րով: Մար­դիկ գի­շե­րում էին փո­ղոց­նե­րում, ան­ծա­նոթ մարդ­կանց տնե­րում: Այդ ժա­մա­նակ­վա խոր­հր­դա­յին իշ­խա­նու­թյան մար­մին­ներն ա­րագ ար­ձա­գան­քե­ցին ի­րա­վի­ճա­կին և, ըստ հնա­րա­վո­րու­թյան, սկ­սե­ցին փախս­տա­կան­նե­րին բնա­կեց­նել հան­րա­կա­ցա­րան­նե­րում, տա­րաբ­նույթ շենք-շի­նու­թյուն­նե­րում, հյու­րա­նոց­նե­րում:
Մեր թեր­թը բազ­միցս անդ­րա­դար­ձել է փախս­տա­կան­նե­րի թե­մա­յին և նրանց խն­դիր­նե­րին: 30 տա­րի շա­րու­նակ մենք բարձ­րա­ձայ­նել ենք հար­ցե­րի մա­սին, ո­րոնք բնակ­չու­թյան տվյալ խմ­բի հա­մար կեն­սա­կան նշա­նա­կու­թյուն ու­նեն՝ ա­մեն ան­գամ հու­սա­լով, որ մեր ձայ­նը լսե­լի կդառ­նա, և փախս­տա­կան­նե­րի մա­սին մեր հեր­թա­կան լրատ­վու­թյան մեջ ինչ-որ լա­վա­տե­սա­կան մի­տում­ներ կլի­նեն: Բայց, ա­վա՛ղ… Բաք­վից, Սում­գա­յի­թից, Ադր­բե­ջա­նի այլ բնա­կա­վայ­րե­րից փախս­տա­կան­նե­րին, ինչ­պես նաև հար­կա­դիր վե­րաբ­նակ­նե­րին հու­զող խն­դիր­նե­րը 30 տա­րի անց էլ պահ­պա­նել են ի­րենց ար­դիա­կա­նու­թյու­նը: Դեռ ա­վե­լին, Ար­ցա­խի դեմ Թուր­քիա­յի հո­վա­նա­վո­րու­թյամբ Ադր­բե­ջա­նի սան­ձա­զեր­ծած ռազ­մա­կան ագ­րե­սիա­յի հետևան­քով բռ­նա­տե­ղա­հան­ված­նե­րի թիվն ա­վե­լա­ցել է մի քա­նի ան­գամ…
Այ­սօր ի՞նչ լու­ծում­ներ են տր­վում բռ­նա­տե­ղա­հան­ված­նե­րի խն­դիր­նե­րին: Ար­դյո՞ք, պաշ­տո­նա­պես կա­նո­նա­կարգ­ված է նրանց կար­գա­վի­ճա­կը: Ի՞նչ ծրագ­րեր են նա­խա­տես­վում կյան­քի կո­չել: Ար­դյո՞ք, հս­տա­կեց­վել են ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րը: Ի՞նչ­պես է լուծ­վե­լու 1988-92թթ. Ադր­բե­ջա­նից հայ փախս­տա­կան­նե­րի բնա­կա­րա­նա­յին հար­ցե­րը: Այս և այլ հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը փոր­ձե­ցինք ստա­նալ ԱՀ աշ­խա­տան­քի, սո­ցիա­լա­կան և միգ­րա­ցիա­յի հար­ցե­րի նա­խա­րա­րու­թյան միգ­րա­ցիա­յի և ժո­ղովր­դագ­րա­կան հար­ցե­րի վար­չու­թյու­նում:

Վար­չու­թյու­նում տե­ղա­հան­ված ան­ձանց պաշ­տո­նա­կան կար­գա­վի­ճա­կի վե­րա­բե­րյալ հար­ցին ի պա­տաս­խան ա­սա­ցին, որ 2020թ. սեպ­տեմ­բե­րի 27-ին սան­ձա­զերծ­ված պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հետևան­քով տե­ղա­հան­ված քա­ղա­քա­ցի­նե­րին ի­րա­վա­կան կար­գա­վի­ճակ տրա­մադ­րե­լու նպա­տա­կով մշակ­վում է կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­ման նա­խա­գիծ:
-Ի՞նչ­պես են այ­սօր լուծ­վում բռ­նա­տե­ղա­հան­ված­նե­րի խն­դիր­նե­րը: Ի՞նչ ծրագ­րեր են նա­խա­տես­վում կյան­քի կո­չել:
-Այ­սօր ա­նօթևան մնա­ցած մեր հայ­րե­նա­կից­նե­րին կա­հա­վոր­ված բնա­կե­լի տնե­րով ա­պա­հո­վե­լու խն­դիր­նե­րի լու­ծումն ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րի ցան­կում է: Ար­ցա­խի տար­բեր բնա­կա­վայ­րե­րում ա­զատ բնակ­ֆոն­դի հաշ­վա­ռու­մը, բնա­կե­լի տնե­րի վե­րա­նո­րո­գումն ու կա­հա­վոր­ման աշ­խա­տանք­ներն ըն­թաց­քի մեջ են: Այժմ նա­խա­տես­վում է կյան­քի կո­չել մի կարևոր նա­խա­ձեռ­նու­թյուն, ո­րի շր­ջա­նակ­նե­րում տե­ղա­հան­ված բազ­ման­դամ 100 ըն­տա­նիք, ո­րոնք ցան­կու­թյուն կու­նե­նան բնակ­վել Աս­կե­րա­նի շր­ջա­նի Դահ­րավ գյու­ղի մո­տա­կայ­քում կա­ռուց­վե­լիք է­կո­լո­գիա­պես մա­քուր, փայ­տե ա­ռանձ­նատ­նե­րում, կդառ­նան ՙ100 տուն՚ ծրագ­րի շա­հա­ռու­ներ:
-Քա­նի՞ փախս­տա­կան և ներ­քին տե­ղա­հան­ված անձ է հաշ­վառ­ված Վար­չու­թյու­նում:
-Ներ­կա պա­հի դրու­թյամբ ԱՀ աշ­խա­տան­քի, սո­ցիա­լա­կան և միգ­րա­ցիա­յի հար­ցե­րի նա­խա­րա­րու­թյան միգ­րա­ցիա­յի և ժո­ղովր­դագ­րա­կան հար­ցե­րի վար­չու­թյու­նում հաշ­վառ­ված է 1424 ըն­տա­նիք՝ որ­պես բնա­կե­լի տան կա­րիք ու­նե­ցող:
-Ի՞նչ­պես է լուծ­վե­լու 1988-92թթ. Ադր­բե­ջա­նից հայ փախս­տա­կան­նե­րի բնա­կա­րա­նա­յին հար­ցը: Կա­րո՞ղ են նրանք հաշ­վառ­վել բնա­կա­րա­նա­յին հեր­թում, ե­թե՝ ա­յո, ա­պա ի՞նչ կար­գով:
-1988-92թթ. Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյու­նից բռ­նա­գաղ­թած՝ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում փախս­տա­կա­նի հաշ­վառ­ման վկա­յա­կան ¥ՓՀՎ¤ ստա­ցած, ինչ­պես նաև ՓՀՎ չս­տա­ցած՝ փաս­տա­ցի փախս­տա­կան հան­դի­սա­ցող ան­ձինք, հնա­րա­վո­րու­թյուն ու­նեին օգտ­վել կա­ռա­վա­րու­թյան հա­մա­պա­տաս­խան ո­րո­շում­նե­րով ամ­րագր­ված հի­պո­թե­քա­յին վար­կա­վոր­մամբ բնակ­պայ­ման­նե­րի բա­րե­լավ­ման նպա­տա­կով տրա­մադր­վող պե­տա­կան ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյան ծրագ­րից: Օ­րի­նակ ՙԱր­ցա­խի սո­ցիա­լա­կան ծրագ­րե­րի հիմ­նադ­րա­մի՚ հի­պո­թե­քա­յին վար­կա­վոր­ման ծրագ­րե­րում ընդգրկվել է 150 ՓՀՎ ստա­ցած ըն­տա­նիք: 2019թ. ըն­թաց­քում պե­տա­կան ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյու­նից օգտ­վել է ՓՀՎ ու­նե­ցող և նրանց հա­վա­սա­րեց­ված 157 ըն­տա­նիք, 2020թ. օ­գոս­տոս ամս­վա դրու­թյամբ ար­տո­նյալ հի­պո­թե­քա­յին վար­կա­վոր­ման ծրագ­րում ընդգրկված է ե­ղել 60 փախս­տա­կան ըն­տա­նիք: Ար­ցա­խյան վեր­ջին պա­տե­րազ­մի հետևան­քով տե­ղա­հան­ված քա­ղա­քա­ցի­նե­րի խն­դիր­նե­րի լուծ­ման ա­ռաջ­նա­հեր­թու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված՝ 1988-92թթ. փախս­տա­կան­նե­րի բնակ­բա­րե­լավ­ման նպա­տա­կով տրա­մադր­վող պե­տա­կան ա­ջակ­ցու­թյան ծրագ­րերն այս պա­հին ժա­մա­նա­կա­վո­րա­պես չեն գոր­ծում:

Հ.Գ. 1988-92թթ. Ադր­բե­ջա­նից բռ­նա­գաղ­թած փախս­տա­կան­նե­րի բնակ­պայ­ման­նե­րի բա­րե­լավ­մանն ուղղ­ված վե­րոն­շյալ պե­տա­կան ծրագ­րե­րի առն­չու­թյամբ մեր խմ­բագ­րու­թյուն դի­մել են փախս­տա­կան­ներ և դժ­գո­հու­թյուն հայտ­նել առ այն, որ հի­պո­թե­քա­յին վար­կա­վոր­մամբ բնա­կա­րան ձեռք բե­րե­լու հա­մար նրանք պետք է բնա­կա­րա­նի գնի 10 տո­կո­սի չա­փով կան­խավ­ճար կա­տա­րեին, ին­չը հս­կա­յա­կան գու­մար է կազ­մում և ի­րենց կա­րո­ղու­թյուն­նե­րից վեր է: Բա­ցի դրա­նից, բնա­կե­լի տան քա­ռա­կու­սի մետ­րի հա­մար Ներդ­րու­մա­յին հիմ­նադ­րա­մի տրա­մադ­րած գու­մա­րը զգա­լիո­րեն ցածր է շու­կա­յա­կան գնից, ուս­տի մնա­ցոր­դը դար­ձյալ ստիպ­ված էր լի­նում վճա­րել փախս­տա­կա­նը:
Մեր թեր­թը բազ­միցս լու­սա­բա­նել է այդ խն­դի­րը` իշ­խա­նու­թյուն­նե­րի ու­շադ­րու­թյու­նը հրա­վի­րե­լով այն հան­գա­ման­քի վրա, որ ան­գամ այդ 10 տո­կոս կան­խավ­ճա­րի պայ­մա­նի չե­ղար­կու­մը հար­ցի լու­ծում չէ, քա­նի որ հի­պո­թե­քա­յին վար­կեր տրա­մադ­րում են բան­կե­րը, ո­րոնք չեն հա­մա­գոր­ծակ­ցում կա­րի­քա­վոր քա­ղա­քա­ցի­նե­րի հետ, իսկ փախս­տա­կան­նե­րի մեծ մասն այդ կար­գա­վի­ճա­կում է. նրան­ցից շա­տերն ար­դեն թո­շա­կա­ռու են, իսկ հա­ճախ` չու­նեն կա­յուն ե­կա­մուտ: