[ARM]     [RUS]     [ENG]

ԵՎ ԿՅԱՆՔԸ ԿԱՐՄԻՐ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԻՐ ՀՈՒՆՈՎ

Լուսինե ԴԱՇՅԱՆ

 Կար­միր շու­կա­յի բնակ­չու­թյան թվա­քա­նա­կը մինչև պա­տե­րազ­մը 1132 մարդ էր, փաս­տա­ցի բնակ­վում էր 1215-ը։ Դպ­րոց հա­ճա­խում էր 248 ա­շա­կերտ, ման­կա­պար­տեզ՝ 75 ե­րե­խա։

Այ­սօր Կար­միր շու­կա­յի դպ­րոց հա­ճա­խում է 165 ա­շա­կերտ, ման­կա­պար­տեզ`36 ե­րե­խա, ընդ ո­րում, նաև Թա­ղա­վարդ հա­մայն­քից։ Պա­տե­րազ­մի հետևան­քով գյու­ղա­մերձ տե­ղա­մա­սում հա­մայն­քը կորց­րել է 260 հա վա­րե­լա­հող, որ­տեղ մշակ­վում էին հա­ցա­հա­տի­կա­յին մշա­կա­բույ­սեր։ Գյու­ղա­մեր­ձում չե­զոք գո­տում է գտն­վում 67,5 հա վա­րե­լա­հող, ո­րը նե­րա­ռում է 34,5 հա խա­ղո­ղայ­գի, 13,5 թթայ­գի, ո­րոնք հնա­րա­վոր չէ մշա­կել, քա­նի որ հա­կա­ռա­կոր­դի նշա­նա­ռու­թյան տակ է գտն­վում. գյու­ղա­ցին գնում է աշ­խա­տե­լու իր հո­ղա­տա­րած­քում՝ ոչ մի ա­պա­հո­վու­թյան ե­րաշ­խիք չու­նե­նա­լով։
Չե­զոք գո­տում է գտն­վում նաև 9,7 հա ա­րո­տա­վայր:
Պա­տե­րազ­մի ժա­մա­նակ վնաս­վել էին դպ­րո­ցի, ման­կա­պար­տե­զի մաս­նա­շեն­քե­րը, ո­րոնց վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­ներն ըն­թա­ցիկ փու­լում են։
Հա­մայնքն ու­նի 260 բնա­կե­լի տուն, ո­րից 250-ը տար­բեր աս­տի­ճա­նի վնաս­ներ է կրել, գրե­թե յու­րա­քան­չյուր տուն շի­նա­րա­րա­կան մի­ջամ­տու­թյան կա­րիք ու­նի։ Հա­մայն­քի ղե­կա­վար Նա­րեկ Ա­թա­յա­նը շնոր­հա­կա­լու­թյուն է հայտ­նում քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյա­նը տրա­մադ­րած շի­նա­նյու­թի հա­մար, նշում, որ գյու­ղի խն­դիր­ներն ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում են, վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­ներն ըն­թաց­քի մեջ են։
Պա­տե­րազ­մի հետևան­քով հա­մայնքն ու­նե­ցել է 10 զոհ, այդ թվում՝ մե­կը՝ խա­ղաղ բնա­կիչ, 3 ան­հետ կո­րած, 21 վի­րա­վոր։
Գյու­ղա­մի­ջյան ճա­նա­պար­հով անց­նող թշ­նա­մու ավ­տո­շա­րա­սյու­նը, մեծ դժ­գո­հու­թյուն է ա­ռա­ջաց­նում բնակ­չու­թյան շր­ջա­նում, քա­նի որ հա­կա­ռա­կոր­դը մշ­տա­պես ան­հան­դուր­ժե­լի պահ­վածք է ցու­ցա­բե­րում։ Այժմ հա­մե­մա­տա­բար հաղ­թա­հա­րել են այդ լար­ված ի­րա­վի­ճա­կը` մի կող­մից հույս ու­նե­նա­լով, որ այն ժա­մա­նա­կա­վոր բնույթ է կրում, մյուս կող­մից՝ բնակ­չու­թյան բո­ղո­քից հե­տո խա­ղա­ղա­պահ­նե­րը ու­ժե­ղաց­րել են վե­րահս­կո­ղու­թյու­նը։ Հիմ­նա­կա­նում երթևե­կում են շա­բա­թա­կան ե­րեք ան­գամ` խա­ղա­ղա­պահ­նե­րի ու­ղեկ­ցու­թյամբ։ Նույն ճա­նա­պար­հով գյու­ղի ե­րե­խա­ներ են դպ­րոց հա­ճա­խում կամ վե­րա­դառ­նում տուն: Այդ ճա­նա­պար­հը վե­րահ­սկ­վում է՝ նաև տե­ղի ոս­տի­կան­նե­րի կող­մից։
Կար­միր շու­կա­յում նոր թա­ղա­մաս է կա­ռուց­վում։ Թա­ղա­վար­դից տե­ղա­հան­ված բնակ­չու­թյան հա­մար գյու­ղի տա­րած­քում նա­խա­տես­վում է 127 բնա­կե­լի տուն կա­ռու­ցել։ Տա­րած­քը գտն­վում է Տնջ­րի ծա­ռից ներքև, Դա­դա­յա­նի բա­ղեր կոչ­վող հատ­վա­ծում։ Նա­խա­տես­ված բնա­կե­լի տնե­րը կու­նե­նան 1000-1500 քառ.մ տնա­մերձ հո­ղա­մաս` բնա­կիչ­նե­րին հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձե­ռե­լով հո­ղա­գոր­ծու­թյամբ զբաղ­վել։ Թա­ղա­մա­սը կու­նե­նա ման­կա­պար­տեզ, առևտրի սրահ, խա­ղահ­րա­պա­րակ, մար­զաս­րահ։
Գյու­ղում ջրա­մա­տա­կա­րա­րու­մը կազ­մա­կերպ­վում է գրա­ֆի­կով, մա­տա­կա­րար­վող է­լեկտ­րա­կա­նու­թյան լա­րու­մը դեռևս թույլ է, սա­կայն այս ուղ­ղու­թյամբ աշ­խա­տանք­ներն ըն­թաց­քի մեջ են։