[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵՐ ՕՐԵՐԻ ՄԵԾ ՀԱՅԸ

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ

Սե­րունդ­ներն ի­րար լրաց­նե­լով կեր­տում են սե­փա­կան հայ­րե­նի­քի պատ­մու­թյու­նը, պատ­մու­թյուն, ո­րի ա­մեն մի շերտն իր ազ­գա­յին դի­մա­գիծն ար­տա­հայ­տող ե­րանգ­ներն ու­նի։ Հա­յոց նո­րօ­րյա պատ­մու­թյան ազ­գա­յին մշա­կույ­թի և հատ­կա­պես մեր բազ­մա­դա­րյա եր­գար­վես­տի մեջ իր անգ­նա­հա­տե­լի ա­վանդն ու­նի ՀՀ Ժո­ղովր­դա­կան ար­տիստ, եր­գա­հան, բա­նաս­տեղծ, լրագ­րող, հե­ռուս­տա­տե­սա­յին բե­մադ­րիչ, ռե­ժի­սոր, շի­նա­րար-ին­ժե­ներ Սա­սուն Պասկևի­չյա­նը։

Մաեստ­րո­յի հետ ա­ռիթ ու­նե­ցանք զրու­ցե­լու օ­րերս։ Չնա­յած այն փաս­տին, որ կոմ­պո­զի­տոր Պասկևի­չյանն ըն­դա­մե­նը եր­կու օր ա­ռաջ է վի­րա­հա­տու­թյուն տա­րել, չհ­րա­ժար­վեց ան­կեղծ զրույց ծա­վա­լե­լու մեր ա­ռա­ջար­կից։
Քա­նի որ ի սկզ­բա­նե ո­րո­շե­ցինք, որ սա ոչ այն­քան հար­ցազ­րույց է, որ­քան` Սա­սուն Պասկևի­չյա­նի կյան­քի ու գոր­ծու­նեու­թյան մա­սին ան­կեղծ զրույց, այ­դու­հան­դերձ, խախ­տե­լով ա­վան­դույ­թը, ա­ռանց որևէ հար­ցադր­ման, խոս­քը մաեստ­րոինն է։
-Ծն­վել եմ 1939թ.-ի հոկ­տեմ­բե­րի 5-ին, Երևան քա­ղա­քում, ար­հես­տա­վո­րի ըն­տա­նի­քում։ Ա­վար­տել եմ Երևա­նի Ղ. Ա­ղա­յա­նի ան­վան # 63 դպ­րո­ցը, 1957թ.-ին` գե­րա­զանց գնա­հա­տա­կան­նե­րով։ Նույն տա­րի ըն­դուն­վել և 1962թ. ա­վար­տել եմ Երևա­նի Պո­լի­տեխ­նի­կա­կան ինս­տի­տու­տի Շի­նա­րա­րա­կան ֆա­կուլ­տե­տը` ստա­նա­լով ՙՀա­ղոր­դակ­ցու­թյան ճա­նա­պարհ­նե­րի՚ շի­նա­րար-ին­ժե­նե­րի մաս­նա­գի­տու­թյուն։
Ըն­դա­մենն այս մի քա­նի նա­խա­դա­սու­թյու­նից հե­տո, ո­րոնք կեն­սագ­րա­կան տվյալ­ներ էին, նա­խօ­րոք պատ­րաս­տած հար­ցերս կրկ­նա­պատկ­վե­ցին։ Շի­նա­րա՞ր, մի՞­թե։ Չնա­յած մենք այդ­պի­սինն ենք, թող ան­հա­մես­տու­թյուն չթ­վա։ Մինչ ես մտ­քե­րիս մեջ էի, կոմ­պո­զի­տոր Պասկևի­չյա­նը հա­մես­տո­րեն պատ­մում էր։ Ես ընդ­հա­տել չցան­կա­ցա։
Աշ­խա­տել եմ հա­զար ու մի տեղ: Հե­տո Հա­յաս­տա­նի Ռա­դիո­յի և Հե­ռուս­տա­տե­սու­թյան Պե­տա­կան Կո­մի­տեում` որ­պես Էստ­րա­դա­յին-Սիմ­ֆո­նիկ նվա­գախմ­բի դի­րեկ­տոր (մինչև 1980թ. մա­յիս ա­մի­սը)։ Նույն ամ­սին ըն­տա­նի­քով տե­ղա­փոխ­վել եմ Լոս Ան­ջե­լես մշ­տա­կան բնա­կու­թյան։ Մինչև 1988թ. դեկ­տեմ­բեր զբաղ­վել եմ լրագ­րու­թյամբ, ո­րից եր­կու տա­րին որ­պես ՙՍևան՚ երկ­շա­բա­թա­թեր­թի խմ­բագ­րի տե­ղա­կալ, այ­նու­հետև թղ­թակ­ցել եմ տե­ղի մա­մու­լին` տար­բեր թեր­թե­րի։
Երբ փոր­ձե­ցի ի­մա­նալ, թե ինչ­պես ստաց­վեց, որ հե­տո վե­րա­դար­ձավ Հա­յաս­տան, հար­ցի ողջ էու­թյունն ըն­կա­լե­լով եր­գար­վես­տի վար­պետ Պասկևի­չյա­նը շա­րու­նա­կեց.
Սպի­տա­կի երկ­րա­շար­ժից ան­մի­ջա­պես հե­տո (1988թ., դեկ­տեմ­բեր) Լոս Ան­ջե­լե­սում հիմ­նադ­րե­ցի ՙՀԱ­ՅԱՍ­ՏԱՆ՚ (ՙTele ARMENIA՚) հե­ռուս­տա­տե­սու­թյու­նը և ՙՀԱ­ՅԱՍ­ՏԱՆ՚ (ՙARMENIA՚) Մշա­կու­թա­յին կենտ­րո­նը՝ ծա­վա­լե­լով ազ­գա­պահ­պան և ազ­գան­պաստ գոր­ծու­նեու­թյուն։ Հե­ռուս­տա­տե­սու­թյան և Մշա­կու­թա­յին կենտ­րո­նի շուրջ հա­մախ­մբ­վե­ցին Լոս Ան­ջե­լե­սի բազ­մա­թիվ հայ մտա­վո­րա­կան­ներ, տար­բեր մաս­նա­գետ­ներ, ե­րի­տա­սարդ­ներ և մա­նուկ­ներ։ Հե­ռուս­տա­տե­սու­թյունն ու մշա­կու­թա­յին կենտ­րոնն զգա­լի ներդ­րում ու­նե­ցան Հայ­րե­նի­քին օգ­նե­լու՝ տե­ղի հայ­կա­կան հա­մայն­քի աշ­խա­տանք­նե­րում, մաս­նա­վո­րա­պես՝ ՙՀայ­կա­կան Միա­ցյալ Ֆոն­դի՚ (UAF) և ՙՀա­յաս­տան Հա­մա­հայ­կա­կան Հիմ­նադ­րա­մի՚ աշ­խա­տանք­նե­րում։ Հայ­րե­նան­վեր մեծ աշ­խա­տանք էր կա­տա­րում Մշա­կու­թա­յին Կենտ­րո­նի Տիկ­նանց Հանձ­նա­խում­բը, ո­րոնց ջան­քե­րով եր­կու ան­գամ դրա­մա­հա­վաք կազ­մա­կերպ­վեց և գու­մա­րը հատ­կաց­վեց Ար­ցա­խի ծնո­ղա­զուրկ և կա­րի­քա­վոր ե­րե­խա­նե­րին։ Հե­ռուս­տա­տե­սու­թյունն ու Մշա­կու­թա­յին կենտ­րո­նը գոր­ծե­ցին մինչև 2004թ. դեկ­տեմ­բեր, երբ վերջ­նա­կա­նա­պես (ըն­տա­նի­քով) վե­րա­դար­ձա Հայ­րե­նիք...
Ա­ռա­ջին եր­գի մա­սին ևս խո­սե­ցինք, ե՞րբ և ինչ­պե՞ս այն ծն­վեց.
- Ա­ռա­ջին երգս ստեղծ­վել է ու­սա­նո­ղա­կան տա­րի­նե­րին` 1958թ., հա­ջոր­դը՝ 1967թ.։ Իմ ստեղ­ծա­գոր­ծա­կան ըն­թացքն ընդ­գր­կում է ե­րեք շր­ջան՝ մինչև 1980թ. (մինչև ԱՄՆ մեկ­նե­լը), հա­ջոր­դը՝ 1980-2004թթ. (մինչև Հայ­րե­նիք վե­րա­դառ­նա­լը), ա­պա՝ 2005-ից առ այ­սօր։ Մինչև 1980թ. Երևա­նում ձայ­նագր­վել է քա­ռա­սուն երգ, ո­րոնք կա­տա­րել են ժա­մա­նա­կի լա­վա­գույն եր­գիչ­նե­րը՝ Հ. Բա­դա­լյա­նը, Օ. Համ­բար­ձու­մյա­նը, Ռ. Մաթևո­սյա­նը, Ֆ. Մար­տի­րո­սյա­նը, Պ. Պո­ղո­սյա­նը և ու­րիշ­ներ։
Դժ­բախ­տա­բար, ԱՄՆ մեկ­նե­լուց հե­տո, հայ­րե­նի իշ­խա­նու­թյուն­ներն ար­գե­լե­ցին իմ եր­գե­րի հա­ղոր­դու­մը Հա­յաս­տա­նի ռա­դիո­յով և հե­ռուս­տա­տե­սու­թյամբ, սա­կայն հն­չում էին Միու­թե­նա­կան ՙՄա­յակ՚ ռա­դիո­կա­յա­նով։ Հա­յաս­տա­նի ռա­դիո­յով և հե­ռուս­տա­տե­սու­թյամբ եր­գերս վերս­տին սկ­սե­ցին հն­չել 1991-92թթ.-ից հե­տո։
Թե ինչն է Սա­սուն Պասկևի­չյա­նի հա­մար ստեղ­ծա­գոր­ծե­լու աղ­բյուր հան­դի­սա­նում, նա պա­տաս­խա­նեց շատ կարճ.
-Ա­մե­րի­կա­յում իմ ապ­րած 24 տար­վա ըն­թաց­քում ըն­դա­մե­նը 2-3 երգ է ստեղծ­վել, իսկ Հայ­րե­նիք վե­րա­դառ­նա­լուց հե­տո՝ մի քա­նի տաս­նյակ...
Սա­սուն Պասկևի­չյա­նի եր­գե­րը կա­տա­րում են շա­տե­րը, Հա­յաս­տա­նում, Ար­ցա­խում և Սփյուռ­քում։ Պասկևի­չյա­նի եր­գե­րը վա­ղուց լա­վա­գույն կա­տա­րող­նե­րի հա­մար նա­խընտ­րե­լի են, այս մա­սին էլ փոքր-ինչ զրու­ցե­ցինք։
- Սփյուռ­քում իմ եր­գե­րը կա­տա­րել ու կա­տա­րում են բազ­մա­թիվ եր­գիչ­ներ, ո­րոնց թվում են ՝ Լևոն Գաթր­ջյա­նը, Հա­րութ Փամ­բուկ­չյա­նը, Ա­դիս Հար­ման­դյա­նը և է­լի ու­րիշ եր­գիչ­ներ։ Հայ­րե­նիք վե­րա­դառ­նա­լուց հե­տո իմ եր­գե­րը կա­տա­րում են ճա­նաչ­ված շատ եր­գիչ­ներ՝ Նու­նե Ե­սա­յա­նը, Համ­լետ Գևոր­գյա­նը, Լեյ­լա Սա­րի­բե­կյա­նը, Ար­սեն (Ա­սո) Գրի­գո­րյա­նը, Մկր­տիչ Մկրտ­չյա­նը, Դա­վիթ Ա­մա­լյա­նը, և ու­րիշ­ներ...
Եր­գար­վես­տի` իր գոր­ծու­նեու­թյան մա­սին խո­սե­լիս մաեստ­րո Պասկևի­չյանն ա­սաց.
- Ներ­կա­յումս շուրջ 60 եր­գեր կան, ո­րոնք ինչ-ինչ պատ­ճառ­նե­րով հնա­րա­վո­րու­թյուն չեմ ու­նե­ցել ձայ­նագ­րել... Բայց իմ եր­գե­րով լույս են տե­սել չորս ձայ­նաս­կա­վա­ռակ­ներ (բո­լորն էլ` Ա­մե­րի­կա­յում)՝ ՙՀայր իմ՚ (1978թ), ՙԿա­րոտ՚ (1980թ), ՙՄայրս Լի­ներ՚ և ՙԴու հե­ռա­ցար՚ (1982թ.):
Կո­չում­ներն ու շքան­շան­նե­րը, պատ­վոգ­րերն ու շնոր­հա­կա­լագ­րե­րը, բա­ռիս բուն ի­մաս­տով, ան­թիվ են, և դա, ան­կեղծ ա­սած, լավ է։ Նշենք միայն, որ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Ան­կա­խու­թյան տո­նի առ­թիվ, ինչ­պես նաև եր­գար­վես­տի զար­գաց­ման գոր­ծում ու­նե­ցած ծան­րակ­շիռ վաս­տա­կի հա­մար, ՀՀ Նա­խա­գա­հի հրա­մա­նագ­րով (2014թ. սեպ­տեմ­բե­րի 19) եր­գա­հան, ե­րա­ժիշտ Սա­սուն Թադևո­սի Պասկևի­չյա­նին շնորհ­վել է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ժո­ղովր­դա­կան ար­տիս­տի պատ­վա­վոր կո­չում։
Ժո­ղո­վուր­դը բարձր է գնա­հա­տում Սա­սուն Պասկևի­չյա­նի դերն ու նշա­նա­կու­թյու­նը մեր ազ­գա­յին մշա­կույ­թի պահ­պան­ման գոր­ծում։ Նա վա­ղուց սիր­ված ար­վես­տա­գետ է, մեծ հայ։

Հ.գ.
Մաեստրոյի հետ պայմանավորվեցինք հաջորդ անգամ հանդիպել Երևանում և արդեն վիդեոռեպորտաժ պատրաստելու համար։