[ARM]     [RUS]     [ENG]

ԱՅ­ՍՕՐ՝ Ե­ՐԵ­ԽԱ­ՆԵՐ, ՎԱ­ՂԸ՝ ԺՈ­ՂՈ­ՎՈՒՐԴ

Էվիկա ԲԱԲԱՅԱՆ

 Ա­սում են՝ կր­թու­թյու­նը լա­վա­գույն ներդ­րումն է։ Եվ դա ճշ­մար­տու­թյուն է։ Ներդ­րում հաս­կա­ցու­թյու­նը շա­տե­րի մոտ ա­սո­ցաց­վում է միայն ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րի ներ­դր­ման հետ՝ շա­հույթ ստա­նա­լու նպա­տա­կով։ Այ­սօր շա­տերն այն­քան են տար­ված փող աշ­խա­տե­լու մո­լուց­քով, որ բո­լո­րո­վին մո­ռա­նում են այն մա­սին, որ հենց գի­տե­լիք­ներն են փող բե­րում։

Բա­րե­բախ­տա­բար, մեր շր­ջա­պա­տում կան մար­դիկ, ով­քեր ներդ­րում­ներ են ա­նում կր­թու­թյան ո­լոր­տում՝ ա­ռանց դրա­նից շա­հույթ ակն­կա­լե­լու, մար­դիկ, ո­րոնց հա­մար չկան ու­րի­շի ե­րե­խա­ներ, ո­րոնց հա­մար ու­րիշ­նե­րի խն­դիր­նե­րը սե­փա­կան խն­դիր­նե­րից վեր են։ Խոս­քը մի մար­դու մա­սին է, ում Ար­ցա­խում ճա­նա­չում են ե­թե ոչ բո­լո­րը, ա­պա՝ շա­տե­րը։ Ար­տա­սո­վոր, վառ և բազ­մա­շերտ ան­հա­տա­կա­նու­թյուն, բարձ­րա­կարգ մաս­նա­գետ, իր գոր­ծին ու հայ­րե­նի­քին նվիր­ված մարդ. Գրի­գո­րի Ար­կադևիչ Գաբ­րիե­լյան­ցին հատ­կան­շող մակ­դիր­ներ կա­րե­լի է թվար­կել եր­կար՝ ճիշտ այն­պես, ինչ­պես այն պարգևնե­րը, ո­րոնց նա ար­ժա­նա­ցել է իր ողջ կյան­քի ըն­թաց­քում։ Երկ­րա­բա­նա­հան­քա­բա­նա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր, Բնա­կան գի­տու­թյուն­նե­րի Ռու­սաս­տա­նի ա­կա­դե­միա­յի ա­կա­դե­մի­կոս, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Գի­տու­թյուն­նե­րի ազ­գա­յին ա­կա­դե­միա­յի ար­տա­սահ­մա­նյան ան­դամ, երկ­րա­բա­նու­թյան պատ­վա­վոր դոկ­տոր, Կա­րա­կում­նե­րում գա­զի ա­ռա­ջին հան­քա­վայ­րի և իր բա­ղադ­րու­թյամբ ու պա­շար­նե­րով ե­զա­կի՝ Աստ­րա­խա­նի գա­զի հան­քա­վայ­րի հայտ­նա­բե­րո­ղը։ 1989թ. նշա­նակ­վել է ԽՍՀՄ երկ­րա­բա­նու­թյան նա­խա­րար։
Գրի­գո­րի Ար­կադևիչն ա­ռաջ­նորդ­վում է ՙԱյ­սօր՝ ե­րե­խա­ներ, վա­ղը՝ ժո­ղո­վուրդ՚ կար­գա­խո­սով։ Ար­դեն ա­վե­լի քան 10 տար­վա ըն­թաց­քում իր այս կար­գա­խո­սը նա կյան­քի է կո­չում ՙԱ­պա­գա սե­րունդ­նե­րի հիմ­նադ­րամ՚-ի մի­ջո­ցով, ո­րի ստեղծ­ման մտահ­ղա­ցու­մը պատ­կա­նում է ա­կա­նա­վոր գիտ­նա­կա­նին։ Հիմ­նադ­րամն ստեղծ­վել է 2012թ. դեկ­տեմ­բե­րին, այդ ըն­թաց­քում կա­ռույ­ցը հասց­րել է դառ­նալ մի շարք լուրջ, ըն­դօ­րի­նակ­ման ար­ժա­նի ծրագ­րե­րի հե­ղի­նակ ու նա­խա­ձեռ­նող։ Գրի­գո­րի Գաբ­րիե­լյան­ցի ղե­կա­վա­րու­թյամբ Հիմ­նադ­րա­մը զբաղ­վում էր ծայ­րա­մա­սա­յին գյու­ղե­րում դպ­րոց­նե­րի շի­նա­րա­րու­թյամբ ու կա­պի­տալ վե­րա­նո­րոգ­մամբ, ջե­ռուց­ման հա­մա­կար­գե­րի ա­պա­հով­մամբ, հա­մա­կարգ­չա­յին դա­սա­րան­նե­րի ստեղծ­մամբ և շատ այլ ծրագ­րե­րով, ո­րոնք կա­րող են նպաստ բե­րել ե­րե­խա­նե­րի կր­թու­թյանն ու դաս­տիա­րա­կու­թյա­նը, ու­րա­խու­թյուն պատ­ճա­ռել ե­րե­խա­նե­րին։ Ջի­վա­նի գյու­ղի դպ­րո­ցում, ո­րը նա­խա­պես վե­րա­նո­րոգ­վել էր, բաց­վել էր հա­մա­կարգ­չա­յին դա­սա­րան, սպոր­տա­յին հա­մա­լի­րը կա­հա­վոր­վել էր գույ­քով: Ծո­վա­տեղ գյու­ղում հիմ­նա­նո­րոգ­վել է դպ­րո­ցը, կա­ռուց­վել է կաթ­սա­յա­տուն, անց է կաց­վել ջե­ռուց­ման հա­մա­կարգ, բաց­վել` հա­մա­կարգ­չա­յին դա­սա­րան: Խանցք գյու­ղում բաց­վել է հա­մա­կարգ­չա­յին դա­սա­րան, ի­րա­կա­նաց­վել է դպ­րո­ցի ներ­քին և ար­տա­քին վե­րա­նո­րո­գում, կա­ռուց­վել է կաթ­սա­յա­տուն, անց է կաց­վել ջե­ռու­ցում, մար­զա­դաշտն ա­պա­հով­վել է սպոր­տա­յին գույ­քով՝ դար­պաս­ներ, բաս­կետ­բո­լի վա­հա­նակ­ներ, վո­լեյ­բո­լի ցանց, գն­դակ­ներ և այլն, իսկ Հա­ցի գյու­ղում դպ­րո­ցը կա­պի­տալ վե­րա­նո­րոգ­վել է՝ ա­պա­հով­վել ջե­ռուց­մամբ, հա­մա­կարգ­չա­յին դա­սա­րա­նով, դպ­րո­ցի բա­կում տե­ղադր­վել են մար­զա­սար­քեր, բռնց­քա­մար­տի հար­մա­րանք­ներ, գրա­դա­րա­նին նվի­րա­բեր­վել են գր­քեր, սար­քա­վո­րում­ներ: Խրա­մոր­թի, Նա­խիջևա­նի­կի, Վազ­գե­նա­շե­նի դպ­րոց­նե­րում բաց­վել են հա­մա­կարգ­չա­յին դա­սա­րան­ներ, Աս­կե­րան քա­ղա­քում կա­ռուց­վել է ման­կա­կան մար­զա­դաշտ՝ փո­ղո­ցա­յին մար­զա­սար­քե­րով, իսկ Աս­կե­րա­նի քա­ղա­քա­յին գրա­դա­րա­նը վե­րա­նո­րոգ­վել է, կա­հա­վոր­վել` դա­րակ­նե­րով ու հա­մա­կարգ­չով, 7 ման­կա­պար­տեզ­նե­րի հա­մար գն­վել են խա­ղա­լիք­ներ։ Հիմ­նադ­րա­մի կող­մից ֆի­նան­սա­վոր­վել է նաև բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­նե­րից ու­սա­նող­նե­րի կր­թու­թյան վար­ձը, բա­ցի այդ 2015թ. ի վեր ի­րա­կա­նաց­վում էր Պա­տա­րա գյու­ղի ճամ­բա­րի մաս­նա­կի ֆի­նան­սա­վո­րու­մը` ե­րե­խա­նե­րի ա­մա­ռա­յին հան­գս­տի կազ­մա­կերպ­ման հա­մար։ Շու­շիում սկաու­տա­կան ճամ­բարն ա­պա­հով­վել էր խո­հա­նո­ցով, ա­մա­ռա­յին բաղ­նի­քով, սան­հան­գույ­ցով, բա­րե­կարգ­վել էր տա­րած­քը, կա­ռուց­վել էին մար­զա­դաշ­տեր։ Շու­շիի պե­տա­կան երկ­րա­բա­նա­կան թան­գա­րա­նին կից գոր­ծում էր ՙՊա­տա­նի երկ­րա­բան՚ խմ­բա­կը, որն ա­ջակ­ցում ու ֆի­նան­սա­վո­րում էր Հիմ­նադ­րա­մը։ Հա­ման­ման բազ­մա­թիվ ծրագ­րեր են ի­րա­կա­նաց­վել՝ միտ­ված ա­ռողջ սերն­դի դաս­տիա­րակ­մանն ու կրթ­մա­նը: Դժ­բախ­տա­բար, Ար­ցա­խյան վեր­ջին պա­տե­րազ­մից հե­տո շատ բան մնա­ցել է այն տա­րածք­նե­րում, ո­րոնք այ­սօր մեր վե­րահս­կո­ղու­թյան տակ չեն։

Ան­վա­նի գիտ­նա­կա­նի հետ զրույ­ցում ինքս ինձ հարց էի ուղ­ղում՝ ե­թե հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նա­յի, նրա պես կվար­վեի՞։ Ըն­թեր­ցո­ղին կոչ եմ ա­նում մտա­ծել այդ հար­ցի ուղ­ղու­թյամբ, բայց պա­տաս­խա­նե­լիս չշ­տա­պել։ Քա­նի որ, ե­թե պա­տաս­խանն այդ­քան պարզ լի­ներ, մեր բազ­մա­թիվ ունևոր հայ­րե­նա­կից­նե­րին այդ­քան չէր մտա­հո­գի միայն սե­փա­կան բա­րօ­րու­թյու­նը, նրանք ի­րար հետ չէին մր­ցակ­ցի սե­փա­կան ե­րե­խա­յի քմա­հա­ճույք­նե­րը բա­վա­րա­րե­լու հա­մար, այլ կհետևեին Գրի­գո­րի Գաբ­րիե­լյան­ցի օ­րի­նա­կին, ում հա­մար եր­ջան­կու­թյունն այն է, երբ ու­րա­խու­թյուն ես պատ­ճա­ռում մեկ ու­րի­շին, և ում հա­մար ժա­մա­նա­կը չափ­վում է ոչ թե տա­րի­նե­րով ու օ­րե­րով, այլ օգ­տա­կար ու բա­րի գոր­ծե­րով։
Գրի­գո­րի Գաբ­րիե­լյան­ցի խոս­քով՝ Հիմ­նադ­րա­մը գոր­ծում է 4 ուղ­ղու­թյուն­նե­րով՝ դպ­րոց­նե­րի շի­նա­րա­րու­թյուն և վե­րա­նո­րո­գում, հա­մա­կարգ­չա­յին դա­սա­րան­նե­րի, գրա­դա­րան­նե­րի ստեղ­ծում և դպ­րոց­նե­րին մար­զա­կան գույ­քի տրա­մադ­րում։ Այլ խոս­քով՝ ար­վում է հնա­րա­վո­րը, որ մեր ե­րե­խա­նե­րը կա­րո­ղա­նան ստա­նալ հիմ­նա­վոր գի­տե­լիք, հետ չմ­նան հա­սա­կա­կից­նե­րից, ա­նընդ­հատ ընդ­լայ­նեն ի­րենց մտա­հո­րի­զո­նը և, բնա­կա­նա­բար, լի­նեն պինդ ու ա­ռողջ։
Մեր զրույ­ցի ըն­թաց­քում պրո­ֆե­սորն այն­պի­սի ջեր­մու­թյամբ ու խան­դա­ղա­տան­քով էր անդ­րա­դառ­նում ե­րե­խա­նե­րին, ա­սես պատ­մում էր սե­փա­կան թոռ­նե­րի մա­սին։ Ես հաս­կա­ցա, որ նրա հա­մար չկան ու­րի­շի ե­րե­խա­ներ, որ բո­լո­րին նա հա­մա­րում է ի­րե­նը և հայ­րա­բար հոգ տա­նում նրան­ցից յու­րա­քան­չյու­րի հա­մար։ Իսկ ե­րե­խա­ներն ի­րենց հեր­թին փո­խա­դարձ սի­րով են պա­տաս­խա­նում նրան։ Նրան քնք­շո­րեն Պա­պիկ են ան­վա­նում։ Գաղտ­նիք չէ, որ ե­րե­խա­նե­րը մե­ծե­րից լավ են տար­բե­րում ան­կեղ­ծու­թյունն ու սու­տը։ Կա­րող ես ե­րե­խա­յին բազ­մա­թիվ խա­ղա­լիք­ներ նվի­րել, բայց ե­թե քո զգաց­մունք­նե­րում ան­կեղծ չլի­նես, նա քեզ չի ըն­դու­նի։ Իսկ Պա­պի­կին սի­րում են բո­լո­րը, քա­նի որ զգում են, որ, ի տար­բե­րու­թյուն շատ մե­ծե­րի, նա իս­կա­պես հոգ է տա­նում ի­րենց հա­մար, ցան­կա­նում, որ նրանք ու­նե­նան ա­մե­նա­լավ պայ­ման­նե­րը կր­թու­թյուն ստա­նա­լու հա­մար, որ­պես­զի նրանք մե­ծա­նան ա­ռողջ, հնա­րա­վո­րինս շուտ մո­ռա­նան ողջ այն մղ­ձա­վան­ջը, որ տե­ղի ու­նե­ցավ 2020թ. աշ­նա­նը։ Աս­վա­ծի վկա­յու­թյու­նը Գրի­գո­րի Գաբ­րիե­լյան­ցի հեր­թա­կան նա­խա­ձեռ­նու­թյունն էր. երբ կր­կե­սը ժա­մա­նեց Ստե­փա­նա­կերտ, նա ձեռք բե­րեց մոտ 150 տոմս և բա­ժա­նեց Խանցք, Աստ­ղա­շեն, Խրա­մորթ, Ծո­վա­տեղ, Հա­ցի, Ջի­վա­նի գյու­ղե­րի ե­րե­խա­նե­րին, բա­ցի այդ՝ ան­ձամբ հո­գաց ճա­նա­պար­հա­ծախ­սե­րը, ինչ­պես նաև կազ­մա­կեր­պեց ճա­նա­պար­հա­յին ոս­տի­կան­նե­րի կող­մից ավ­տո­բուս­նե­րի ու­ղեկ­ցու­մը։ Ե­րե­խա­ներն անն­կա­րագ­րե­լի ոգևո­րու­թյուն ապ­րե­ցին կր­կե­սից, քա­նի որ նախ­կի­նում նման բան չէին տե­սել:
Վեր­ջում կցան­կա­նա­յի նշել, որ ցան­կա­ցած բարդ ժա­մա­նա­կաշր­ջան ոչ միայն տո­կու­նու­թյան, այլև մարդ­կայ­նու­թյան քն­նու­թյուն է։ Եր­բեմն ար­ժա­նի ա­րարք կա­տա­րե­լու հա­մար բա­վա­կան է ըն­դա­մե­նը լի­նել փոքր-ինչ բա­րի և ու­շա­դիր…