Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՄԵՆԱԱՄՈՒՐ ՀԱՎԱՏԸ

Մեդինա ՄԵԺԼՈՒՄՅԱՆ

 90 կմ հե­ռա­վո­րու­թյունն Ար­ցա­խի դեպ­քում մեծ տա­րա­ծու­թյուն չէ, բայց հադ­րութ­ցի Շու­շա­նը մինչև 2021թ.-ի մարտ ա­մի­սը Խնա­պա­տի ա­նու­նը լսած չկար։ Դա բո­լո­րո­վին էլ չխան­գա­րեց, որ­պես­զի եր­կու դպ­րո­ցա­հա­սակ ե­րե­խա­նե­րի 29-ա­մյա մայ­րի­կը նոր բնա­կա­վայ­րում կարճ ժա­մա­նա­կում ձեռք բե­րի ըն­կե­րա­կան լայն շր­ջա­պատ։ Ար­հես­տա­վարժ մատ­նա­հար­դա­րի համ­բավն, ան­շուշտ, իր գործն ա­րեց։ Հայ­րե­նի Հադ­րու­թում աշ­խա­տում էր գե­ղեց­կու­թյան սրա­հում։ Ա­մու­սինն էլ զին­վո­րա­կան է։ Ե­րի­տա­սարդ ըն­տա­նի­քը մեծ խան­դա­վա­ռու­թյամբ բա­րե­կե­ցիկ ա­պա­գա կա­ռու­ցե­լու գոր­ծին էր լծ­ված։ Ա­պա­գա, ո­րը նրանք Հադ­րու­թի սահ­ման­նե­րից դուրս չէին պատ­կե­րաց­նում...

Ա­ռա­ջին ան­գամ կյան­քում կլան­ված հետևում էի մատ­նա­հար­դար­ման գոր­ծըն­թա­ցին։ Թվում էր՝ Շու­շա­նը կա­րող էր նաև փակ աչ­քե­րով աշ­խա­տել։ Մատ­նե­րը սա­հում էին ա­րագ, բայց՝ ա­ռանց շտա­պո­ղա­կա­նու­թյան։ Եվս մի քա­նի զգու­շա­վոր հպում, և կա­նա­ցի մատ­նե­րի գե­ղան­կար­չա­կան հեր­թա­կան գոր­ծը տեղ կգտ­նի վար­պե­տի հա­րուստ աշ­խա­տան­քա­յին փոր­ձում։ ՙԱր­հես­տա­վո­րը մինչև կե­սօր է սո­ված՚, -հի­շում եմ հայտ­նի ի­մաս­տա­խո­սու­թյու­նը։ Իսկ երբ հա­ջող­վում է վար­պե­տի թանկ ժա­մա­նա­կից րո­պե­ներ ՙգո­ղա­նալ՚, հա­մոզ­վում եմ, որ փխ­րուն ար­տա­քի­նի տակ թաքն­ված վճ­ռա­կան այս կինն, ի­րոք, ա­մեն տեղ էլ իր հա­ցը կգտ­նի։ Ա­րի ու տես, որ ա­մենևին էլ մտա­դիր չէ հա­ջո­ղու­թյան հավք որ­սալ օ­տար եր­կն­քում. ՙԵս իմ տա­նը չեմ, բայց և օ­տա­րու­թյան մեջ չեմ։ Խնա­պատն իմ հայ­րե­նի­քի ան­կյունն է պար­զա­պես։ Սիրտս Հադ­րու­թում է, բայց միտքս գի­տակ­ցում է, որ ես ի­րա­վունք չու­նեմ հրաշ­քի սպա­սու­մով ձեռ­քերս ծա­լած նս­տել։ Այս­տեղ տե­ղա­փոխ­վե­լուն պես՝ նույ­նիսկ ա­շա­կերտ­ներ ու­նե­ցա։ Մատ­նա­հար­դա­րումն ար­հես­տի ու ար­վես­տի սահ­մա­նա­գիծ չճա­նա­չող գե­ղա­րա­րու­թյուն է։ Այն սո­վո­րել ցան­կա­ցող­նե­րի պա­կաս եր­բեք չի լի­նի։ Ո­րո­շել եմ օգտ­վել նաև ԿԽՄԿ-ի ՙՄիկ­րոտն­տե­սա­կան նա­խա­ձեռ­նու­թյան դրա­մաշ­նորհ-2021՚-ի ա­ռա­ջար­կած հնա­րա­վո­րու­թյուն­նե­րից և ընդ­լայ­նել ծա­ռա­յու­թյուն­նե­րիս շր­ջա­նա­կը՚։
ՙՈ՞րն է խնա­պատ­ցի­նե­րի և հադ­րութ­ցի­նե­րի միջև տար­բե­րու­թյու­նը՚ հար­ցին պա­տաս­խա­նում է կա­տա­կով. ՙՄիայն ու միայն` բա­յի ներ­կա ժա­մա­նա­կը՚։

Իսկ ա­հա 63-ա­մյա Ռու­զան­նա Վար­դա­նյանն ան­կեղ­ծո­րեն խոս­տո­վա­նում է, որ հա­զիվ թե երբևէ կա­րո­ղա­նա վե­րագտ­նել հո­գե­կան ան­դորրն իր ծնն­դա­վայր Ջրա­կու­սից հե­ռու։ Իր գյու­ղը փոքր էր տա­րած­քով, մի քա­նի ան­գամ կտե­ղա­վոր­վեր Խնա­պա­տի մեջ։ Կենտ­րո­նից հե­ռու էր, ին­չը են­թադ­րում էր բա­զում խն­դիր­ներ՝ աշ­խա­տա­տե­ղե­րի բա­ցա­կա­յու­թյու­նից մինչև հի­վան­դա­նոց հաս­նե­լու դժ­վա­րու­թյուն։ Ծանր ման­կու­թյա­նը հա­ջոր­դել է փոր­ձու­թյուն­նե­րով լի ըն­տա­նե­կան կյան­քը։ Ա­մու­սինն Ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մի հաշ­ման­դամ էր՝ գամ­ված ան­կող­նուն։ 4 զա­վակ­նե­րին մե­ծաց­նե­լու, կր­թու­թյան տա­լու բեռն իր ու­սե­րին էր միայն։ Ե­կամ­տի միակ աղ­բյուրն էլ հողն էր։ Դժ­վար պայ­քա­րում հո­ղից խլեց այն ա­մենն, ինչ հնա­րա­վոր էր գու­մար դարձ­նել։ Որ­դին ու 3 դստ­րերն էլ մա­կա­վարժ դար­ձան, ինչ­պես և ինքն էր ե­րա­զում։ 4-ն էլ հի­մա ան­տուն են։ Խնա­պատ տե­ղա­փոխ­վել է որ­դու, հար­սի և նրանց 2 ման­կա­հա­սակ ե­րե­խա­նե­րի հետ։ Ապ­րում են Խնա­պա­տի ա­մե­նա­բարձ­րա­դիր մա­սում՝ Ղու­շին թա­ղում, Խնա­պա­տի ա­մե­նա­տա­րեց մար­դու՝ 95 -ա­մյա Թար­խան պա­պի­կի տա­նը։ Հիաց­մուն­քով է խո­սում տան­տի­րոջ մա­սին. ՙՄինչ Խնա­պատ գա­լը 4 բնա­կա­վայր ենք փո­խել։ Ու միայն Թար­խան պա­պի­կի հար­կի տակ ջեր­մու­թյուն գտանք։ Ճա­կա­տա­գի­րը կա­մե­ցավ, որ մենք մի ըն­տա­նիք դառ­նանք՚։ Կեն­սա­թո­շա­կա­յին տա­րի­քը լրա­ցել է պա­տե­րազ­մից հե­տո։ Մինչ օրս թո­շակ չի ստա­ցել, ու հայտ­նի չէ` դեռ որ­քան կտևի իր և նույն խնդ­րի ա­ռաջ կանգ­նած մյուս տե­ղա­հան­ված­նե­րի փաս­տաթղ­թա­յին հար­ցե­րի կար­գա­վո­րու­մը։ Որ­դին էլ ըն­դա­մե­նը օ­րեր ա­ռաջ է մայ­րա­քա­ղա­քի խա­նութ­նե­րից մե­կում գործ գտել։ Տի­կին Ռու­զան­նան խու­սա­փում էր խո­սել խն­դիր­նե­րի մա­սին, չնա­յած ակն­հայտ էր, որ դրանք շատ շատ են։ Լավ կլի­ներ, ե­թե տա­րածք ու­նե­նար և ա­ներ այն, ինչն ինքն ա­մե­նից լավ է կա­րո­ղա­նում ա­նել. հո­ղից հաց քա­մե­լը։ Այն­ժամ գու­ցե սեր­մե­րի հետ հո­ղին պահ կտար իր խռովքն ու կմեղ­մեր կա­րո­տը։ Իսկ ա­ռայժմ մնում է թա­քուն սր­բել ար­ցունք­նե­րը, երբ հար­սը, պատշ­գամբ դուրս գա­լով, միամ­տա­բար հարց­նում է. ՙՍտե­ղաս Ճի­րա­կյու­սը ըր­վամ չի՞՚։ Հե­տո հարս ու սկե­սուր մեկ առ մեկ հի­շում են վեր­ջին տա­րի­նե­րին մեծ զր­կանք­նե­րի գնով ի­րենց ստեղ­ծա­ծը. ՙԼավ ապ­րե­լու հա­մար ար­դեն ա­մեն հար­մա­րու­թյուն ու­նեինք։ Նյու­թա­կան բա­րիք­նե­րի կո­րուս­տը չենք ող­բում, ին­չում հա­ճախ տե­ղա­հան­ված­նե­րին ա­նար­դա­րա­ցիո­րեն մե­ղադ­րում են սոց­ցան­ցե­րում։ Խնա­պա­տում, թե մի այլ տեղ, Աստ­ծո բա­րե­հա­ճաու­թյամբ մի օր կր­կին ա­մեն ինչ կու­նե­նանք։ Ա­մեն ինչ կու­նե­նանք, բա­ցի ան­ցյա­լից, ո­րից հի­շա­տակ` մեզ միայն լու­սան­կար­նե­րի հրաշ­քով փրկ­ված ալ­բոմն է մնա­ցել՚, -ա­սում է տի­կին Ռու­զան­նան:
...Քայ­լում էինք ի­րար ձեռք բռ­նած ես ու ջրա­կուս­ցի Հրայ­րը։ Ռու­զան­նա­յի 5-ա­մյա թոռ­նիկն է, ով ջեն­տլ­մե­նա­բար ա­ռա­ջար­կեց ու­ղեկ­ցել ինձ, չգի­տես ին­չու ո­րո­շե­լով, որ ան­պաշտ­պան ՙտյո­տա­յի՚ հա­մար փո­ղոցն այն­քան էլ անվ­տանգ չէ։
Իմ գյու­ղի մա­սին էի պատ­մում, ման­կա­պար­տեզն էի գո­վում՝ հրա­ցոլք աչ­քե­րով, հե­տաք­րք­րա­սեր տղա­յին նա­խա­պատ­րաս­տե­լով այն­տեղ հա­ճա­խե­լուն։ Իր գյու­ղի մա­սին հար­ցե­րիս ի պա­տաս­խան, ա­սում էր այն, ինչ թույլ էր տա­լիս ման­կա­կան հի­շո­ղու­թյու­նը։ Մե­ծա­հա­սակ­նե­րի հետ զրույ­ցից թանձ­րա­ցած տխ­րու­թյու­նը կա­մաց-կա­մաց տե­ղի էր տա­լիս։
Ի­րիկ­նա­մու­տի Խնա­պա­տում ձեռք-ձեռ­քի քայ­լում էինք ես ու իմ ա­մե­նաա­մուր հա­վա­տը՝ փոք­րիկ ղա­րա­բաղ­ցին։