[ARM]     [RUS]     [ENG]

ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՄԵՆ-ՄԵՆԱԿ

Սոֆի ԲԱԲԱՅԱՆ,

Հոգեբան

 Այ­սօր մեր հա­սա­րա­կու­թյան մեջ մի տե­սակ ա­տե­լու­թյան ա­լիք է բարձ­րա­ցել։ Բո­լո­րը մե­ղադ­րում են բո­լո­րին։ Գոր­ծում է դի­մա­ցինս վատն է, ես՝ լա­վը ին­դուկ­տիվ /անտ­րա­մա­բա­նա­կան/ հա­մոզ­մուն­քը։

Մարդ­կա­յին հա­րա­բե­րու­թյուն­ներն այ­սօր ա­ռա­վե­լա­գույնս տու­ժում են բնա­վո­րու­թյան այն­պի­սի ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան գծե­րի պատ­ճա­ռով, ինչ­պի­սիք են ամ­բար­տա­վա­նու­թյու­նը, դա­ժա­նու­թյու­նը, սնա­փա­ռու­թյու­նը, ինք­նա­հա­վա­նու­թյու­նը, հեշ­տա­սի­րու­թյու­նը, կեղ­ծա­վո­րու­թյու­նը, ո­րոնք կա­րե­լի է բնո­րո­շել մեկ բա­ռով՝ հպար­տու­թյուն։ Սրանք, ի­հար­կե, բո­լոր դա­րե­րում էլ կա­յին, բայց վեր­ջին շր­ջա­նում հա­տել են ՙկա­րե­լի­նե­րի՚ սահ­ման­նե­րը։ Դեռևս Պո­ղոս ա­ռա­քյալն էր ա­սել. ՙՎեր­ջին օ­րե­րին չար ժա­մա­նակ­ներ պի­տի գան, երբ մար­դիկ պի­տի լի­նեն անձ­նա­սէր, փո­ղա­սէր, հպարտ, ամ­բար­տա­ւան, հայ­հո­յող, ծնող­նե­րին անհ­նա­զանդ, անշ­նոր­հա­կալ, ան­մա­քուր, ան­հաշտ, ան­գութ, բան­սար­կու, ան­ժուժ­կալ, դա­ժա­նա­բա­րոյ, ան­բա­րե­սէր, մատ­նիչ, յան­դուգն, մե­ծա­միտ, ա­ւե­լի շատ հեշ­տա­սէր, քան աս­տուա­ծա­սեր…՚:
Ի ցավ պետք է նկա­տել, որ այ­սօր հպար­տու­թյու­նը շփոթ­վում է ար­ժա­նա­պատ­վու­թյան հետ։
Քիչ չեն պա­տե­րազ­մի թո­ղած հետտ­րավ­մա­տիկ սթ­րե­սա­յին խան­գա­րում­նե­րը (ՀՏՍԽ), ուս­տի թույլ տալ, որ դրանց գու­մար­վի նաև հպար­տու­թյունն իր թո­ղած հո­գե­բա­նա­կան քայ­քա­յիչ ազ­դե­ցու­թյամբ, ան­թույ­լատ­րե­լի է։ Ժամ ա­ռաջ ա­զատ­վել է պետք հպար­տու­թյու­նից, ըն­դու­նե­լով այն որ­պես անձ­նա­կան թշ­նա­մի, ո­րին հաղ­թե­լու հա­մար, նախևա­ռաջ ճա­նա­չել է պետք։
Խիստ զար­մա­նա­լի է, որ մարդ­կանց մեջ հպարտ­նե­րը շատ են, բայց ի­րենց հպարտ չեն ճա­նա­չում։
Ինչ­պես գի­տենք, հպար­տու­թյունն ա­մե­նաա­ռա­ջին մեղքն էր՝ հա­տուկ սա­տա­նա­յին, ո­րը մե­ծամ­տա­նա­լով Ա­րար­չի դեմ, իր շքախմ­բով ընկ­նում է Հրեշ­տակ­նե­րի պատ­վա­վոր դա­սից։ Հե­տա­գա­յում, կնոջ մի­ջո­ցով, հպար­տու­թյան և անհ­նա­զան­դու­թյան սեր­մը գցե­լով ա­ռա­ջին մար­դու սր­տի մեջ, դր­դում է նրան էլ ըմ­բոս­տա­նալ Աստ­ծո դեմ։ Ա­սում են այս մա­հա­ցու մեղ­քը շատ մեղ­քե­րի մայրն է ու հա­ճախ՝ խիստ քո­ղարկ­ված։ Խո­րա­մանկ այս չա­րիքն ան­գամ ար­տաք­նա­պես ա­մե­նա­խո­նարհ մար­դու մեջ է ար­մատ­ներ գցում՝ մնա­լով անն­կատ։
Հպար­տու­թյու­նը սե­փա­կան ան­ձի պաշ­տա­մունքն է, ին­չը յու­րօ­րի­նակ կռա­պաշ­տու­թյուն է։ Այն ես-ի մե­ծա­րումն է, ո­րը կրո­ղը գի­տակ­ցա­բար կամ ան­գի­տակ­ցա­բար պա­հան­ջում է, որ­պես­զի մյուս­ներն էլ եր­կր­պա­գեն իր ՙմե­ծու­թյան՚-ը։ Հպար­տու­թյու­նը մար­դուն դժ­բախ­տաց­նում է, բար­դաց­նում հա­րա­բե­րու­թյուն­նե­րը սո­ցիա­լա­կան մի­ջա­վայ­րում, դառ­նում տար­բեր վա­խե­րի և նևրոզ­նե­րի պատ­ճառ։ Հպարտն իր բա­նա­կա­նու­թյունն ու կա­րո­ղու­թյուն­նե­րը բարձր է դա­սում ա­մեն ին­չից և բո­լո­րից։ Նա շր­ջա­պա­տող աշ­խար­հի մա­սին իր պատ­կե­րա­ցու­մը միակ ճիշտն է համարում։ Նա ցան­կա­նում է, որ այս կամ այն հար­ցի շուրջ ու­նե­ցած իր սու­բյեկ­տիվ ըն­կա­լում­նե­րը մյուս­նե­րի հա­մար էլ դառ­նան բա­ցար­ձակ ճշ­մար­տու­թյուն և, ե­թե այդ սպա­սում­նե­րը չեն ար­դա­րա­նում, չա­րա­նում է, ա­տում, ստո­րաց­նում, ար­հա­մար­հում, հայ­հո­յում։ Նա ձգ­տում է ի­րեն են­թար­կել շր­ջա­պա­տող­նե­րին՝ եր­բեմն բռ­նու­թյամբ։ Իր պատ­կե­րա­ցում­նե­րի և ի­րա­կա­նու­թյան միջև ան­հա­մա­պա­տաս­խա­նու­թյուն տես­նե­լով, դառ­նում է ագ­րե­սիվ, ինչն էլ սո­վո­րա­բար տար­բեր հո­գե­սո­մա­տիկ հի­վան­դու­թյուն­նե­րի պատ­ճառ է դառ­նում։
Իսկ ա­հա սո­ցիա­լա­պես պա­սիվ կամ մե­լա­մաղ­ձոտ խառն­ված­քով մարդ­կանց մոտ նույն ի­րա­վի­ճա­կը փոքր-ինչ այլ հու­զազ­գաց­մուն­քա­յին վի­ճակ­ներ է արթ­նաց­նում. վի­րա­վոր­վա­ծու­թյուն, թշ­նա­մանք՝ սե­փա­կան կար­ծի­քը չկի­սող­նե­րի նկատ­մամբ, չա­րա­խո­սու­թյուն, ար­հա­մար­հանք։ Այս տի­պի հպարտ­ներն էլ հակ­ված են սոց­ցան­ցե­րում ստեղ­ծել ֆեյ­քեր` այ­լա­խոհ­նե­րին ՙհա­մար­ձա­կո­րեն՚ ստո­րաց­նե­լու նպա­տա­կով։ Ի­րա­կա­նում, երբ մարդ ինքն ի­րեն ի­մաս­տուն ու կիրթ է կար­ծում, փա­փա­գում է, որ իր խոս­քով կամ դա­տո­ղու­թյուն­նե­րով մյուս­ներն էլ հիա­նան, բայց, երբ այդ ցան­կու­թյու­նը չի բա­վա­րար­վում, հո­գե­բա­նա­կան փա­կու­ղու առջև է կանգ­նում։ Այս վի­ճակ­նե­րը ոչ միայն նրա նե­րաշ­խարհն են խա­թա­րում, այլև վնա­սում են մարդ­կա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը՝ ըն­տա­նի­քում, աշ­խա­տա­վայ­րում, ըն­կե­րա­կան շփում­նե­րում։

Մյուս կող­մից, հպար­տը, մար­դա­հա­ճո­նե­րից գո­վեստ­ներ լսե­լով, ա­վե­լի է գո­ռո­զա­նում և անմ­տա­բար ցան­կա­նում, որ մյուս­ներն էլ գո­վեն ի­րեն, չհաս­կա­նա­լով, որ այդ գո­վեստ­նե­րը հա­ճախ ընդ­հա­մե­նը կեղ­ծա­վո­րու­թյան պար­զու­նակ դրսևո­րում­ներ են։ Փա­ռա­սի­րու­թյան բաղ­ձան­քը մար­դուն շատ ան­գամ չա­փից ա­վել է խո­սել տա­լիս իր ա­րած գոր­ծե­րի կամ իր հետ պա­տա­հած դեպ­քե­րի մա­սին՝ հա­մոզ­ված, որ դրա­նով էլ ա­վե­լի մեծ պատ­վի կար­ժա­նա­նա, բայց խաբ­վում է՝ կորց­նե­լով ու­նե­ցած պա­տիվն էլ։
Հպար­տը չի կա­մե­նում, որ այլ մեկն ի­րե­նից բարձր լի­նի, այդ պատ­ճա­ռով էլ նա­խան­ձոտ է և, չտա­նե­լով ու­րիշ­նե­րի հա­ջո­ղու­թյուն­նե­րը, բար­կու­թյամբ է լց­վում, չկա­րո­ղա­նա­լով նրանց հա­ջո­ղու­թյուն­նե­րին ար­գելք լի­նել՝ հու­սալք­վում, եր­բեմն էլ ծու­լու­թյան է մատն­վում։
Հպարտ մար­դիկ ողջ ե­ռան­դով ՙպա­տե­րազ­մում են՚ աշ­խար­հի հետ՝ ա­պա­ցու­ցե­լու ի­րենց ա­սա­ծի կամ ա­րա­ծի ճշ­մար­տա­ցիու­թյու­նը։
Քա­նի որ մե­ծա­միտ ու գո­ռոզ մարդ­կանց հետ շփ­վե­լը հա­ճե­լի չէ, մար­դիկ խու­սա­փում են ըն­կե­րա­նալ նրանց հետ, ին­չը նույն­պես ծանր հո­գե­բա­նա­կան հետք է թող­նում այս մարդ­կանց վրա։ Ա­վե­լին, մե­ծա­միտն ին­քը չի կա­րո­ղա­նում շփ­վել նրանց հետ, ում ի­րե­նից ցածր է դա­սում, կամ՝ նա­խան­ձում ։ Ար­դյուն­քում մնում է միայ­նակ՝ դեմ առ դեմ իր հպար­տու­թյան հետ։
Պետք է նկա­տել, որ մե­ծամ­տու­թյու­նը հա­ճախ ձևա­վոր­վում է սխալ դաս­տիա­րա­կու­թյան ար­դյուն­քում։ Ծնող­նե­րը, ըստ անհ­րա­ժեշ­տի, զա­վակ­նե­րին խրա­խու­սե­լու կամ պատ­ժե­լու փո­խա­րեն, հա­մե­մա­տու­թյան մեջ են դնում նրանց ու­րիշ ե­րե­խա­նե­րի հետ։ Ար­դյուն­քում ե­րե­խան դա­դա­րում է ճա­նա­չել ճիշտն ու սխա­լը։ Նա ա­մեն ին­չի մա­սին դա­տում է հա­մե­մա­տու­թյան մեջ։ Ցան­կա­ցած գնով փոր­ձում է ա­ռաջ անց­նել մյուս­նե­րից։ Այս մարդ­կանց հա­մար կարևոր­վում է ու­րիշ­նե­րից մե­ծար­վե­լը։
Մե­ծամ­տու­թյան ախ­տից ա­զատ­վե­լու հա­մար, մարդ պետք է գի­տակ­ցի, որ ին­քը զերծ չէ սրա­նից ու սո­վո­րի ու­րիշ­նե­րից չակն­կա­լել իր ան­ձի մե­ծա­րու­մը։ Մարդ ինչ­քան շատ վա­խե­նա ստո­րաց­նող ի­րա­վի­ճակ­նե­րից, այն­քան ա­վե­լի շատ կհայ­տն­վի դրան­ցում։
Պետք է սո­վո­րել սի­րել ու ըն­դու­նել մարդ­կանց այն­պի­սին, ինչ­պի­սին կան։ Պետք է սո­վո­րել նե­րում խնդ­րել մարդ­կան­ցից, ըն­դու­նել սե­փա­կան սխալ­նե­րը և նե­րել, ինչն, ի­հար­կե, բարդ է, բայց ցան­կու­թյան դեպ­քում՝ հնա­րա­վոր։ Պետք է դա­դա­րել հա­մե­մատ­վել ու­րիշ­նե­րի հետ։ Ո­րով­հետև հա­մե­մատ­վե­լով քն­նա­դա­տում ենք։ Հպար­տու­թյան այ­լընտ­րան­քը խո­նար­հու­թյունն է, ինչն ի­րա­կա­նում քրիս­տո­նեու­թյան մեջ կա­տա­րե­լու­թյան հաս­նե­լու հա­մար ա­ռաջ­նա­յին պա­հանջ է։
Եվ, ի վեր­ջո, ինչ­պես սկզ­բում էինք նշել, հպար­տու­թյան պատ­ճա­ռով ոչ միայն սա­տա­նան ու ա­ռա­ջին մարդն են ըն­կել, այլ նաև նույն ճա­կա­տագ­րին կար­ժա­նա­նանք բո­լորս, ե­թե չհ­րա­ժար­վենք դրա­նից։