Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԻՆՉՊԵՍ 1919 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՍՅՈՒՆԵՑԻՆԵՐԸ ՋԱԽՋԱԽԵՑԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻՆ

1919 թվա­կա­նի հոկ­տեմ­բեր ամ­սին Ադր­բե­ջա­նը սկ­սեց տար­բեր տե­ղե­րում զոր­քեր կու­տա­կել, որ­պես­զի կտ­րուկ և ուժ­գին գրո­հով գրա­վի Զան­գե­զու­րը։ Ար­ցա­խի հարցն ըստ ի­րենց ար­դեն փակ­ված էր և հար­մար ա­ռիթ էր ստեղծ­վել Զան­գե­զու­րի հար­ցը ևս փա­կե­լու։ Ուս­տի տար­բեր տե­ղե­րում նրանք սկ­սե­ցին զոր­քեր կու­տա­կել, որ­պես­զի անց­նեն վճ­ռա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի։ Նախ զոր­քեր կու­տա­կե­ցին Նա­խիջևա­նի կող­մից։

Զոր­քեր կու­տակ­վե­ցին նաև Շու­շիի ուղ­ղու­թյամբ։ Ընդ­հա­նուր առ­մամբ Ադր­բե­ջա­նը Զան­գե­զու­րի գրավ­ման հա­մար պատ­րաս­տել էր 3 հետևա­կա­յին և 2 ձիա­վոր գն­դեր, ո­րոնց օգ­նե­լու էին 400 քուրդ կա­մա­վոր­նե­րը։ Նա­խիջևա­նի կող­մից կու­տակ­վել էր մոտ 3000 զին­վոր։ Այս ա­մե­նին պետք է գու­մա­րել նաև թն­դա­նոթ­նե­րը։ Թշ­նա­մին պատ­րաստ­վել էր մար­տա­կան և ու­ներ լավ սպա­ռա­զի­նու­թյուն։ Նախ­քան գրո­հը սկ­սե­լը Սուլ­թա­նո­վը ո­րո­շում է կո­չով դի­մել զան­գե­զուր­ցի­նե­րին՝ հույս ու­նե­նա­լով, որ սյու­նե­ցի­նե­րը կհա­մա­ձայն­վեն հար­ցը լու­ծել խա­ղաղ ճա­նա­պար­հով.
ՙԵս դի­մում եմ Զան­գե­զու­րի ազ­գաբ­նակ­չու­թյա­նը, բան­վոր­նե­րին ու գյու­ղա­ցի­նե­րին… ա­պա­ցու­ցեք, որ դուք կապ չու­նեք ա­նիշ­խա­նա­կան և ար­կա­ծախն­դիր տար­րե­րի հետ։ Ես ա­պա­հո­վում եմ ձեր ան­ձի ու գույ­քի ան­ձեռմ­խե­լիու­թյու­նը, իսկ ես միշտ հար­գում եմ իմ խոս­քը։ Իսկ ե­թե դուք շա­րու­նա­կեք օգ­նել ա­նիշ­խա­նա­կան տար­րե­րին, ես այն­քան ուժ կու­նե­նամ, որ կս­տի­պեմ ձեզ ճա­նա­չել Ազր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյան իշ­խա­նու­թյու­նը, բայց այն ժա­մա­նակ ա­րյու­նա­հե­ղու­թյան պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը կընկ­նի ձեր վրա՚։ (Հատ­վա­ծը վերց­ված է Սի­մոն Վրա­ցյա­նի ՙՀա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյուն գր­քից։ Երևան, 1993 թվա­կան, էջ 353)։
Բնա­կա­նա­բար, սյու­նե­ցի­նե­րը Սուլ­թա­նո­վի խո­րա­մանկ քայ­լը հաս­կա­ցան։ Ադր­բե­ջան­ցի­նե­րը ևս հաս­կա­ցան, որ սյու­նե­ցի­նե­րին չեն կա­րող խա­ղաղ ճա­նա­պար­հով ի­րենց են­թար­կել։ Եվ նո­յեմ­բե­րի 1-ին ան­ցան գրո­հի.
ՙԶան­գե­զուր­ցիք ա­կանջ չդ­րին Սուլ­թա­նո­վի հոր­դոր­նե­րին, և նո­յեմ­բե­րի 1-ին ազր­բե­ջա­նյան զոր­քե­րը Զա­բու­ղից, Կա­րյա­գի­նի կող­մից, Նա­խիջևա­նից ու Դա­րա­լա­գյա­զից ան­ցան ընդ­հա­նուր հար­ձակ­ման։ Ամ­բողջ 6 օր Զան­գե­զու­րի լեռ­նե­րում ո­րո­տում էին թն­դա­նոթ­ներն ու գն­դա­ցիր­նե­րը։ Ա­ռա­ջին օ­րե­րը թշ­նա­մին գրա­վեց Խնա­ծախ, Խոզ­նա­վար, Բա­յան­դուր, Կոռ­նի­ձոր գյու­ղերն ու Քա­չալ Դա­ղը և սպառ­նում էր Գո­րի­սին։ Նո­յեմ­բե­րի 4-ին զան­գե­զուր­ցի­նե­րը, Ա. Շահ­մա­զյա­նի հրա­մա­նա­տա­րու­թյամբ, կանգ­նեց­րին թշ­նա­մու ա­ռաջ­խա­ղա­ցու­մը և կա­տա­ղի հա­կագ­րոհ­նե­րով հար­ված­նե­րով, նո­յեմ­բե­րի 6-ին փա­խուս­տի մատ­նե­ցին ազր­բե­ջա­նյան բա­նակն, ո­րը թո­ղեց բազ­մա­թիվ դիակ­ներ, ա­վե­լի քան 150 գե­րի, մեկ թն­դա­նոթ, 20 գն­դա­ցիր և հա­րուստ ա­վար։ Ազր­բե­ջա­նյան 2-րդ ձիա­վոր գուն­դը ամ­բող­ջա­պես ոչն­չա­ցավ։ Զան­գե­զու­րը, շնոր­հիվ իր զա­վակ­նե­րի հե­րո­սա­կան ճի­գե­րի, մի ան­գամ էլ փրկ­վեց մա­հա­ցու վտան­գից՚։ (Նույն տե­ղում՝ էջ 353)։

Ադր­բե­ջա­նա­կան զոր­քե­րի ջախ­ջա­խիչ պար­տու­թյու­նից հե­տո բրի­տա­նա­կան ներ­կա­յա­ցուց­չու­թյու­նը կոչ ա­րեց, որ­պես­զի զին­ված բա­խու­մը դա­դա­րեց­վի և բա­նակ­ցու­թյուն­նե­րի մի­ջո­ցով հար­ցը կար­գա­վոր­վի։ Ար­դեն իսկ նո­յեմ­բե­րի 20-ին Ադր­բե­ջա­նի վար­չա­պետ Ու­սուպ­բե­գո­վի և Հա­յաս­տա­նի վար­չա­պետ Խա­տի­սյա­նի միջև տե­ղի ու­նե­ցավ հան­դի­պում։ Հան­դի­պու­մից 3 օր անց՝ նո­յեմ­բե­րի 23-ին, կող­մե­րը հա­մա­ձայ­նու­թյան ե­կան։ 5 կե­տից բաղ­կա­ցած հա­մա­ձայ­նու­թյան մեջ կող­մե­րը պար­տա­վոր­վում էին նախ դա­դա­րեց­նել զին­ված գոր­ծո­ղու­թյուն­նե­րը։ Եր­կու կող­մե­րը պետք է մի­ջոց­ներ ձեռ­նար­կեին և վե­րա­նո­րո­գեին Զան­գե­զուր տա­նող ճա­նա­պարհ­նե­րը։
Կող­մե­րը պար­տա­վոր­վում էին սահ­մա­նա­յին հար­ցե­րը լու­ծել խա­ղաղ ճա­նա­պար­հով, իսկ ե­թե այդ կերպ լուծ­ման չհաս­նեին, ա­պա պետք է ըն­տր­վեր չե­զոք անձ­նա­վո­րու­թյուն, ում կող­մից սահ­ման­ված վճի­ռը պետք է կա­տար­վեր։ Տվյալ դեպ­քում չե­զոք անձ­նա­վո­րու­թյուն հա­մար­վեց ԱՄՆ-ի բա­նա­կի գն­դա­պետ Ջեյմս Ս. Ռե­յը։ Հա­յաս­տա­նը և Ադր­բե­ջա­նը հա­վա­սար թվով պատ­գա­մա­վոր­ներ պետք է նշա­նա­կեին դեկ­տեմ­բե­րի 4-ին Թիֆ­լի­սում կա­յա­նա­լիք խոր­հր­դա­ժո­ղո­վին, ո­րի ժա­մա­նակ ևս պի­տի քնն­վեին բա­խում­նե­րը։ Հատ­կան­շա­կան է, որ մի քա­նի օր տևած այս բա­խում­նե­րը ցույց տվե­ցին, որ Սյու­նի­քը կան­գուն է։ Սա՝ այն դեպ­քում, որ ար­դեն իսկ նո­յեմ­բե­րի վեր­ջին նա­խա­հար­ձակ ե­ղան սյու­նե­ցի­նե­րը.
ՙՆո­յեմ­բե­րի վեր­ջե­րին, ղա­փան­ցի­նե­րը, Երևա­նից նոր հա­սած Գ. Նժ­դե­հի գլ­խա­վո­րու­թյամբ, մաք­րե­ցին Օխ­չի չա­յի ապս­տամբ շր­ջա­նը։ Դեկ­տեմ­բե­րի սկզ­բին մաքր­վե­ցին Գեղ­վա ձո­րի մոտ 40 թր­քաբ­նակ գյու­ղե­րը։ Այդ դեպ­քե­րը նո­րից բո­ղո­քի ու սպառ­նա­լի­քի նյութ դար­ձան գն­դա­պետ Ռե­յի և Ուորդ­րո­պի կող­մից։ Ազր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը ցատ­կոտ հե­ռագ­րեր տվեց ու պա­տաս­խան­ներ ստա­ցավ, բայց կյան­քը գնաց իր ճա­նա­պար­հով. Զան­գե­զուրն այլևս մաքր­ված էր ներ­քին թշ­նա­մուց՚։ (Նույն տե­ղում՝ էջ 355)։
Ադր­բե­ջա­նը և նրա թի­կուն­քում կանգ­նած ու­ժե­րը նույն քա­ղա­քա­կա­նու­թյունն են վա­րում նաև հի­մա։ Նրանց այժմ էլ թվում է, որ Ար­ցա­խի հար­ցը փակ­վեց, և հեր­թը Սյու­նի­քինն է։ Այժմ որ­քան էլ ող­բեր­գա­կան ու բարդ վի­ճա­կում ենք գտն­վում, այ­նուա­մե­նայ­նիվ պետք է ըն­դգ­ծել, որ կրկն­վել սի­րող պատ­մու­թյու­նը շատ ան­գամ­ներ հի­շեց­նել է տա­լիս, որ մեծ լու­սա­բաց­նե­րը տե­ղի են ու­նե­նում եր­կա­րատև ու դա­ռը գի­շեր­նե­րից հե­տո։

Զ. Շուշեցի
168.am