[ARM]     [RUS]     [ENG]

ԱՂՈԹՔ ԴԱՐՁԱԾ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ՄԱՅՐԸ

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ

Ժի­րայր, Հո­վիկ, Լեռ­նիկ, Նու­նե, Ար­սեն, Ար­մեն ...Լի­դա մայ­րի­կը 6 ե­րե­խա է լույս-աշ­խարհ բե­րել։ Այ­սօր ողջ են միայն Ար­սե­նը և Նու­նեն։
Ա­վե­տա­րա­նո­ցից է հարս ե­կել Ճար­տար 18 տա­րե­կա­նում։ Եր­ջա­նիկ ապ­րում էին ա­մուս­նու՝ Է­դի­կի հետ, չար­քաշ աշ­խա­տան­քով ստեղ­ծում ըն­տա­նի­քի ապ­րուս­տը։ Թվում էր՝ ար­դեն հու­նի մեջ են ըն­կել, երբ անս­պա­սե­լի կորց­րեց նրան՝ սր­տի ան­հաս­կա­նա­լի կանգ էր։ «Նա բախ­տա­վոր է ին­ձա­նից,- ա­սում է Լի­դա մայ­րի­կը,- չտե­սավ իմ տե­սա­ծըե։
Կորց­րեց իր թևն ու թի­կուն­քը։ Մնաց ծանր հոգ­սի տակ, բայց տա­րավ պատ­վով՝ չհաս­կա­նա­լով ինչ­պե՞ս։ Կարևո­րը՝ կա­րո­ղա­ցավ՝ ե­րե­խա­նե­րի հա­մար լի­նե­լով և հայր, և մայր։ Ա­սում է՝ Աստ­ված ինչ­քան դա­ժան, նույն­քան բա­րե­գութ գտն­վեց, ո­րով­հետև օգ­նեց ար­ժա­նի զա­վակ­ներ մե­ծաց­նել։ Բայց՝ միառ­ժա­մա­նակ…
Մայ­րը, ե­րեք որ­դի­նե­րի նկար­նե­րի դի­մաց կանգ­նած, ա­նի­ծում է ինքն ի­րեն, իր ճա­կա­տա­գի­րը։
Ին­քը խո­սում է, ին­քը պատ­կե­րաց­նում պա­տաս­խա­նը։
Ար­ծիվ­ներ է մե­ծաց­րել Լի­դա մայ­րի­կը՝ հայ­րե­նի­քի հա­մար, երկ­րի հա­մար, ազ­գի հա­մար։
Ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մի հե­րոս, իր Լեռ­նի­կը կյան­քից հե­ռա­ցավ դեռ 30 տա­րին չբո­լո­րած, կրտ­սե­րը՝ 45-ա­մյա Ար­մե­նը նա­հա­տակ­վեց եր­րորդ՝ 44-օ­րյա պա­տե­րազ­մի ժա­մա­նակ։ Ա­վագ որ­դին՝ Ժի­րայ­րը մա­հա­ցավ ավ­տով­թա­րից՝ 45 տա­րե­կա­նում, երկ­րորդ որ­դին՝ փոք­րիկ Հո­վի­կը՝ 11 ամ­սա­կա­նում։ Երբ կորց­րեց ա­մուս­նուն, հե­տո էլ՝ ե­րեք որ­դի­նե­րին, մտ­քով ան­գամ չէր անց­նում, որ Աստ­ված կորս­տի նոր ցավ կբե­րի ի­րեն՝ կտ­րե­լով պա­տա­ռիկ դար­ձած սր­տի հեր­թա­կան մա­սը։ Ու մեկ-մեկ զար­մա­նում է ի­րեն ստեղ­ծո­ղի վրա, թե այդ ի?նչ նյու­թից է ստեղ­ծել, որ այս­քա­նից հե­տո ուժ է մնա­ցել ապ­րե­լու հա­մար։ Նա­յում է մեծ ու փոքր թոռ­նե­րին ու հաս­կա­նում՝ հա­նե­լու­կի պա­տաս­խանն իր բա­լիկ­նե­րի շա­րու­նա­կու­թյան մեջ է։ Մե­ծա­ցող ու ար­դեն հա­սու­նա­ցող թոռ­նիկ­նե­րի մեջ նա իր տղա­նե­րի ման­կու­թյունն ու պա­տա­նե­կու­թյունն է տես­նում ու շա­րու­նա­կում է հի­մա էլ նրանց հա­մար, ա­սել է թե՝ որ­դի­նե­րի հա­մար պայ­քա­րը։
Ար­մե­նը վի­րա­վոր­վեց հոկ­տեմ­բե­րի 23-ին, մար­տա­կան ա­ռա­ջադ­րանք կա­տա­րե­լիս՝ հրե­տա­կո­ծու­թյան տակ մնա­ցած իր մար­տըն­կեր­նե­րի կյան­քի փր­կու­թյան հա­մար։ Մայ­րա­կան սիր­տը հան­գիստ էր, քա­նի որ ժպ­տա­դեմ ու միշտ աշ­խույժ որ­դին ա­սում էր՝ ա­մեն ինչ լավ է լի­նե­լու։ Որ­դու սիր­տը, սա­կայն, կան­խազ­գում էր մո­տա­լուտ ա­ղե­տը, ո­րի մա­սին չէր բարձ­րա­ձայ­նում։ Ար­մե­նը, ով բա­զում մա­հե­րից էր պր­ծել, այս մե­կից չկա­րո­ղա­ցավ. վի­րա­վոր­վեց, օ­րեր շա­րու­նակ պայ­քա­րեց, բայց… վեր­քը շատ ծանր էր։ Հի­մա եր­կու որ­դի­ներն ու մեկ տա­րե­կան դուստ­րը ե­րի­տա­սարդ կնոջ՝ Ար­մի­նեի հետ մնա­ցել են աշ­խար­հից ու կյան­քից դառ­նա­ցած սի­րե­լի մոր հույս ու հա­վա­տին։ Տղա­նե­րին կյան­քը շատ շուտ հա­սու­նաց­րեց, ինչ­պես ի­րենց հո­րը, և այ­սօր սե­փա­կան աշ­խա­տան­քով ար­դեն ի­րենց ու­սե­րի վրա են վերց­նում ըն­տա­նի­քի հոր պար­տա­կա­նու­թյուն­նե­րի մի մա­սը։ Իսկ Ար­մի­նեն կարծ­րա­ցած հո­գով Աստ­ծուց միայն խա­ղա­ղու­թյուն է պա­հան­ջում՝ հայ­րե­րի շա­րու­նա­կու­թյու­նը դար­ձած իր և հայ բո­լոր բա­լիկ­նե­րի հա­մար։