Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՌՈՒՍԱԿԱՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԶՈՐԱԽՄԲԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԵԼ ԵՆ ՙԹԱՓԱՌՈՂ՚ ԱԿԱՆԱՆԵՏՈՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՐՏ ՎԱՐԵԼՈՒ ՆՈՐ ՀՆԱՐՔՆԵՐԸ

 

Ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ զո­րախմ­բի (ՌԽԶ) զին­ծա­ռա­յող­նե­րը շա­րու­նա­կում են կա­տա­րել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում կրա­կի և ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի դա­դա­րեց­ման պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի վե­րահ­սկ­մա­նը և դի­տարկ­մանն ուղղ­ված խն­դիր­նե­րը, ինչ­պես նաև ա­պա­հո­վում են շփ­ման գծի մեր­ձա­կայ­քում գտն­վող բնա­կա­վայ­րե­րի ին­ժե­նե­րա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րի վե­րա­կանգ­նո­ղա­կան աշ­խա­տանք­նե­րի անվ­տանգ անց­կա­ցու­մը:
ՌԽԶ մա­մու­լի ծա­ռա­յու­թյան հա­ղորդ­մամբ, ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ հա­վա­քա­կազ­մի զին­ծա­ռա­յող­նե­րը Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Մար­տու­նու շր­ջա­նի՝ սահ­մա­նա­զա­տող գծի մեր­ձա­կայ­քում գտն­վող հատ­ված­նե­րում ա­պա­հո­վել են ՙՋր­մուղ-կո­յու­ղու՚ աշ­խա­տա­կից­նե­րի անվ­տան­գու­թյու­նը ջրա­բաշ­խիչ հա­մա­կար­գի կա­ռուց­ման ժա­մա­նակ՝ մեր­ձա­կա գյու­ղեր խմե­լու ջուր մա­տա­կա­րա­րե­լու հա­մար:

Նախ­քան ջր­հո­րի հո­րա­տու­մը, պոմ­պա­կա­յա­նի տե­ղադ­րու­մը և խո­ղո­վակ­նե­րի անց­կա­ցու­մը, խա­ղա­ղա­պահ զո­րախմ­բի հու­մա­նի­տար ա­կա­նա­զերծ­ման ստո­րա­բա­ժան­ման սակ­րա­վոր­ներն ա­կա­նա­զեր­ծել և մաք­րել են ջր­հո­րի հա­մար նա­խա­տես­ված տա­րած­քը պայ­թյու­նավ­տանգ և չպայ­թած ա­ռար­կա­նե­րից:
ՙԱյժմ մաք­րում ենք ջր­հո­րի մեր­ձա­կայ­քը, որ­պես­զի ա­պա­հո­վենք հա­կահր­դե­հա­յին անվ­տան­գու­թյու­նը: Տա­րան­ցիկ ջրա­մա­տա­կա­րա­րու­մը ջրով կա­պա­հով­վի Կար­միր շու­կա և Թա­ղա­վարդ բնա­կա­վայ­րե­րը: Միայն Թա­ղա­վարդ գյու­ղում ապ­րում է 1000 մարդ, նրանք կա­պա­հով­վեն խմե­լու ջրով, Կար­միր շու­կա­յում ապ­րում է գրե­թե նույն­քան մարդ՚, -ա­սել է ՙՋր­մուղ-կո­յու­ղու՚ ներ­կա­յա­ցու­ցիչ Մխի­թար Բա­բա­յա­նը: ՙՀա­ջորդ շա­բաթ­վա­նից ջուր կմա­տա­կա­րար­վի այս­տե­ղից: Խա­ղա­ղա­պահ­ներն, ի­հար­կե, օգ­նում են մեզ, որ­պես­զի մենք աշ­խա­տենք անվ­տանգ պայ­ման­նե­րում, մենք` նրանց շատ շնոր­հա­կալ ենք դրա հա­մար՚, - ա­սաց նա:
Ին­ժե­նե­րա­կան հա­մա­լիր աշ­խա­տանք­նե­րի ա­վար­տից հե­տո՝ ուղղ­ված ջրա­կա­յա­նի կա­ռուց­մա­նը և ջրագ­ծի անց­կաց­մա­նը, Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քի մեր­ձա­կա 10 բնա­կա­վայ­րե­րի շուրջ 5 հա­զար բնա­կիչ կա­պա­հով­վի խմե­լու ջրով՝ ար­տե­զյան ջր­հո­րից:
Ա­մեն օր ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը Մար­տու­նու շր­ջա­նում սահ­մա­նա­զա­տող գծի մեր­ձա­կայ­քում գտն­վող հատ­ված­նե­րում անց են կաց­նում աշ­խա­տանք­ներ՝ ուղղ­ված չպայ­թած ռազ­մամ­թեր­քի, ար­կե­րի և ա­կան­նե­րի հայտ­նա­բեր­մա­նը: Հու­մա­նի­տար ա­կա­նա­զերծ­ման ստո­րա­բա­ժան­ման զին­ծա­ռա­յող­նե­րը կա­տա­րում են բնա­կա­վայ­րե­րի և գյու­ղատն­տե­սա­կան նշա­նա­կու­թյան հո­ղե­րի և ա­րո­տա­վայ­րե­րի մաքր­ման աշ­խա­տանք­ներ:
Վեր­ջին եր­կու շա­բաթ­նե­րի ըն­թաց­քում ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը Խեր­խան գյու­ղում ա­վար­տել են 32 հա տա­րած­քի մաքր­ման աշ­խա­տանք­նե­րը՝ պայ­թյու­նավ­տանգ ա­ռար­կա­նե­րից, այդ թվում նաև սե­փա­կա­նու­թյուն հան­դի­սա­ցող և գյու­ղատն­տե­սա­կան կա­րիք­նե­րի հա­մար ծա­ռա­յող տա­րածք­նե­րում: 12 շի­նու­թյուն­նե­րի ստուգ­ման ժա­մա­նակ խա­ղա­ղա­պահ­նե­րը հայտ­նա­բե­րել և ոչն­չաց­րել են 17 պայ­թյու­նավ­տանգ ա­ռար­կա:
Ռուս սակ­րա­վոր­նե­րը ստու­գել են ընդ­հա­նուր թվով 1920 շենք-շի­նու­թյուն (դրանց թվում սո­ցիա­լա­կան նշա­նա­կու­թյան 31 օ­բյեկտ), մաք­րել` ա­վե­լի քան 668,3 կմ ճա­նա­պարհ, 2231,5 հա տա­րածք, հայտ­նա­բե­րել և ոչն­չաց­րել են 25 781 պայ­թյու­նավ­տանգ ա­ռար­կա:
Մար­տա­կան պատ­րաս­տու­թյան պլա­նա­յին պա­րապ­մունք­նե­րի շր­ջա­նա­կում, ՌԽԶ զին­ծա­ռա­յող­նե­րը կա­տա­րե­լա­գոր­ծել են ՙթա­փա­ռող՚ ա­կա­նա­նե­տով ժա­մա­նա­կա­կից մարտ վա­րե­լու նոր հնարք­նե­րը Ստե­փա­նա­կեր­տի զո­րա­վար­ժա­րա­նում:
Հրե­տա­նա­յին հաշ­վարկ­նե­րը հա­մա­զարկ են կա­տա­րել լեռ­նե­րում բնա­կան խո­չըն­դոտ­նե­րի հետևում գտն­վող չդի­տարկ­վող թի­րախ­նե­րի վրա՝ մե­քե­նա­նե­րի թափ­քե­րում տե­ղադր­ված զեն­քե­րից:

Ա­կա­նա­ձիգ­նե­րը լեռ­նա­յին տե­ղան­քի պայ­ման­նե­րում կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում խո­ցել են շուրջ 50 թի­րախ, ո­րոնք ըն­դօ­րի­նա­կում էին հա­կա­ռա­կոր­դի զրա­հա­տեխ­նի­կան, կեն­դա­նի ու­ժը և դիր­քե­րը՝ 500-2000 մետր հե­ռա­վո­րու­թյան վրա:
ՙԱյ­սօր հա­տուկ պատ­րաս­տու­թյան շր­ջա­նակ­նե­րում կա­տա­րե­լա­գոր­ծել ենք ա­կա­նա­նե­տա­յին հաշ­վարկ­նե­րի շար­ժա­կան խմ­բե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը: Հաշ­վարկ­նե­րի ա­ռա­ջադ­րան­քը հետևյալն էր. հրա­ման ստա­նա­լուց հե­տո շարժ­վել դե­պի ժա­մա­նա­կա­վոր դիրք, ճն­շել թի­րա­խը և ա­ռա­վե­լա­գույնս կարճ ժա­մա­նա­կում լքել դիր­քը: Ա­ռա­ջադ­րան­քի կա­տար­ման ժա­մա­նա­կը կր­ճա­տե­լու նպա­տա­կով 82-մի­լի­մետ­րա­նոց ա­կա­նա­նե­տերն ար­դեն տե­ղադր­ված են հաս­տի­քա­յին տեխ­նի­կա­յի վրա, ին­չը կր­ճա­տում է կրա­կա­յին դիր­քը զբա­ղեց­նե­լու ժա­մա­նա­կը: Անձ­նա­կազ­մին հա­ջող­վել է կա­տա­րել ա­ռա­ջադ­րան­քը, այ­սօր­վա հա­մար ստա­նում են լավ և գե­րա­զանց գնա­հա­տա­կան­ներ՚, - ա­սել է պա­րապ­մունք­նե­րը ղե­կա­վա­րող զին­ծա­ռա­յող Անդ­րեյ Մո­խո­վը:
ՙԹա­փա­ռող՚ ա­կա­նա­նե­տե­րի մար­տա­վա­րու­թյու­նը խա­ղա­ղա­պահ­նե­րի ա­կա­նա­նե­տա­յին հաշ­վարկ­նե­րին թույլ է տա­լիս վայր­կյան­նե­րի ըն­թաց­քում հետ մղել պայ­մա­նա­կան հա­կա­ռա­կոր­դի գե­րա­զան­ցող ու­ժե­րի գրո­հը և ա­ռա­վե­լա­գույնս ա­րագ փո­խել կրա­կա­կե­տե­րը` հա­կա­մարտ­կո­ցա­յին պայ­քա­րի շր­ջա­նակ­նե­րում:
ՌԽԶ զին­ծա­ռա­յող­ներն ա­պա­հո­վել են Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Աս­կե­րա­նի շր­ջա­նի բնա­կիչ­նե­րի անվ­տան­գու­թյու­նը կող­մե­րին սահ­մա­նա­զա­տող գծի մեր­ձա­կայ­քում ըն­թա­ցող հա­ցա­հա­տի­կա­յին մշա­կա­բույ­սե­րի բեր­քա­հա­վա­քի ժա­մա­նակ:
ՙԱյ­սօր մեր խն­դի­րը բեր­քա­հա­վա­քի աշ­խա­տանք­նե­րի անվ­տանգ անց­կա­ցումն է: Բեր­քա­հա­վաքն Աս­կե­րա­նի շր­ջա­նում կշա­րու­նակ­վի մինչև շա­բաթ­վա վերջ: Աշ­խա­տանք­ներն ըն­թա­նում են սահ­մա­նա­զա­տող գծի մեր­ձա­կայ­քում, ուս­տի մեր ներ­կա­յու­թյունն անհ­րա­ժեշտ է՚, - ա­սել է ՌԽԶ ներ­կա­յա­ցու­ցիչ Ի­գոր Սեր­գեևը:
Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հե­ռա­վոր շր­ջան­նե­րում ցո­րե­նի բեր­քա­հա­վաքն սկս­վել է ու­շա­ցու­մով, ռուս սակ­րա­վոր­նե­րի կող­մից դաշ­տե­րը պայ­թյու­նավ­տանգ ա­ռար­կա­նե­րից մաք­րե­լուց և ա­կա­նա­զեր­ծե­լուց հե­տո:
ՙՀա­վա­քում ենք ցո­րե­նի բեր­քը, դաշ­տե­րը քիչ են, բայց մշա­կում ենք այն, ինչ մնա­ցել է: Շնոր­հա­կալ ենք ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րին: Շու­տով կսկս­վեն աշ­նա­նա­ցա­նի աշ­խա­տանք­նե­րը, հու­սով ենք, որ այ­սու­հետև էլ խա­ղա­ղա­պահ­նե­րը մեզ կօգ­նեն՚, -ա­սել է Աս­կե­րա­նի շր­ջա­նի բնա­կիչ Սու­րեն Բա­բա­յա­նը:

Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում բեր­քա­հա­վա­քը գրե­թե ա­վարտ­ված է, բայց տե­ղի բնակ­չու­թյունն ար­դեն դի­մում է Հու­մա­նի­տար ար­ձա­գանք­ման կենտ­րոն, որ­պես­զի չխա­թար­վեն ցանք­սի աշ­խա­տանք­նե­րը:
Ըն­թա­ցիկ շա­բաթ ՌԽԶ զին­ծա­ռա­յող­ներն այ­ցե­լել են Ստե­փա­նա­կեր­տի Ե­րե­խա­նե­րի խնամ­քի և պաշտ­պա­նու­թյան թիվ 1 գի­շե­րօ­թիկ հաս­տա­տու­թյուն: Ներ­կա­յումս գի­շե­րօ­թիկ հաս­տա­տու­թյունն ու­նի 18 սան, նրանք հիմ­նա­կա­նում 7-ից 18 տա­րե­կան ե­րե­խա­ներ են՝ սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով ըն­տա­նիք­նե­րից: Ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը գի­շե­րօ­թիկ հաս­տա­տու­թյանն են փո­խան­ցել շուրջ 1 տոն­նա հու­մա­նի­տար բեռ, մաս­նա­վո­րա­պես խա­ղա­լիք­ներ, գր­քեր, գրե­նա­կան պի­տույք­ներ, խո­հա­նո­ցա­յին պա­րա­գա­ներ, պա­րե­նա­յին ապ­րանք­ներ: ի­շե­րօ­թիկ հաս­տա­տու­թյու­նում անց է կաց­վել ՙՊա­տա­նի խո­հա­րար՚ խո­րագ­րով մր­ցույթ, ո­րի ժա­մա­նակ դպ­րո­ցի սա­ներն ի­րենց հմ­տու­թյուն­ներն են փոր­ձել տնա­յին կար­կան­դակ­նե­րի պատ­րաստ­ման խո­հա­րա­րա­կան ար­վես­տում:
ՙՄենք ա­մեն շա­բաթ ենք մի­ջո­ցա­ռում­ներ կազ­մա­կեր­պում: Մինչ այդ անց ենք կաց­րել պից­ցա­յի պատ­րաստ­ման մր­ցույթ: Մենք շատ ու­րախ ենք, որ մեզ հյու­րըն­կալ­վել եք: Հու­սով ենք` հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը կլի­նի շա­րու­նա­կա­կան: Կար­ծում եմ, որ միա­սին կկա­րո­ղա­նանք բա­րե­լա­վել մեր սա­նե­րի կյանքն ու կեն­ցա­ղը՚, - ա­սել է Ե­րե­խա­նե­րի խնամ­քի և պաշտ­պա­նու­թյան գի­շե­րօ­թիկ հաս­տա­տու­թյան տնօ­րեն Հա­մեստ Սի­մո­նյա­նը:
Ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը ժյու­րիի կազ­մում համ­տե­սել և գնա­հա­տել են կար­կան­դակ­նե­րի ար­տա­քին տես­քը և հա­մա­յին ո­րակ­նե­րը, ինչ­պես նաև պատ­րաստ­ման ըն­թաց­քում պա­տա­նի խո­հա­րար­նե­րի թի­մա­յին աշ­խա­տան­քի հա­մա­կարգ­վա­ծու­թյու­նը: Այ­սօր Ստե­փա­նա­կեր­տի Ե­րե­խա­նե­րի խնամ­քի և պաշտ­պա­նու­թյան թիվ 1 գի­շե­րօ­թիկ հաս­տա­տու­թյան տնօ­րե­նը մեզ հրա­վի­րել է որ­պես ժյու­րի մաս­նակ­ցե­լու ՙՊա­տա­նի խո­հա­րար՚ մր­ցույ­թին: Մր­ցույ­թին մաս­նակ­ցել է 12 ե­րե­խա՝ գի­շե­րօ­թիկ դպ­րո­ցի սա­նե­րը՚, - ա­սել է ՌԽԶ ներ­կա­յա­ցու­ցիչ Դմիտ­րի Տու­սի­դին: ՙՄաս­նակ­ցել է ընդ­հա­նուր թվով 3 թիմ, ո­րոնք այ­սօր մր­ցել են թխ­վածք պատ­րաս­տե­լու գոր­ծում: Ար­դյունք­նե­րով նրանց հան­ձն­վել են պատ­վոգ­րեր և քաղցր նվեր­ներ՚, - ա­սել է նա:
ՌԽԶ սպա­նե­րը Թա­ղա­վարդ գյու­ղի դպ­րո­ցա­կան­նե­րի հետ անց են կաց­րել ՙԽա­ղա­ղա­պահ՚ խո­րագ­րով ին­տե­րակ­տիվ դաս: Սկզ­բում նրանք պատ­մել են Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում և ընդ­հան­րա­պես ամ­բողջ աշ­խար­հում խա­ղա­ղա­պահ ստո­րա­բա­ժա­նում­նե­րի գլ­խա­վոր ա­ռա­քե­լու­թյան մա­սին, ինչ­պես նաև ներ­կա­յաց­րել են Ռու­սաս­տա­նի խա­ղա­ղա­պահ ու­ժե­րի ստեղծ­ման պատ­մու­թյու­նը: Այ­նու­հետև ռազ­մա­կան բժիշկ­նե­րը և սակ­րա­վոր­նե­րը դպ­րո­ցա­կան­նե­րին բա­ցատ­րել են, թե որ­քան վտան­գա­վոր կա­րող է գտն­վել այն տա­րածք­նե­րում, որ­տեղ ա­վե­լի վաղ ըն­թա­ցել են մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ, քա­նի որ այն­տեղ կա­րող են լի­նել մե­ծա­քա­նակ պայ­թյու­նավ­տանգ ա­ռար­կա­ներ, ինչ­պես նաև ցույց են տվել ա­ռա­ջին բու­ժօգ­նու­թյան ցու­ցա­բեր­ման կա­նոն­նե­րը:
Ե­րե­խա­նե­րը սե­փա­կան աչ­քե­րով տե­սան սակ­րա­վո­րի հան­դեր­ձան­քը տա­րածքն ա­կա­նա­զեր­ծե­լու և պայ­թյու­նավ­տանգ ա­ռար­կա­նե­րից մաք­րե­լու կար­գը` ժա­մա­նա­կա­կից ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի, սար­քա­վո­րում­նե­րի, հան­դեր­ձան­քի կի­րառ­մամբ և ա­կա­նա­զերծ­ման ծա­ռա­յու­թյան վար­ժեց­ված շնե­րի օգ­նու­թյամբ:

ՙԱԱ՚