[ARM]     [RUS]     [ENG]

ՇՈՒՇԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ

(Սկիզբը՝ ՙԱԱ՚« թիվ 86« 87« 88« 89« 90«
91« 92« 93« 94« 96« 98, 99, 102)

1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմը:
Շուշիի հերոսական պաշտպանությունը

(Հատված Վահրամ Բալայանի գրքից)

Գյու­լիս­տա­նի հաշ­տու­թյան պայ­մա­նագ­րից հե­տո Պարս­կաս­տա­նը չէր հաշտ­վում Այ­սր­կով­կա­սում տա­րած­քա­յին կո­րուստ­նե­րի հետ։ Անգ­լիա­յի դրդ­մամբ` Պարս­կաս­տա­նը փոր­ձում էր ետ ստա­նալ կորց­րա­ծը, իսկ Ռու­սաս­տանն էլ ոչ միայն չէր ցան­կա­նում հո­ղա­յին զի­ջում­ներ կա­տա­րել, այլև նպա­տակ ու­ներ գրա­վել Հա­յաս­տա­նը և ա­վե­լի ամ­րապն­դել իր դիր­քե­րը տա­րա­ծաշր­ջա­նում։
Պարս­կաս­տա­նը տեն­դա­գին նա­խա­պատ­րաստ­վում էր ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի։ Եր­կու եր­կր­նե­րի միջև լար­վա­ծու­թյու­նը մեղ­մե­լու հա­մար 1826թ. փետր­վա­րին ցա­րի ներ­կա­յա­ցու­ցիչ իշ­խան Ա. Մեն­շի­կո­վը մեկ­նում է Թեհ­րան։ Ա. Մեն­շի­կո­վը ոչ միայն ա­կա­նա­տես ե­ղավ, որ Ա­բաս Միր­զան և Ֆա­թե-Ա­լի շա­հը նա­խա­պատ­րաստ­վում էին պա­տե­րազ­մի, այլև նրան եր­կար ժա­մա­նակ թույլ չէին տա­լիս վե­րա­դառ­նալ Պե­տեր­բուրգ և պա­հում էին տնա­յին կա­լան­քի պայ­ման­նե­րում։
1826թ. հու­նի­սին ղա­րա­բաղ­ցի հայ Ջհան­գիր Լե­լէ բե­կը, Ղա­րա­դա­ղից վե­րա­դառ­նա­լով Չա­նախ­չի, ռու­սա­կան զոր­քե­րի հրա­մա­նա­տա­րու­թյա­նը հայտ­նում է, որ պար­սիկ­նե­րը նպա­տակ ու­նեն տար­բեր ուղ­ղու­թյուն­նե­րով ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ սկ­սել և մահ­մե­դա­կան ազ­գաբ­նակ­չու­թյան ու ի­րենց կողմն ան­ցած բե­կե­րի օգ­նու­թյամբ գրա­վել Շու­շին։
1826թ. հու­լի­սի 1-ին մա­յոր Չե­լյա­նը զե­կու­ցում է Ի. Վե­լյա­մի­նո­վին, որ Թավ­րիզ ու­ղարկ­ված շու­շե­ցի Խա­չա­տուր Պետ­րո­սը, հետ վե­րա­դառ­նա­լով, տե­ղե­կու­թյուն­ներ է հա­ղոր­դել, որ Պարս­կաս­տա­նը նա­խա­պատ­րաստ­վում է ա­ռա­ջին հար­վա­ծը հասց­նել Ղա­րա­բա­ղին։ Ի­րենց հա­մա­խոհ­նե­րը շա­տաց­նե­լու նպա­տա­կով՝ պար­սիկ­նե­րը լայ­նա­ծա­վալ աշ­խա­տանք էին կա­տա­րում մահ­մե­դա­կան բե­կե­րի հետ։ Ռու­սա­կան հրա­մա­նա­տա­րու­թյունն այդ ա­մե­նին լուրջ չէր վե­րա­բեր­վում՝ վս­տահ լի­նե­լով, որ Շու­շիի ամ­րու­թյուն­ներն ան­հաղ­թա­հա­րե­լի են։ Դեռ ա­վե­լին, Ա. Եր­մո­լո­վը Շու­շիի պա­րետ Ի. Ռեու­տին կար­գադ­րել էր ամ­րո­ցի կա­յա­զո­րը տե­ղա­փո­խել Չա­նախ­չի (Ա­վե­տա­րա­նոց)։
Այ­սր­կով­կա­սի ռու­սահ­պա­տակ խա­ներն ու մահ­մե­դա­կան բե­կե­րը, ոգևոր­ված Պարս­կաս­տա­նի հնա­րա­վոր հար­ձա­կու­մից, ի­րենք նույն­պես պատ­րաստ­վում էին թի­կուն­քից հար­վա­ծել ռու­սա­կան զոր­քե­րին։
Նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­նե­րից հե­տո 1826թ. հու­լի­սի 16-ին Ա­բաս-Միր­զան, ա­ռանց պա­տե­րազմ հայ­տա­րա­րե­լու, 60-հա­զա­րա­նոց բա­նա­կով և 30 թն­դա­նո­թով ներ­խու­ժում է Ղա­րա­բաղ։ Ա­բաս Միր­զան հանձ­նա­րա­րում է Ա­միր խան սար­դա­րին և Ղա­րա­բա­ղի Մեհ­տի Ղու­լի խա­նին՝ Խո­յից, Սալ­մաս­տից և Ուր­միա­յից հա­վա­քագր­ված զո­րագն­դով Նա­խիջևա­նի և Սի­սիա­նի վրա­յով շարժ­վել դե­պի Շու­շի։
Պարս­կա­կան զոր­քե­րը միա­ժա­մա­նակ զար­գաց­րին հար­ձա­կու­մը Շիր­վա­նի, Լեն­քո­րա­նի, Նու­խիի, Գան­ձա­կի, Թիֆ­լի­սի ուղ­ղու­թյուն­նե­րով։
Մահ­մուդ Միր­զա­յի գլ­խա­վո­րու­թյամբ պարս­կա­կան զոր­քե­րը գրա­վե­ցին Գան­ձա­կը, ոչն­չաց­րին շր­ջա­կայ­քի գեր­մա­նա­ցի գաղ­թա­կան­նե­րին և շարժ­վե­ցին դե­պի Թիֆ­լիս,
Այս­պի­սով, ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ա­ռա­ջին իսկ օ­րե­րից պար­սիկ­նե­րին հա­ջող­վեց գրա­վել Գան­ձա­կը, Շա­մա­խին, Նու­խին, ինչ­պես նաև Թա­լի­շի, Շա­քիի, Շիր­վա­նի և Շո­րա­գյալ-Փամ­բա­կի ո­րոշ գա­վառ­ներ։ Պար­սիկ­ներն ա­ռանձ­նա­կի դա­ժա­նու­թյուն էին ցու­ցա­բե­րում հա­յե­րի նկատ­մամբ՝ այդ­պի­սով փոր­ձե­լով վրեժ­խն­դիր լի­նել ռուս­նե­րին ա­ջակ­ցե­լու հա­մար։ Վ. Պոտ­տոն գրել է. ՙ…Ամպ­րո­պը նախ ճայ­թեց ան­պաշտ­պան հայ բնակ­չու­թյան գլ­խին։ Երևա­նի խա­նի ա­ռա­ջին հար­վա­ծը կրե­ցին Փամ­բա­կի և Շո­րա­գյա­լի մար­զե­րը։ Գյու­ղերն ա­մա­յաց­րին, ե­րե­խա­նե­րի ու կա­նանց մեծ մա­սը տան­ջա­մա­հու­թյան են­թարկ­վե­ցին, հա­րյու­րա­վոր ըն­տա­նիք­ներ գե­րու­թյան քշե­ցին՚։

Պար­սիկ­նե­րի հար­ձակ­ման ժա­մա­նակ Ղա­րա­բա­ղում գտն­վում էր ըն­դա­մե­նը 6 վաշտ՝ գն­դա­պետ Ռեու­տի գլ­խա­վո­րու­թյամբ, ո­րը տե­ղա­բաշխ­ված էր Չա­նախ­չի (Ա­վե­տա­րա­նոց) գյու­ղում։ Փոք­րա­թիվ այս զո­րա­մա­սին օգ­նե­լու նպա­տա­կով Գո­րի­սում գտն­վող փոխ­գն­դա­պետ Նա­զիմ­կա­յի հրա­մա­նա­տա­րու­թյան տակ ե­ղած մո­տա­վո­րա­պես 1000 հո­գուց բաղ­կա­ցած զո­րա­մա­սը հրա­ման է ստա­նում՝ միա­նալ գն­դա­պետ Ռեու­տի 42-րդ ե­գե­րա­կան գն­դին։ Չնա­յած հայ ու­ղեկ­ցող­նե­րի հոր­դոր­նե­րին՝ հաս­նել Ղա­րա­բաղ անն­կա­տե­լի կա­ծան­նե­րով, փոխ­գն­դա­պետ Նա­զիմ­կան, հրա­նոթ­նե­րը նույն­պես տա­նե­լու մտադ­րու­թյամբ, գնաց հիմ­նա­կան վտան­գա­վոր ճա­նա­պար­հով։ Ա­բաս Միր­զան հրա­մա­յում է Ա­միր խան սար­դա­րին և Մեհ­տի Ղու­լի խա­նին՝ մինչև ռու­սա­կան զոր­քե­րի ուշ­քի գա­լը՝ հաս­նել Շու­շի։ ՙՁեզ կար­գադր­վում է,- աս­ված էր Ա­բաս Միր­զա­յի հրա­մա­նում,-Նա­խիջևա­նից Սի­սիան լե­ռան կող­մով, ա­ռանց հա­պա­ղե­լու, ու­ղիղ դե­պի Շու­շի ար­շա­վել, քա­նի որ, նրանք մեզ ծա­ռայ­լեու պատ­րաստ, զոր­քի գալս­տյանն են սպա­սում (խոս­քը վե­րա­բե­րում է Ղա­րա­բա­ղի մահ­մե­դա­կան բե­կե­րին-Վ.Բ.)։ Ե­թե ձեզ հետ սար­բազ ու թն­դա­նոթ­ներ տա­նեք, ա­րագ ըն­թա­նալ չեք կա­րո­ղա­նա։ Բա­ցի այդ, հրե­տա­նին լեռ­նե­րով տա­նե­լը խիստ դժ­վար է։ Ռու­սաց զոր­քի դեմ ես եմ կռ­վե­լու, և ե­թե սար­բազ հետևա­կա­զո­րը ու հրե­տա­նին ձեզ տամ, հաղ­թել չեմ կա­րո­ղա­նա։ ՙՍար­դա՜ր, մեծ գործ ենք սկ­սել։ Քա­նի որ առջևում կրա­կի ծո­վեր են փո­թորկ­վում, պետք է զար­կենք ու ա­ռաջ շարժ­վենք։ Ե­թե ա­ռա­ջի­նը հար­վա­ծենք, եր­կար տա­րի­ներ հան­գիստ ենք վա­յե­լե­լու, այ­լա­պես տա­ռա­պանք­նե­րից չենք ա­զատ­վի… Ալ­լա­հի օգ­նու­թյամբ ու շա­հի հա­վեր­ժա­կան բախ­տով հինգ­շաբ­թի օ­րը կանց­նենք Խո­դա-Ա­ֆե­րի­նի կա­մուր­ջը և կանգ կառ­նենք Ջեբ­րա­յի­լի այ­գի­նե­րում։ Ուր­բաթ օ­րը կմտ­նենք Ա­մա­րաս, շա­բաթ օրն էլ գրո­հե­լով Ա­վե­տա­րա­նո­ցում գտն­վող ռու­սա­կան զոր­քե­րի վրա՝ կռ­վի կբռն­վենք ու մեկ օ­րում կլու­ծենք թե՝ ամ­րո­ցի, թե՜ նրա կա­յա­զո­րի հար­ցե­րը՚։
Փոխ­գն­դա­պետ Նա­զիմ­կա­յի զո­րա­գուն­դը, լեռ­նա­յին ո­լո­րապ­տույտ ճա­նա­պարհ­նե­րը հաղ­թա­հա­րե­լով, փոր­ձում է ժամ ա­ռաջ հաս­նել Շու­շի։ Ա­միր խան սար­դա­րը, Նա­զիմ­կա­յի զո­րագն­դի ա­ռաջ­խա­ղա­ցու­մը կան­խե­լու նպա­տա­կով, հա­զար­հո­գա­նոց մի ջո­կատ իր եղ­բոր որ­դի Մու­համ­մադ Զա­ման խա­նի գլ­խա­վո­րու­թյամբ օգ­նու­թյան է ու­ղար­կում քուրդ ցե­ղա­պետ Հա­ջի Ա­ղա­լար Բե­կին։ Սա­կայն այդ ջո­կա­տը ճա­նա­պար­հին, զբաղ­վե­լով թա­լա­նով ու կե­րու­խու­մով, ժա­մա­նա­կին տեղ չի հաս­նում։ Նրանց փո­խա­րեն Ա­րաք­սի ա­փից ա­բաս Միր­զա­յի գն­դե­րից մեկն է տեղ հաս­նում։ Հա­գա­րու գե­տի մոտ քուրդ և թա­թար խռո­վա­րար­նե­րը, Հա­ջի Ա­ղա­լար Բե­կի գլ­խա­վո­րու­թյամբ, պարս­կա­կան միա­ցյալ ու­ժե­րի հետ միա­սին շր­ջա­պա­տում են ռու­սա­կան ջո­կա­տը` մի մա­սին կո­տո­րում, մնա­ցած­նե­րին գե­րում։
Ռեու­տի զո­րա­մասն այդ լուրն առ­նե­լուն պես, ա­ռանց հա­պա­ղե­լու, ամ­րա­նում է Շու­շիի ան­մատ­չե­լի բեր­դում։
Ա­բաս Միր­զան Քիրս լե­ռան կող­մից հաս­նում է Ա­վե­տա­րա­նոց ու գրա­վում այն։ Զոր­քը և քուրդ ու թուրք ա­վա­զա­կախմ­բե­րը թա­լա­նում են գյուղն ու ռուս­նե­րի թո­ղած բեռ­նե­րը և զի­նամ­թեր­քը։ Մեհ­տի Ղու­լի խա­նի կար­գադ­րու­թյամբ կո­ղոպտ­վում և հրո ճա­րակ են դառ­նում գե­նե­րալ Մա­դա­թո­վի տունն ու կալ­ված­քը, ա­նարգ­վում նրա նախ­նի­նե­րի գե­րեզ­ման­նե­րը։ Դրա­նից հե­տո հու­լի­սի 26-ին պարս­կա­կան զոր­քե­րը տար­բեր կող­մե­րից շր­ջա­պա­տե­ցին Շու­շիի բեր­դը։

(Շարունակելի)